Արարատի մարզում «Mercedes» է այրվել Ամռանը սուրճ խորհուրդ չի տրվում խմել․ ահա թե ինչու «Սրբազա՜ն, Սրբազա՜ն». աբովյանցիները մոտենում են և ողջագուրվում Բագրատ Սրբազանի հետ (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի այցը` Աբովյան Իլոն Մասկը հայտարարել է Դոնալդ Թրամփին լիովին աջակցելու մասին Բագրատ Սրբազանը Աբովյան քաղաքում է (տեսանյութ) Բժիշկը քաղցկեղից պաշտպանող համեմունք է նշել Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Սուրեն Պապիկյանը շնորհավորանք է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ Լոռիում «DAF» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և խցիկի հատվածով կախվել Դեբեդ գետի ափին 

Ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու. ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը.... «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխանությունները շարունակում են առաջ մղել, այսպես կոչված, «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգը։ Նախօրեին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կրկին հայտարարել է, թե ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում «Ակադեմիական քաղաքի» ուղղությամբ։ «Նախորդ տարին սկսել ենք ակադեմիական քաղաքի նպատակադրմամբ և ցանկությամբ, իսկ տարին ավարտել ենք քաղաքի հաստատված հայեցակարգով, ծրագրի իրականացման համար ստեղծված ու ինտենսիվ աշխատող հիմնադրամով, լավագույն նախագծող ընկերություններից մեկի կողմից քաղաքի գլխավոր հատակագծի մշակման ընթացքով, որը կավարտվի առաջիկա մեկ ամսում»,- ասել է նախարարը:

Այժմ էլ, ըստ Անդրեասյանի, ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում «Ակադեմիական քաղաքի» տրանսպորտային նախագծի, քաղաքաշինական զարգացման կառավարման ու ֆինանսավորման համակարգի ուղղությամբ։ «Ունենք վստահություն, որ «Ակադեմիական քաղաքը» դառնալու է մեր հանրությունը վերափոխող ամենակարևոր ծրագրերից մեկը»,- ասել է նա։ Ըստ էության, նախարարի ողջ ասածի մեջ իրականության հետ կապ ունի միայն հանրությանը վերափոխելու գործող իշխանությունների ծրագիրը։ Հատկապես տարօրինակ է նայվում, որ գրեթե բոլոր բուհերի, քաղաքների, մասնագետների, դասախոսների հակազդեցության և քննադատությունների տարափի ներքո գործող իշխանությունները շարունակում են հետևողականորեն իրականացնել «Ակադեմիական քաղաքի» իրենց ծրագիրը։ Այն չափազանց կարևոր շերտեր ունի իր մեջ և առաջին հերթին ուղղված է հենց հայ հասարակությանը վերափոխելուն, բայց... ոչ դրական ուղղությամբ։

Անդրեասյանն ինքն էլ պնդում է, որ մինչև 2030 թվականը բուհերի միավորման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ դրանց տեղակայման ծրագիրը ձևակերպվել է օրենքի տեսքով, ենթակա չէ հետագա քննարկման, և Հայաստանում այսուհետև կրթությունը լինելու է կենտրոնացված մեկ տեղում. սա առաջին հերթին նպատակ ունի կրթական ամբողջ համակարգը մեկտեղել մեկ հարկի տակ, ու թեպետ անվանապես տարբեր համալսարաններ և ինստիտուտներ ունենալու են իրենց առանձին ռեկտորներն ու իբր ինքնակառավարող մարմինները, բայց, հաշվի առնելով, որ գտնվում են մեկ միջավայրում, դուրս բերված Երևան քաղաքից, լրջորեն վերահսկվելու են ոչ միայն Հայաստանի գործող իշխանությունների, այլև «Ակադեմիական քաղաքը» նրանց պարտադրած արևմտյան հովանավորների կողմից։ Կրթական բարեփոխումների նպատակը իշխանությունը ներկայացնում է իբր ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու ցանկություն, բայց «Ակադեմիական քաղաքում» կրթություն ստացող երիտասարդները առաջին հերթին պատրաստվելու են Արևմուտքում աշխատելու, այլ ոչ երկրի ներքին ներուժի զարգացման համար։ Լավագույններին արևմտյան հիմնադրամներն ու կառույցներն, իհարկե, բարձր վճարվող աշխատանքի խոստումներով կտանեն Հայաստանից՝ այդ կերպ լրջորեն ցնցելով հայկական կրթության՝ առանց այն էլ ցնցված հիմքերը։

Նախատեսվում է, որ «Ակադեմիական քաղաքը» կառավարվելու է միջազգային հեղինակություն ունեցող ընկերության կողմից։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ կրթական ամբողջ գործը փաշինյանական իշխանությունը ցանկանում է հանձնարարել Արևմուտքին, առանց այլևայլության։ Մյուս կողմից՝ «Ակադեմիական քաղաքը» նպաստելու է արտագաղթին, բամաթիվ մեծ ու փոքր քաղաքների հայաթափմանը։ Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Գորիսում, Կապանում գտնվող բուհերը կարևոր օջախներ են երիտասարդությանը տեղում պահելու, կրթություն տալու, ապա և այդ քաղաքներում իրենց կյանքը կապելու համար: Եվ ոչ միայն քաղաքներում. հարակից գյուղերից ևս հնարավորություն ունեն գնալ որևէ մեծ քաղաքում կրթություն ստանալու։ «Ակադեմիական քաղաքի» կորպուսներում սովորող երիտասարդները լրջագույն ֆինանսական խնդիրների են բախվելու։

Մի մասն ընդհանրապես ստիպված է լինելու հեռանալ հայրենի օջախից՝ այլևս այնտեղ բնակվելու համար չվերադառնալու հեռանկարով, շատ շնորհալի երիտասարդներ էլ զրկվելու են կրթություն ստանալու հնարավորությունից։ Մայրաքաղաք Երևանը բեռնաթափելու անվան տակ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նախաձեռնությունը փորձարկում է ապագայի կրթական համակարգի վերաձևումների համար։ Իսկ ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը։ Ինչու՞ Երևանում չլինի. միջազգային ասպարեզում նման օրինակ չկա։ Ըստ ոլորտի մտահոգ մասնագետների, «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նախաձեռնությունը ոչնչացնում է ազգային ավանդույթներն ու ենթակառուցվածքները, ինչպես նաև զրկում է երկիրը տեխնիկական և հումանիտար ոլորտների ապագա մասնագետներից։

Ուսանողությունն ու դասախոսները շարունակում են ստորագրահավաքն ընդդեմ «Ակադեմիական քաղաքի», բայց միայն մեկերկու բուհի, կամ մի խումբ ուսանողների ջանքերը բավարար չեն, անհրաժեշտ է ոչ միայն ուսանողության և դասախոսների, այլ նաև ողջ հանրության լուրջ հակազդեցությունը։ Առանց այն էլ պատերազմից հետո ծանր վիճակում գտնվող պետությանը և նրա կրթությանը նման հարված հասցնելը ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու։ Այս ծրագիրը հայկական բարձրագույն կրթության ավանդույթների վերացման ակնհայտ նպատակ ունի։ Կարճ ասած՝ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նախաձեռնությունը հայ ժողովրդին պապուական ցեղի վերածելու ճանապարհն է։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արարատի մարզում «Mercedes» է այրվելԱմռանը սուրճ խորհուրդ չի տրվում խմել․ ահա թե ինչու «Սրբազա՜ն, Սրբազա՜ն». աբովյանցիները մոտենում են և ողջագուրվում Բագրատ Սրբազանի հետ (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի այցը` Աբովյան Իլոն Մասկը հայտարարել է Դոնալդ Թրամփին լիովին աջակցելու մասին Բագրատ Սրբազանը Աբովյան քաղաքում է (տեսանյութ) Բժիշկը քաղցկեղից պաշտպանող համեմունք է նշել Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Ամենասիրուն տունը սիրածդ մարդու աչքերն են. Նազենի Հովհաննիսյան (տեսանյութ) Սուրեն Պապիկյանը շնորհավորանք է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ Լոռիում «DAF» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և խցիկի հատվածով կախվել Դեբեդ գետի ափին Ռուսաստանն այս տարածաշրջանը զոհում է այլ տարածաշրջաններում իր ունեցած շահերին. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Աննա Հակոբյանի «ակնկալիք-պահանջը» մերժած ընկերությունները ենթարկվում են խիստ ճնշումների. «Սրբազան պայքար»Այսօր կկայանա Եվրո-2024-ի եզրափակիչը Նոր կադրեր` հնդկական մեգաշքեղ հարսանիքից ՈւԵՖԱ-ի նախագահի հետ քննարկվել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Խստորեն դատապարտում ենք Դոնալդ Թրամփի վրա հարձակումը․ Փաշինյան Նոր տեսանյութ՝ Թրամփի դեմ մահափորձիցԴիետոլոգը՝ սառեցված բանջարեղենի և մրգերի օգտակարության մասին Սրբազան պայքարը հայ մարդկանց ցանկությունն է մատաղ չլինել այս իշխանության որոշումներին. Արման Աբովյան (տեսանյութ) Մի անգամից 2 երկրաշարժ է գրանցվել ՌԴ տարբեր շրջաններում Վստահ եմ, որ մեր առանձնաշնորհյալ հարաբերությունները կշարունակեն խորանալ գալիք տարիներին. Արարատ Միրզոյան Դիլիջանի ոլորանների մոտակայքում քաղաքացին սայթաքել և ընկել է մոտակա ձորակը Փաշինյանը կնոջ ու դստեր հետ Երևանից հեռանում է ոչ կառավարական օդանավով (տեսանյութ) «Նիկոլ Փաշինյանը մատ թափ տվեց մեր վրա ու ասեց՝ դուք ձեր հալը կտեսնեք». զոհված զինվորի մայրը ապշեցնող դրվագներ է պատմում վարչապետի հետ հանդիպումիցՉեմ հասկանում Հայաստանի իշխանությունները ինչի են այսքան հակաԹրամփ/հակահանրապետական․ Սուրեն Սարգսյան Ով է Թրամփի դեմ մահափորձ անողը Դա զզվելի է. Բայդենն արձագանքել է Թրամփի դեմ մահափորձի մասին լուրերինԲագրատ Սրբազանն այսօր կհանդիպի աբովյանցիներին Փաշինյանի աներորդին հարսանիքին ներկայացել է Loro Piana բրենդի 1000 $ արժեցող կոշիկներով (տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավթաշենում. կան վիրшվորներ Թուրքիայից հիշեցնում են՝ խաղաղությունը ենթադրում է «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում. պատգամավոր Քիմ և Քլոե Քարդաշյանները Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքի աստղերն են (լուսանկար) Ֆիզիկականով շատ պիտի զբաղվենք. ատեստավորումը խթան է, ձգտում ենք լավագույնին. գերազանցիկները ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի հետևողական աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. փոխվարչապետ Դանակահարություն՝ Ջրվեժում. կան վիրավորներ Եվրոն, ռուբլին թանկացել են, դոլարը նվազել. փոխարժեքն այսօր՝ հուլիսի 14-ին Թրամփը մահափորձից հետո ժամանել է Նյու Ջերսի (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել ՄակրոնինՊահանջում էին աղբյուրն ու եկեղեցին. ինչպես են ադրբեջանցիներն առևանգել ՀԽՍՀ պաշտոնյային. Sputnik Արմենիա Այս ասֆալտից թավիշի ձայն է գալիս. սա պետական միջոցների մսխում է. Արթուր Չախոյան (տեսանյութ) Այ Բագրատ սրբազան, հեծոյիս վրա գիտե՞ս ինչ ա կպցրած. հրազդանցի երեխաներ (տեսանյութ) Հուլիսի 14-ի աստղագուշակ Թրամփի վրա կրակողին տեղում սպանել են. կա ևս մեկ զոհ ու վիրավոր. (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԵՎՐՈ-2024-ի եզրափակիչին ընդառաջ․ թվեր, փաստեր, ռեկորդներ Ինչ վիրավորում է ստացել Թրամփը (լուսանկար)
Ամենադիտված