Շոլցը մերժել է Ուկրաինայի խնդրանքը
Աշխարհ![Շոլցը մերժել է Ուկրաինայի խնդրանքը](/timthumb.php?src=disc/06-09-22/74aae4066365086a10dbc74f78ee5b0b.jpg&w=780)
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մերժել է Ուկրաինայի վարչապետի խնդրանքը՝ կապված ժամանակակից Leopard 2 տանկերի մատակարարման հետ։
Այդ մասին գրում է Welt-ը՝ հղում անելով Ուկրաինայի կառավարության աղբյուրներին։
Ինչպես նշում է թերթը, Քրաուս-Մաֆֆեյ Վեգման ընկերությունը նախնական պայմանավորվածություն է ունեցել Ուկրաինային մատակարարել 100 Leopard 2A7 տանկ, ներառյալ պահեստամասեր և զինվորների համար ուսումնական բլոկներ, ընդհանուր 1,55 միլիարդ եվրոյի դիմաց։
Քանի որ առաջին տանկերը կարող էին մատակարարվել պայմանագրի կնքումից 36 ամիս անց, այնուամենայնիվ, Շոլցը հավանություն չի տվել գործարքին:
![](banners/armflix.jpg)