ԱՆ քրեակատարողական ծառայության պետը կազատվի՞ պաշտոնից. «Հրապարակ» Ֆուտբոլի եզրափակիչ խաղը դիտած Փաշինյանի այցը Գերմանիա պետբյուջեի հաշվին էր. «Ժողովուրդ» Վստահ եմ՝ օրհնում է այն օրը, որ սրանք եկան իշխանության. Վահե Սարգսյանը՝ պատգամովրին տուգանած պարեկին Ուշագրավ «ինտեգրացիոն» միջոցառում Երևանում. ովքե՞ր կժամանեն Հայաստան. «Փաստ» 2050-ին ՀՀ բնակչությունը պիտի հասներ 5մլն-ի. Արցախից բռնի տեղահանվածներով այն ավելացել է 53 000-ով. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է իր բիզնեսը վաճառել Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը. «Փաստ» Կանանց Հայաստանի Մ-18 հավաքականը մեկնել է Կոսովո և կմրցի Վրաստանի, Ադրբեջանի և Ալբանիայի հետ Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Պրեմիեր լիգան ցուցադրել է նոր մրցաշրջանի համար նախատեսված գնդակը Երևանի Օղակաձև այգում անցկացվել են սթրիթբոլի և սքեյթի մրցումներ 

«Հրապարակ»․ «Զարյա 3» նռնակի կիրառությունն արգելված է՝ բեկորային վնասվածքներ է առաջացնում

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է.

«Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 12-ին տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանությունը ցուցարարների վրա հատուկ միջոցներ կիրառեց․ նետել էին 2 տեսակի լուսաձայնային նռնակ՝ ռուսական արտադրության «Զարյա 2» եւ «Զարյա 3»։ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում է. ««Զարյա 3» տեսակի նռնակի կիրառությունն արգելված է եղել մինչեւ 2018 թվականը, այսինքն՝ մինչեւ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը։ 2018-ի իշխանափոխության օրերին ոստիկանությունը կիրառել է «Զարյա 2» տեսակի լուսաձայնային նռնակ»։ Երանոսյանը շեշտում է՝ հունիսի 12-ին ԱԺ շենքի տարածքում ցույց էին անում անզեն քաղաքացիներ, ուստի անհասկանալի է, թե ինչու որոշեցին ժողովրդի վրա նետել «Զարյա 3» տեսակի նռնակներ։ Ինչո՞ւ իշխանությունը չի հաշտվում այն իրողության հետ, որ հանրահավաք անելը մարդկանց սահմանադրական իրավունքն է, եւ ինչո՞ւ իրավապահները նռնակ նետելու եւ մարդկանց արյունլվիկ անելու փոխարեն ցույցը ցրելու այլ միջոցներ, օրինակ, ջրցան մեքենա չեն կիրառում։ 

«Ջրցան մեքենան ավելի թույլ միջոց է համարվում, իսկ նրանց պետք էր ավելի ծանր դեպք՝ ժողովրդին վախեցնելու համար։ Ամառվա շոգին ջրցան մեքենան ի՞նչ է, ժողովուրդը կհովանար։ Հարց է առաջանում՝ առողջապահության նախարարությունը ո՞ր թվականին է թույլ տվել ժողովրդի վրա «Զարյա 3» տեսակի նռնակ օգտագործել` դրա կիրառությունը չի կարելի։ Դրա օգտագործման հետեւանքը տեսանք Բաղրամյանում, մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել, այն բեկորային վնասվածքներ կարող է առաջացնել։ Բացի այդ, հնարավոր է նաեւ, որ այդ նռնակները ժամկետանց են եղել։ Չի թույլատրվում ժամկետանց նռնակներ կիրառել, այն կարող է մարդուն մահվան հասցնել։ Եթե «Զարյա 2» լիներ, քաղաքացու դաստակը չէր կտրվի։ Մինչեւ հիմա չգիտեմ, թե «Զարյա 3»-ն ինչի համար է նախատեսված։ Առողջապահության նախարարությունն է սահմանում, թե որ դեպքում եւ ինչպես այն կարելի է կիրառել»,-նկատում է Երանոսյանը։ Ի դեպ, այդ մասին «Հրապարակը» հարցում է արել ՀՀ առողջապահության նախարարություն, դեռ պատասխանը չենք ստացել։ 

Պատմության մեջ որպես «արյունալի» իրադարձություն համարվող ՊՊԾ գնդի գրավման ժամանակ անգամ ոստիկանությունը կիրառել է «Զարյա 2», թեպետ, ըստ Երանոսյանի, այլ տեսակի հատուկ միջոցներ էլ են եղել, ոստիկանությունը որոշել է հանել դրանք կիրառությունից։ «Ինչո՞ւ ցուցարարների վրա «Զարյա 3» գցեցին, ի՞նչ էին արել անզեն քաղաքացիները, մարտաբո՞յ է` թո՛ղ մարտաբոյ տան, վզներն են մենակ հաստացրել»,- զայրանում է նախկին հրամանատարը։

Նիկոլ Փաշինյանը, որ վարչապետ դառնալուց հետո ասել էր, թե ոստիկանության «փշալարերը ժանգոտվելու» են, բարձր ամբիոնից խրախուսեց իրավապահներին` ասաց, որ նրանց գործողությունները եղել են իրավաչափ եւ պրոֆեսիոնալ։ Երանոսյանի խոսքով՝ Փաշինյանն այդպես «դուխ» է տալիս ոստիկանությանը, սակայն չի գտնվի մի ոստիկան, որ հանուն փողի կրակի իր ժողովրդի վրա։ «Ոստիկանը շատ լավ գիտի, որ ժողովրդի մեջ կարող է լինել իր մայրը, քույրը, հայրը, ես վստահ եմ, որ այդ ոստիկանը չի կրակի»։ 

«Ոստիկանության մասին» օրենքի համաձայն՝ լուսաձայնային նռնակ կամ որեւէ այլ հատուկ միջոց կիրառելուց առաջ իրավապահները պետք է իրազեկեն քաղաքացիներին՝ դեպքի վայրից կանանց, երեխաներին, հղիներին դուրս բերելու համար։ Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում քաղաքացիների վրա նռնակ նետելուց առաջ իրազեկում չի եղել։ Ի դեպ, լուսաձայնային նռնակները կիրառվել են ՀՀ առողջապահության նախարարի 2012 թ. 90-Ն հրամանով սահմանված կարգի խախտմամբ. չի պահպանվել կիրառվելու` մարդկանցից նվազագույն (2,5 մետր) հեռավորությունը։ Ոստիկանությունն աննախադեպ ծավալների ուժեր էր կենտրոնացրել, բերվել էին նաեւ մարզային վարչությունների ոստիկանները։ Երանոսյանի խոսքով՝ միֆ է, թե ՀՀ ոստիկանության ներքին զորքերում 10 հազարից ավելի ոստիկան կա, դա ուռճացված է, հատուկ նպատակով են մեծ թիվ ներկայացնում․ «Հեքիաթներ են պատմում, երբ ասում են, թե ՆԳՆ-ն 24 հազար ոստիկան ունի։ Այդպես են ասում, որ քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծեն, թե ոստիկանությունը համապատասխան մարդկային ռեսուրս ունի՝ ցույցերը ցրելու համար։ Սակայն չի բացառվում, որ մեծամասշտաբ հանրահավաքների եւ ցույցերի ժամանակ ՆԳՆ-ն ոստիկանության զորքերի համազգեստ է տրամադրում նաեւ փրկարարներին»»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՆ քրեակատարողական ծառայության պետը կազատվի՞ պաշտոնից. «Հրապարակ» Ֆուտբոլի եզրափակիչ խաղը դիտած Փաշինյանի այցը Գերմանիա պետբյուջեի հաշվին էր. «Ժողովուրդ» Վստահ եմ՝ օրհնում է այն օրը, որ սրանք եկան իշխանության. Վահե Սարգսյանը՝ պատգամովրին տուգանած պարեկինՈւշագրավ «ինտեգրացիոն» միջոցառում Երևանում. ովքե՞ր կժամանեն Հայաստան. «Փաստ» 2050-ին ՀՀ բնակչությունը պիտի հասներ 5մլն-ի. Արցախից բռնի տեղահանվածներով այն ավելացել է 53 000-ով. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է իր բիզնեսը վաճառել Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը. «Փաստ» Կանանց Հայաստանի Մ-18 հավաքականը մեկնել է Կոսովո և կմրցի Վրաստանի, Ադրբեջանի և Ալբանիայի հետՀանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըՊրեմիեր լիգան ցուցադրել է նոր մրցաշրջանի համար նախատեսված գնդակըԵրևանի Օղակաձև այգում անցկացվել են սթրիթբոլի և սքեյթի մրցումներԴպրոցների նորոգման համար պետբյուջեում փող չկա, մարզպետարանի պաշտոնյաների պարգևատրման համար՝ կաՀուլիսի 23֊ին կկայանա Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը. փաստաբանՓարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող լողորդուհին սելֆի է արել Մակրոնի հետԵրուսաղեմի հայկական թաղամասերը հրեա ծայրահեղականների՝ սրբավայր գնալու ճանապարհին են ու թիրախումԲագրատ Սրբազանն այսուհետև ամեն հինգշաբթի կայցելի Երևանի տարբեր բակերՀարյուրերոդական օրակարգերն անիմաստ զբաղեցնում են մեր միտքը և ժամանակը. Վարդան ՈսկանյանԴատարանում ներողություն խնդրելու ե՞ս. ամրակապված պատգամավորին տուգանել են… չամրակապվելու համարՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի հետ քննարկվել է Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման հրամայականըԿապանում 28-ամյա վարորդը մեքենայով հայտնվել է գետում․ վիրավոր կաՔՊ Շենգավիթի տարածքային կազմակերպությունում կայացել է խորհրդի և վերահսկողի ընտրություններՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփում է 18-րդ համերգաշրջանըԷստոնիան ողջունել է Հայաստանին աջակցելու և վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ ԵՄ որոշումներըԵրևանի շենքերից մեկում պայթյուն է որոտացել․ վիրավոր կա18-ամյա աղջիկը վիճաբանության ժամանակ դանակով հարվածել էր 17-ամյա երիտասարդինԵրկրորդ նախագահին և մյուսներին ներկայացված մեղադրանքը կարող է վերաորակվել. ՍԴ-ն որոշում է կայացրելԿոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան«Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)Դավիթ Բաբայանը ամենածանր շրջանում փորձել է կապ հաստատել Արարատ Միրզոյանի հետ, վերջինս չի պատասխանել. 24 NewsԱգրարային համալսարանի 18 մասնագիտություններում ընդունվել է ընդամենը 52 դիմորդՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով Հեյդարի որդուն եմ ասում՝ ականջիդ հետևը կտեսնես, էստեղ ադրբեջանցի չես տեսնի. Սրբազան (տեսանյութ)«Ում ուզում եմ հիշեմ՝ ծանոթ, բարեկամ, հարազատ՝ չկան, զոհվել են»․Գևորգի «սեպտեմբերի 19-ը»Ներքին ընկալում ունեմ, որ ԱՄՆ-ում կգործի ընտրությունների՝ «նիկոլի» մոդելը. քաղաքագետ«Թվերը խոսում են այն մասին, որ մեր կողմից իրականացվող քաղաքականությունը խրախուսող է»․ ՍանոսյանՀենց այս պահին ավարտվեց երկամսյա տնային իմ կալանքը, և ես ազատության մեջ եմ․ Վահագն ՉախալյանՔաղբանտարկյալներն անազատության մեջ են, որովհետև ճշմարտությունն են ասում և նրանց լսում են․ Մամիջանյան (տեսանյութ)«Երեխաներիս մկրտելուց քահանան հարցրեց, բայց ինքը աղանդավոր չէ՞ր». Գարիկ Պապոյանը՝ իր հասցեին տարածված խոսակցությունների մասինԻնչպե՞ս կարող եք ձեռք բերել տրանսպորտի QR ուղետոմս հիմա․ կարճ ուղեցույց Telcell-ի կողմից (տեսանյութ)Սպանության փորձ՝ Երևանի Արամ Խաչատրյան փողոցում. նախաձեռնվել է քրեական վարույթՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող տարածքների հանձնման համար փոխհատուցում ստանալՊՆ փոխնախարարը նոր նշանակված սպաներին մաղթել է բարի և անվտանգ ծառայությունԱբու Դաբիում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովԵՄ խորհրդի ընդունած որոշումները համահունչ են ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ ՄիրզոյանԼրագրողների հետ քննարկվել են ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները․ քննարկում ԾաղկաձորումԵրևանում բախվել է 4 մեքենա․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանի «զինակիցը» սուր քննադատության է ենթարկել իշխանությանըՄեկ ամիս միակողմանի փակ կլինի մայրաքաղաքի որոշ փողոցներԻրանի ցանկացած հայտարարություն նախ կապված է հայկական կողմի արձագանքներից. իրանագետԱրարատ լեռան վրա 2 լեռնագնացի դի է հայտնաբերվել
Ամենադիտված