ՀՀ ԱԱԾ-ն առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում չմասնակցել հավաքներին. փաստաբան Համակարգիչներ են առգրավել. երևի թե GG-ն չկարողանա շարունակել աշխատանքը. փաստաբան Կոչ եմ անում բոլոր իրավապաշտպաններին պաշտպանել բոլոր նրանց, ովքեր ենթարկվում են բռնաճնշման․ Սրբազան Սպանություն Երևանի կենտրոնում, գինու փառատոնին. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է (տեսանյութ) Գերասիմ Վարդանյանին ձերբակալելու որոշում է կայացվել Ե՞ս եմ ձեզ պետք, գալիս եմ ՔԿ, ընկերներիս բաց թողեք, շոու են անում, նորից տանս խուզարկություն արեցին (տեսանյութ) «Ոսկեպարի անկլավի» տալուց հետո Հայաստան ո'չ երկաթգիծ է մտնելու, ո'չ գազամուղ. սա սարսափելի կլինի. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Փաշինյանը պետք է հասկանա, որ իր գնալը ամենամեծ պարգևը կլինի հայ ժողովրդի և իր համար. Արա Աբրահամյան (տեսանյութ) Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում զանգվածային ձերբակալությունների մասին (տեսանյութ) Բողոքի ակցիաներին մասնակցելուն այլ անձանց շահագրգռելու կասկածով 11 անձ ձերբակալվել է․ ՀՀ ՔԿ 

Կարևորագույն առևտրային ուղիները՝ աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ այսօր առանձնակի կարևորություն է ստացել այլընտրանքային հաղորդակցության ուղիների գործարկման հարցը՝ հնարավոր անկայունության պարագայում շրջանցող միջանցքների և ճանապարհների ապահովման տեսանկյունից։ Օրինակ՝ Գազայի հատվածում Իսրայելի կողմից ռազմական գործողությունների մեկնարկին զուգահեռ ակտիվացել են Եմենի հութիները, որոնք շիա են և Իրանի ազդեցությունն են կրում։ Եվ չնայած այն հանգամանքին, որ հութիները աշխարհագրորեն հեռու են Գազայի հակամարտության գոտուց, սակայն Իսրայելի դեմ պատերազմ են հայտարարել։ Հութիները նշում են, որ Իսրայել ուղևորվող նավերին թույլ չեն տա անցնել Կարմիր ծովի և Բաբ ալ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև Գազայի հատվածում ռազմական գործողությունը չդադարեցվի։

Ըստ այդմ, հութիներն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով առևտրային նավերի վրա հարձակումներ են իրականացնում։ Եվ ավելի քան 20 երկիր համաձայնել է միանալ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային՝ պաշտպանելու Կարմիր ծովում նավագնացությունը։ Իսկ հութիների ղեկավարությունը սպառնացել է Կարմիր ծովում հարձակվել այն երկրների նավերի վրա, որոնք միջազգային կոալիցիայի կազմում կմիանան այս տարածաշրջանում նավագնացությունը պաշտպանելու ԱՄՆ գործողությանը։ Խնդիրն այն է, որ Կարմիր ծովով ու Սուեզի ջրանցքով է անցնում համաշխարհային առևտրի 10-15 տոկոսը, և եթե խաթարվի նավագնացությունն այս հատվածում, ապա նշված առևտրային ուղուց կախվածության մեջ գտնվող երկրների տնտեսությունը էապես կտուժի։ Ու արդեն իսկ բազմաթիվ փոխադրող ընկերություններ, հաշվի առնելով Կարմիր ծովով անցնող առևտրի ռիսկայնությունը, նախընտրում են Աֆրիկան շրջանցելու միջոցով դուրս գալ Ատլանտյան օվկիանոս ու հասնել Եվրոպա։

Իսկ առավել երկար առևտրային ճանապարհը նպաստում է ծախսերի ավելացմանը, ապրանքների գների բարձրացմանն ու պայմաններ ստեղծում ինֆլ յացիայի համար։ Ուստի այս պայմաններում առաջնահերթություն է ձեռք բերում առևտրի իրականացման համար այլ հաղորդակցության ուղիների գործարկման հարցը։ Երբ Արևմուտքը շահագրգռված չէ, որ առևտրային ճանապարհներն անցնեն Ռուսաստանով, որը պատժամիջոցների տակ է, ապա ակտուալություն է ստանում Ռուսաստանի տարածքը շրջանցող հաղորդակցության ուղու գործարկումը։ ԱՄՆ-ը չի ցանկանում նաև, որ կարևորագույն հաղորդակցության ուղիներն անցնեն պատժամիջոցների տակ գտնվող Իրանով։ Մյուս կողմից էլ՝ G20-ի երկրների հանդիպման ժամանակ Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա միջանցքի կամ նոր «համեմունքների երթուղու» մասին ձեռք բերված համաձայնությունը կորցրել է իր ակտուալությունը, քանի որ նախատեսվում էր, որ այն անցնելու է Իսրայելով, իսկ այդ երկիրը պատերազմի մեջ է գտնվում, ու արաբական երկրներում էլ աճում են հակաիսրայելական տրամադրությունները։

Հենց այս իրավիճակի պայմաններում է, որ առանձնակի կարևորություն է ձեռք բերում «Միջին միջանցքի» գաղափարը, որը Չինաստանը Միջին Ասիայի, ապա Թուրքիայի միջոցով կապելու է Եվրոպային ու շրջանցելու է Ռուսաստանի և Իրանի տարածքը։ Բայց Արևմուտքը ցանկանում է, որ նման հաղորդակցության ուղին գործի իր պայմաններով։ Այսինքն՝ Ռուսաստանը դուրս գա Հարավային Կովկասից ու որևէ ներազդեցություն չունենա այդ ճանապարհի վրա։ Արևմուտքը դեմ է նաև, որ Թուրքիան լիակատար վերահսկողություն ունենա այդ ճանապարհի վրա ու իրականություն դարձնի իր պանթուրքական ծրագրերը։ Եվ եթե Թուրքիան հնարավորություն ստանա վերահսկել Չինաստանը Եվրոպային կապող ճանապարհը ու կյանքի կոչել պանթուրքական ծրագրերի իրականացումը, ապա այդ դեպքում Անկարան լիովին դուրս կգա արևմտյան ուղեծրից՝ չնայած որ ներկայիս պայմաններում ևս սեփական խաղն է առաջ տանում։

Հենց դրանով է պայմանավորված, որ Արևմուտքից, մասնավորապես Վաշինգտոնից ու Փարիզից, պարբերաբար հայտարարում են, թե իրենք աջակցում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը ու ճնշում են գործադրում, որ Ադրբեջանը չհարձակվի Սյունիքի վրա ու չբացի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Իսկ Ռուսաստանը և Իրանը շահագրգռված են, որ Հարավային Կովկասով անցնող հաղորդակցության ուղիների վրա կոնկրետ ներազդեցություն ունենան։ Նրանց շահերը հեռանկարային առումով հակասում են Թուրքիայի ու Արևմուտքի հավակնություններին։ Պատահական չէ, որ պաշտոնական Թեհրանը ոչ միայն դեմ է հանդես գալիս տարածաշրջանում ճանաչված սահմանների փոփոխությանն, այլև հայտարարում է, որ դեմ է արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը մեր տարածաշրջանում՝ նկատի ունենալով Արևմուտքին։ Իր ազդեցության գոտին ընդլայնող Պեկինը ևս շահագրգռված է «Միջին միջանցքի» հաղորդակցության ուղու ճանապարհի գործարկմամբ։

Քանի որ չինական առևտուրը շատ է կախված Հարավչինական ծովից, որը ԱՄՆ-ի հետ կոնֆլիկտի պարագայում ամերիկյան ռազմածովային ուժերը դաշնակիցների հետ միասին կարող են փորձել բլոկադայի ենթարկել, ուստի Պեկինը շահագրգռված է, որ ունենա զարգացած առևտրային մի քանի ցամաքային ուղի, որի միջոցով չինական ապրանքները կարող են հասնել Եվրոպա։ Բայց Չինաստանին նույնպես ձեռնտու չէ Թուրքիայի շատ հզորացումը, քանի որ Անկարան իր ազդեցությունը կարող է տարածել մինչև Միջին Ասիա ու դրանից հետո ավելի ակտիվ միջամտել Չինաստանի ներքին գործերին՝ մասնավորապես թյուրքախոս ույղուրների մասով, որոնք սեպարատիստական ձգտումներ են ցուցաբերում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ ԱԱԾ-ն առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում չմասնակցել հավաքներին. փաստաբանՀամակարգիչներ են առգրավել. երևի թե GG-ն չկարողանա շարունակել աշխատանքը. փաստաբանԿոչ եմ անում բոլոր իրավապաշտպաններին պաշտպանել բոլոր նրանց, ովքեր ենթարկվում են բռնաճնշման․ ՍրբազանՍպանություն Երևանի կենտրոնում, գինու փառատոնին. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է (տեսանյութ)Գերասիմ Վարդանյանին ձերբակալելու որոշում է կայացվելԵ՞ս եմ ձեզ պետք, գալիս եմ ՔԿ, ընկերներիս բաց թողեք, շոու են անում, նորից տանս խուզարկություն արեցին (տեսանյութ)«Ոսկեպարի անկլավի» տալուց հետո Հայաստան ո'չ երկաթգիծ է մտնելու, ո'չ գազամուղ. սա սարսափելի կլինի. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)Փաշինյանը պետք է հասկանա, որ իր գնալը ամենամեծ պարգևը կլինի հայ ժողովրդի և իր համար. Արա Աբրահամյան (տեսանյութ)Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում զանգվածային ձերբակալությունների մասին (տեսանյութ)Բողոքի ակցիաներին մասնակցելուն այլ անձանց շահագրգռելու կասկածով 11 անձ ձերբակալվել է․ ՀՀ ՔԿԽուզարկում են GG ընկերության գրասենյակըԻշխանությունը թաքուն պայմանավորվել էր, որ միջանցքի ճանապարհը կառուցի ու ավարտի. Օհանյան (տեսանյութ)Իշխանnւթյnւնն աշխատnւմ է բռնnւթյան կnչերnվ` hանnւն ժnղnվրդավարnւթյան. MediaHubՊայքարի նոր ալիք ու զուգահեռ տեռորի նոր ալիք ՀՅԴ-ի դեմ. Քրիստինե ՎարդանյանՇարժումը վերաձևակերպում ենք, ու դրանից հետո այն ավելի մասշտաբային կլինի. Բագրատ սրբազանՌեժիմն առավոտյան սկսել է զանգվածային ձերբակալությունների ալիք. Ռուբեն ՄելիքյանԱյս պահին խուզարկում են Գերասիմ Վարդանյանի տունըՀՀ իշխանություններին կոչ ենք անում անաչառ և անհապաղ հետաքննել վերջին հանրահավաքի ժամանակ տեղի ունեցածը. Amnesty InternationalՎիրավոր, բայց անպարտ. Ավետիք Չալաբյանը՝ Աբրահամ Գասպարյանի հետԱյսօրվանից ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելուՈւՂԻՂ. Սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները, Արցախի հիմնախնդիրները. քննարկումԻրանի մի խումբ քաղաքացիներ մոլորվել էին Արագած լեռան վրաԱյլևս կասկած չկա՝ ջրի վրա մնալու համար Փաշինյանը պատրաստ է մատաղ անել նույնիսկ ամենամերձավոր անձանց. Տիգրան ԱբրահամյանՀունիսի 15. Օրվա խորհուրդ«Մենք լույս ենք կորցրել. մայրերի հոգու մեջ մի փոթորիկ է, որը չի անցնելու, ապրում եմ այնպես, ինչպես իմ տղան կցանկանար». ավագ սերժանտ Արամ Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 5-ին Ջրականում. «Փաստ»Մանդատները վայր դնելով ճգնաժամ չի առաջանում․ «Հրապարակ»Ինտերնետ շահումով որոշ վիճակախաղերը կարգելափակվեն. «Փաստ»Ի՞նչ շշնջաց Օ'Բրայենը Փաշինյանի ականջին. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի վարքագիծը շատ կանխատեսելի է, այն, ինչ տեսանք հունիսի 12-ին, դրա ամենավայրագ արտացոլումն էր. բազմիցս ցույց է տվել, որ կարմիր գծեր չունի». «Փաստ»Այլևս ակնհայտ է, որ ՔՊ-ն պատերազմ է հայտարարել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն. «Փաստ»«Հրապարակ»․ «Զարյա 3» նռնակի կիրառությունն արգելված է՝ բեկորային վնասվածքներ է առաջացնում«Հրապարակ». Փաշինյանն ու Ալիեւը շատ սինխրոն են աշխատումՓողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին. «Փաստ»Ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու. ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը.... «Փաստ»Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է. «Փաստ»«Ժողովուրդ». 21 մլն վարձատրություն, նոր բնակարան. Սանոսյանի մոր տան գործը ստուգող ՀԿԿ փոխնախագահի ունեցվածքը«Հրապարակ». Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցելԱԱԾ-ից զանգել են ու ասել՝ պետք է ներկայանա. արցախցին ահազանգում է (տեսանյութ)«Ժողովուրդ». 27-ից 37 տարեկան 22 անձ 15 մլն եւ 2 անձ 8 մլն դրամ են վճարել եւ ազատվել զինվորական ծառայությունիցՓաշինյանի ևս մեկ «ինքնախոստովանական ցուցմունք». «Փաստ»Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը. Արման Վարդանյան. «Փաստ»Ուկրաինան չի բացառում ՌԴ-ի մասնակցությունը խաղաղության գագաթնաժողովինԱրագածոտնի Թեմը հարստացավ նոր սպասավորներով, որ պիտի ծառայեն հավատավոր ժողովրդինՍուրեն Հարությունյանը դարձել է Կազանում ընթացող ԲՐԻԿՍ մարզական խաղերի հաղթողԷլեկտրաէներգիայի անջատման հասցեներըԴժբախտ պատահար. 77-ամյա տղամարդը ծիրան հավաքելիս ծառից վայր է ընկել և տեղում մաhացելՈստիկանները գազանաբար ծեծել են 44-օրյա պատերազմում զոհված Տավրոս Աբրահամյանի հորը. պատգամավորՈստիկանությունը համաչափ է գործել, պարտավոր էր գործադրել ֆիզիկական ուժ․ ՆԳ փոխնախարար Հայաստանում հեղափոխական իրավիճակ է, կաթսան եռում է․ Փաշինյանի հեռացումն անխուսափելի է․ ՇարմազանովԳորիս-Կապանի այլընտրանքային՝ դեպի Բարձրավան, Շուռնուխ, Որոտան տանող ճանապարհի մի մասը փլուզվել է
Ամենադիտված