Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործից Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին Գևորգ Պապոյանը և Դավիթ Խուդաթյանը նախօրեին գիշերել են Խնածախում ՍԴ որոշման հիման վրա դատախազությունը պետք է անհապաղ ձեռնարկի հետևյալ քայլերը. Դավիթ Հարությունյան Հայաստանում ԵՄ առաքելությունը ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին Արևմուտքում կանխատեսել են Ուկրաինայի ճակատագիրը (տեսանյութ) Շարմազանովն ու Իվետա Տոնոյանը խեղճացնում են ադրբեջանցիներին (տեսանյութ) Հրդեհ Երևանի շենքերից մեկում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» աստիճան Մեր բարեկամությունը շատ օրինակելի է ամբողջ աշխարհում․ Վրաստանի նախագահը՝ Փաշինյանին (տեսանյութ) Շվեդիայի դեսպանի հետ քննարկվել է ԼՂ բռնի տեղահանված և Սյունիքի մարզում բնակվող անձանց իրավունքները «Մարդ են, նյարդերը տեղի են տալիս». Ավինյանը՝ Նորքի թաղապետի հայհոյանքների մասին (տեսանյութ) ԱԽ քարտուղարը Կատարի էմիրի հետ քննարկել է Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը 

«Ժողովուրդ». Որքան ունեցվածք ունի ՊԵԿ փոխնախագահը

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի առաջին տեղակալ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արտյոմ Սմբատյանը հայտարարագրել է մեկ բնակարան, որը ձեռք է բերել հեղափոխությունից հետո 31 մլն 244 հազար դրամով «Սահակյանշին» ՓԲԸ-ից Երեւանի Կենտրոն վարչական շրջանի բազմաբնակարան շենքում։

Սմբատյանը պաշտոնավարման ընթացքում՝ 2020 թվականին, ձեռք է բերել 2016 թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի ավտոմեքենա։ Փոխնախագահ Սմբատյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 20 մլն դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 670 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 392 հազար դրամ, որից 18 մլն 946 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Եկամտի մյուս մասը՝ 446 հազար դրամը, Սմբատյանը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից, ըստ երեւույթին, որպես եկամտահարկի վերադարձ հիփոթեքի մայր գումարի մարման համար։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 20 մլն 344 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի գումարի մնացորդն է։ Արտյոմ Սմբատյանը հանգստի համար ծախսել է 6 մլն 590 հազար դրամ։

Հիշեցնենք, որ Սմբատյանը նախկինում աշխատել է առողջապահական ոլորտում, 2019 թվականին եղել է ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար։ Հիշեցնենք, որ ԱՆ գլխավոր քարտուղարի թափուր հաստիքի համար մրցույթին չի մասնակցել, քանի որ չի համապատասխանել օրենքով նախատեսված պահանջներին։ Ստացվում է, որ Սմբատյանը 9 ամիս ապօրինի զբաղեցրել է այս հաստիքը։ Արտյոմ Սմբատյանը առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հովանավորյալն է եղել եւ այդ պաշտոնում նշանակվել էր նախարարի հետ ունեցած մտերմության շնորհիվ: Նա եղել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ապա՝ 2021 թվականի օգոստոսից՝ ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, եւ անցել է Տիգրան Ավինյանի շրջապատ:

Մինչ այս, ըստ պաշտոնական կենսագրականի, նա 2012-2019 թվականներին համատեղ աշխատանք է կատարել նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունում։ Սմբատյանի կինը՝ Գոհար Մկրտչյանը, ըստ ամուսնու հայտարարագրի, որպես մանկաբարձ-գինեկոլոգ աշխատում է «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, որտեղից էլ, որպես աշխատանքի եկամուտ, ստացել է 4 մլն 908 հազար դրամ, որն էլ եղել է ամբողջ տարվա միակ եկամուտը։ Նա 2021 թվականին գնել է 2016 թվականի արտադրության BMW մակնիշի մեքենա։ Նախկինում մամուլը գրել էր, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանի հաշվապահ զոքանչի՝ Կարինե Համբարյանի նյութական վիճակը վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է։ Ընդ որում՝ Սմբատյանի զոքանչի ունեցվածքի ընդլայնումը տեղի է ունենում նրա փեսայի՝ պետական համակարգի օղակներով վերեւ սլանալուն համընթաց։ Եւ այսպես, Սմբատյանի կնոջ մայրը՝ Կարինե Համբարյանը, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող չորս հիմնարկներում աշխատում է որպես հաշվապահ։ Նա Միսաք Մեծարենցի անվան 146 հիմնական դպրոցի հաշվապահն է։

Համբարյանը հաշվապահ է նաեւ Երեւանի Ա. Ցիցիկյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցում եւ 2021-ի հունվարից, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ, ընդգրկվել է նաեւ դպրոցի կառավարման խորհրդում՝ որպես քաղաքապետի ներկայացուցիչ։ Համբարյանը «Զարթոնք» գեղագիտական դաստիարակության ՀՈԱԿ-ում եւ Երեւանի 49-րդ մանկապարտեզում եւս որպես հաշվապահ է ձեւակերպված»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործիցՄեդվեդևը խոսել է Եվրոպայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստինՄակրոնը խոստացել է առաջիկա 8-10 օրվա ընթացքում ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա Գևորգ Պապոյանը և Դավիթ Խուդաթյանը նախօրեին գիշերել են ԽնածախումՍԴ որոշման հիման վրա դատախազությունը պետք է անհապաղ ձեռնարկի հետևյալ քայլերը. Դավիթ ՀարությունյանՀայաստանում ԵՄ առաքելությունը ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին Վերլուծաբանը դժվարություններ է կանխատեսել Ուկրաինային առաջնագծումԱրևմուտքում կանխատեսել են Ուկրաինայի ճակատագիրը (տեսանյութ) Ռադայում խոսել են Զելենսկու վերջի մասինՇարմազանովն ու Իվետա Տոնոյանը խեղճացնում են ադրբեջանցիներին (տեսանյութ)Հրդեհ Երևանի շենքերից մեկում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» աստիճանՄեդվեդևը զգուշացրել է՝ Զելենսկուն «տխուր ճակատագիր» է սպասվումՄեր բարեկամությունը շատ օրինակելի է ամբողջ աշխարհում․ Վրաստանի նախագահը՝ Փաշինյանին (տեսանյութ)Բացահայտվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների վերջնական դադարեցման ԱՄՆ-ի ծրագիրըՇվեդիայի դեսպանի հետ քննարկվել է ԼՂ բռնի տեղահանված և Սյունիքի մարզում բնակվող անձանց իրավունքները Զելենսկուն տխուր ավարտ է սպասվում․ Մեդվեդև«Մարդ են, նյարդերը տեղի են տալիս». Ավինյանը՝ Նորքի թաղապետի հայհոյանքների մասին (տեսանյութ) ԱԽ քարտուղարը Կատարի էմիրի հետ քննարկել է Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը Արևմուտքում բացահայտել են Մակրոնի նկատմամբ Թրամփի արհամարհանքը (տեսանյութ)Ստաս Նամինը և նրա ընտանիքի անդամները հայկական անձնագրեր են ստացել «Հին Ապարան»-ի արտադրած կարագում հայտնաբերել են անաէրոբ մանրէներՄԱԿ-ը կոչ է արել Ուկրաինայում մշտական ​​​​հրադադարիԹրամփի օգնականը Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկըՈւՂԻՂ․ Արթուր Չախոյանը Նոր Նորքի թաղապետի մոտ է՝ իրեն ուղղված հայհոյանքի համար պարզաբանում ստանալուՊակիստանը Հնդկաստանին սպառնացել է միջուկային հարձակմամբ. Times of India (տեսանյութ)Իշխանություններին ինչ-որ բան պարտադրելու համար ակտիվ գործողություններ են պետք․ Արցախի ԱԺ պատգամավոր Քրիս Ջենները Քիմից պահանջել է վճռականություն Քանյե Ուեսթի հարցումԱրթուր Չախոյանը Նոր Նորքի թաղապետի մոտ է՝ իրեն ուղղված հայհոյանքի համար պարզաբանում ստանալուԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին. Սինիրլիօղլու Մասկն անվանել է Չինաստանի ամենամեծ երկարաժամկետ խնդիրըԱրևմուտքում կանխատեսել են Ուկրաինայի ճակատագիրըՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ պատասխանատուներին Փաշինյանի որոշմամբ՝ Արագածոտնի փոխմարզպետ է նշանակվել Թրամփը հայտարարել է՝ 100 օրվա ընթացքում ռեկորդ է սահմանելԱդրբեջանի ազդանշաններն այնքան էլ խաղաղության մասին չեն. ադրբեջանագետ Ռադայում բացահայտել են Զելենսկու վերաբերյալ Թրամփի ծրագիրըՎրաստանի նախագահը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)Հուսով եմ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանն իր մաշկի վրա զգացել է պոլին տալու ողջ պերճանքը․ Նարեկ ՍամսոնյանԼատվիան անօդաչուների հերթական խմբաքանակն է ուղարկում Ուկրաինա (տեսանյութ) Կարևոր արձագանք՝ «ՀՀ մահվան նախարար» Արսեն Թորոսյանից. Էդգար Ղազարյան Հնդկաստանը մտադիր է փակել օդային տարածքը Պակիստանի համար. ETՀայաստանի և Վրաստանի նախագահները քննարկել են բաց սահմանների սկզբունքով առաջնորդվելու հեռանկարը (տեսանյութ)ՔՊ-ից ոչ ոք չի միանա Փաշինյանի իմպիչմենտին, բացառում եմ. Ալխաս Ղազարյան (տեսանյութ) Հռիփսիմե Խուրշուդյանը նաև մրցավարական գործունեություն կծավալի«Յանիսին դավաճանեցին ամենամտերիմները». Աննա Սեդակովան պատմել է նախկին ամուսնու ապրումների մասինՏաճատ Վարդապետյանի որդին պաշտոն է ստացել. օրվա մամուլ (տեսանյութ) Վենսը հայտնել Է՝ որ դեպքում է Ուկրաինայի պարտությունը անխուսափելի Մեդվեդևը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ապագայի մասինԱպրիլի 30-ին ՀՀ-ում Իրանի դեսպանատանը կբացվի ցավակցությունների գիրք
Ամենադիտված