Իսրայելը հարվածել է Գազայի կենտրոնում գտնվող մզկիթին և դպրոցին․ առնվազն 24 մարդ է զոհվել
ԱշխարհԳազայի հատվածի կառավարությունը մեղադրել է Իսրայելին «մեկ գիշերվա ընթացքում դաժան ջարդեր» իրականացնելու մեջ։ Խոսքը Շուհադ ալ-Աքսա մզկիթի եւ «Իբն Ռուշդ» դպրոցի վրա ավիահարվածների մասին է։ Երկու հարվածների արդյունքում զոհվել է առնվազն 24 մարդ, ևս 93-ը վիրավորվել են։
Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ մզկիթի վրա հարձակման հետևանքով զոհվել է 21 մարդ։ Փախստականները ապաստան են գտել մզկիթում: Փլատակների տակից դիակների դուրսբերման գործողությունը տեւել է ողջ գիշեր։