ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հանդիպում է ունեցել Ալիեւի հետ
ԱդրբեջանԿովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ֆիլիպ Ռիքերի այցի նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերին աջակցության քննարկումն է։