Վարչապետը տարվել է հեծանիվով. 9-րդ հեծանվային զբոսանքը Երևանում և Արարատի մարզում Կարեն Սարուխանյանի աստեղային ժամը. «Հրապարակ» Ինչո՞ւ չի գործում ազատ պետհամարանիշների առկայության ստուգման հարթակը. «Փաստ» Կոռուպցիոն բազմաթիվ սկանդալների կիզակետում հայտնված Խորեն Գրիգորյանը ԱԺ-ում մարդու իրավունքներով կզբաղվի. «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանի հարսի գործով դատավորին ԱԺ նախագահը ծաղիկներ է ուղարկել. դատավորը վրդովված է. «Ժողովուրդ» Ագրարայինն անմխիթար վիճակում է. ինչպես են 1-2 հոգանոց կուրսերում կազմակերպվելու որակյալ կրթություն. «Հրապարակ» Լեռնադահուկային համալիրի և էկո գյուղի նախագիծը՝ օդում կախված. բնակիչները հնարավոր է դիմեն ծայրահեղ քայլերի. «Փաստ» Ալիևի պահանջներն ավելանում են. «Հրապարակ» ԱՆ քրեակատարողական ծառայության պետը կազատվի՞ պաշտոնից. «Հրապարակ» Ֆուտբոլի եզրափակիչ խաղը դիտած Փաշինյանի այցը Գերմանիա պետբյուջեի հաշվին էր. «Ժողովուրդ» 

Փաշինյանի ևս մեկ «ինքնախոստովանական ցուցմունք». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իր մեղքն այն է եղել, որ դեռևս 2018-ին չի եկել ու թեկուզ ԱԺ դռնփակ նիստով հայտարարել, թե պետք է համաձայնել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Նա նույնիսկ ասաց, թե ինքը դա համարում է իր ամենամեծ ձախողումը, այս, այն: Շատերն շտապեցին նշել, որ Փաշինյանն առաջին անգամ խոստովանեց կամ «ինքնախոստովանական ցուցմունք» տվեց՝ այսպես ասած: Իրականում սա առաջին անգամ չէ, որ Փաշինյանն «ինքնախոստովանական ցուցմունք» է տալիս ու՝ ոչ միայն նշված առանցքային հարցի վերաբերյալ: Էլի են նման դեպքեր եղել: Երկրորդ՝ առաջին անգամ չէ, որ Փաշինյանն ասում է գրեթե այս նույն բանը:

Բայց հարցը նույնիսկ դա չէ: Փաշինյանի այս «ինքնախոստովանական ցուցմունքը» կարևոր է, ինչ խոսք: Սակայն ԱԺ ամբիոնից նրա այս ծեքծեքումները նույնքան, իսկ միգուցե շատ ավելի կեղծավոր են ու «մանիպուլ յացիոն», ինչպես պատերազմի զոհերի շիրմաքարերին նրա խոնարհումները՝ զուտ տեսախցիկների համար արվող: Սա շատ նման է այն «խորամանկությանը», երբ ծանր հանցագործություն կատարած մեկը խոստովանում է այլ՝ մանր հանցագործությունը, որը գուցե նույնիսկ չի էլ կատարել, որպեսզի կոծկվի այն մեծը:

Տեսեք, նույն 2018-ին նույն Փաշինյանը, երբ հայտնի իրադարձությունների հետևանքով հայտնվեց պետության ղեկին, եղան բանիմաց մարդիկ, որոնք համարձակություն ունեցան հայտարարելու՝ Փաշինյանն իշխանության է եկել (բերվել) Արցախը թշնամուն հանձնելու համար: Ինքը՝ Փաշինյանը, կհիշեք, 2018-ի օգոստոսի 17-ի ելույթում կուրծք էր ծեծում և կոկորդ պատռում, թե՝ «ժողովո՜ւրդ, ինձ վարկաբեկո՜ւմ են, ես իսկի բանակցություն դեռ չեմ վարել..., ժողովո՜ւրդ, առանց ձեր ասելու բան չի որոշվելո՜ւ...»:

Հետո, երբ նա վերելակներում սկսեց Ալիևի հետ ինչ-որ բաներ պայմանավորվել՝ կազմաքանդելով ձևավորված բանակցային ձևաչափերը, էլի ոչինչ չէր ասում այն մասին, ինչը, փաստորեն, գիտեր 2018-ի մայիսի 15-ից առնվազն:

Հետո՝ 2019-ի ամռանը, Ստեփանակերտի կենտրոնում հազարավոր արցախցիների ներկայությամբ հայտարարեց, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Դա բղավում էր մեկը, որը հիմա հայտարարում է, թե իր սխալն այն է, որ 2018-ին բացեիբաց չի ասել, որ Արցախը պետք է ճանաչի Ադրբեջանի կազմում:

Հետո նա, կհիշեք, իրեն հարցեր տվողների վրա փաշինյանաբար բղավում էր, թե՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»: Ու էլի՝ ոչինչ չէր ասում Ադրբեջանի կազմում Արցախը ճանաչելու, Արցախն ուրանալու մասին: Հետո պատերազմ «դասավորվեց»: Հետո 44 օր «հաղթում ենք»-ով ազգին ֆռռացրած Փաշինյանը կապիտուլ յացիոն հայտարարություն ստորագրեց:

Բայց նույնիսկ դրանից հետո՝ 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ, ապա նաև՝ իր ինքնավերարտադրված իշխանության կառավարության գործունեության ծրագրում ասում էր՝ «անջատում՝ հանուն փրկության», «Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացում»: Ոչ մի խոսք՝ Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին:

Պարզվեց, Փաշինյանն այդ արտահայտությունը՝ Արցախն ադրբեջանական ճանաչելու մասին, պահում-փայփայում էր՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին Էրդողանին ու Ալիևին ասելու, Մակրոնի ու Շառլի լսելու համար:

Իրականում նախօրեին էլի կեղծում էր. Փաշինյանն ինքը առնվազն 90-ականների վերջերից սկսած Արցախը միշտ էլ համարել է ադրբեջանական, ու այդտեղ ոչ մի գաղտնիք չկա: Իսկ այս վերջին «ինքնախոստովանական ցուցմունքն» իսկապես էլ կարևոր է: Այն առումներով, որ ոչինչ էլ նրա «ջեբը չեն գցել», որ «խեղճ միամիտը» ամեն ինչ հրաշալի գիտակցել ու իմացել է, որ նա հիմնավորապես ու ի սկզբանե մոլորեցրել է իր կողմնակիցներին, որ կանխամտածված ու հետևողականորեն իրականացրել է Արցախը թշնամուն հանձնելու, Հայաստանը կրախի առաջ կանգնեցնելու ծրագիր...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վարչապետը տարվել է հեծանիվով. 9-րդ հեծանվային զբոսանքը Երևանում և Արարատի մարզում Կարեն Սարուխանյանի աստեղային ժամը. «Հրապարակ» Ինչո՞ւ չի գործում ազատ պետհամարանիշների առկայության ստուգման հարթակը. «Փաստ» Կոռուպցիոն բազմաթիվ սկանդալների կիզակետում հայտնված Խորեն Գրիգորյանը ԱԺ-ում մարդու իրավունքներով կզբաղվի. «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանի հարսի գործով դատավորին ԱԺ նախագահը ծաղիկներ է ուղարկել. դատավորը վրդովված է. «Ժողովուրդ» Ագրարայինն անմխիթար վիճակում է. ինչպես են 1-2 հոգանոց կուրսերում կազմակերպվելու որակյալ կրթություն. «Հրապարակ» Լեռնադահուկային համալիրի և էկո գյուղի նախագիծը՝ օդում կախված. բնակիչները հնարավոր է դիմեն ծայրահեղ քայլերի. «Փաստ» Ալիևի պահանջներն ավելանում են. «Հրապարակ» ԱՆ քրեակատարողական ծառայության պետը կազատվի՞ պաշտոնից. «Հրապարակ» Ֆուտբոլի եզրափակիչ խաղը դիտած Փաշինյանի այցը Գերմանիա պետբյուջեի հաշվին էր. «Ժողովուրդ» Վստահ եմ՝ օրհնում է այն օրը, որ սրանք եկան իշխանության. Վահե Սարգսյանը՝ պատգամովրին տուգանած պարեկինՈւշագրավ «ինտեգրացիոն» միջոցառում Երևանում. ովքե՞ր կժամանեն Հայաստան. «Փաստ» 2050-ին ՀՀ բնակչությունը պիտի հասներ 5մլն-ի. Արցախից բռնի տեղահանվածներով այն ավելացել է 53 000-ով. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է իր բիզնեսը վաճառել Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը. «Փաստ» Կանանց Հայաստանի Մ-18 հավաքականը մեկնել է Կոսովո և կմրցի Վրաստանի, Ադրբեջանի և Ալբանիայի հետՀանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըՊրեմիեր լիգան ցուցադրել է նոր մրցաշրջանի համար նախատեսված գնդակըԵրևանի Օղակաձև այգում անցկացվել են սթրիթբոլի և սքեյթի մրցումներԴպրոցների նորոգման համար պետբյուջեում փող չկա, մարզպետարանի պաշտոնյաների պարգևատրման համար՝ կաՀուլիսի 23֊ին կկայանա Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը. փաստաբանՓարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող լողորդուհին սելֆի է արել Մակրոնի հետԵրուսաղեմի հայկական թաղամասերը հրեա ծայրահեղականների՝ սրբավայր գնալու ճանապարհին են ու թիրախումԲագրատ Սրբազանն այսուհետև ամեն հինգշաբթի կայցելի Երևանի տարբեր բակերՀարյուրերոդական օրակարգերն անիմաստ զբաղեցնում են մեր միտքը և ժամանակը. Վարդան ՈսկանյանԴատարանում ներողություն խնդրելու ե՞ս. ամրակապված պատգամավորին տուգանել են… չամրակապվելու համարՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի հետ քննարկվել է Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման հրամայականըԿապանում 28-ամյա վարորդը մեքենայով հայտնվել է գետում․ վիրավոր կաՔՊ Շենգավիթի տարածքային կազմակերպությունում կայացել է խորհրդի և վերահսկողի ընտրություններՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփում է 18-րդ համերգաշրջանըԷստոնիան ողջունել է Հայաստանին աջակցելու և վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ ԵՄ որոշումներըԵրևանի շենքերից մեկում պայթյուն է որոտացել․ վիրավոր կա18-ամյա աղջիկը վիճաբանության ժամանակ դանակով հարվածել էր 17-ամյա երիտասարդինԵրկրորդ նախագահին և մյուսներին ներկայացված մեղադրանքը կարող է վերաորակվել. ՍԴ-ն որոշում է կայացրելԿոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան«Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)Դավիթ Բաբայանը ամենածանր շրջանում փորձել է կապ հաստատել Արարատ Միրզոյանի հետ, վերջինս չի պատասխանել. 24 NewsԱգրարային համալսարանի 18 մասնագիտություններում ընդունվել է ընդամենը 52 դիմորդՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով Հեյդարի որդուն եմ ասում՝ ականջիդ հետևը կտեսնես, էստեղ ադրբեջանցի չես տեսնի. Սրբազան (տեսանյութ)«Ում ուզում եմ հիշեմ՝ ծանոթ, բարեկամ, հարազատ՝ չկան, զոհվել են»․Գևորգի «սեպտեմբերի 19-ը»Ներքին ընկալում ունեմ, որ ԱՄՆ-ում կգործի ընտրությունների՝ «նիկոլի» մոդելը. քաղաքագետ«Թվերը խոսում են այն մասին, որ մեր կողմից իրականացվող քաղաքականությունը խրախուսող է»․ ՍանոսյանՀենց այս պահին ավարտվեց երկամսյա տնային իմ կալանքը, և ես ազատության մեջ եմ․ Վահագն ՉախալյանՔաղբանտարկյալներն անազատության մեջ են, որովհետև ճշմարտությունն են ասում և նրանց լսում են․ Մամիջանյան (տեսանյութ)«Երեխաներիս մկրտելուց քահանան հարցրեց, բայց ինքը աղանդավոր չէ՞ր». Գարիկ Պապոյանը՝ իր հասցեին տարածված խոսակցությունների մասինԻնչպե՞ս կարող եք ձեռք բերել տրանսպորտի QR ուղետոմս հիմա․ կարճ ուղեցույց Telcell-ի կողմից (տեսանյութ)Սպանության փորձ՝ Երևանի Արամ Խաչատրյան փողոցում. նախաձեռնվել է քրեական վարույթՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող տարածքների հանձնման համար փոխհատուցում ստանալՊՆ փոխնախարարը նոր նշանակված սպաներին մաղթել է բարի և անվտանգ ծառայություն
Ամենադիտված