Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի Սահմանադրությամբ «տարածքային պահանջների խնդիրը». Ալիևի ներկայացուցիչ
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանը կրկին հայտարարում է, թե Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի իր Սահմանադրությամբ «ամրագրված տարածքային պահանջների խնդիրը, որոնք վերաբերում են Ադրբեջանին»։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նրա խոսքով՝ «Հայաստանը հրաժարվում է ճանաչել նոր իրողությունները և շարունակում է չմտածված ռազմավարություն վարել՝ փորձելով ամեն գնով փաստաթուղթ կնքել»։ Ըստ նրա՝ «սա միայն ավելի է խորացնում խնդիրը՝ չանդրադառնալով հակամարտության բուն պատճառին»։
Իլհամ Ալիևի ներկայացուցիչը նշել է, թե Բաքվի խնդիրն է ապահովել, որ ապագա խաղաղության պայմանագիրը բացառի ցանկացած տարածքային հավակնություն, ագրեսիա կամ ռազմական գործողություններ, նույնիսկ տեսական մակարդակով։