Բագրատ Սրբազանը Աբովյան քաղաքում է (տեսանյութ) Բժիշկը քաղցկեղից պաշտպանող համեմունք է նշել Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Սուրեն Պապիկյանը շնորհավորանք է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ Լոռիում «DAF» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և խցիկի հատվածով կախվել Դեբեդ գետի ափին Ռուսաստանն այս տարածաշրջանը զոհում է այլ տարածաշրջաններում իր ունեցած շահերին. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Աննա Հակոբյանի «ակնկալիք-պահանջը» մերժած ընկերությունները ենթարկվում են խիստ ճնշումների. «Սրբազան պայքար» Այսօր կկայանա Եվրո-2024-ի եզրափակիչը Նոր կադրեր` հնդկական մեգաշքեղ հարսանիքից ՈւԵՖԱ-ի նախագահի հետ քննարկվել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր 

Այլևս ակնհայտ է, որ ՔՊ-ն պատերազմ է հայտարարել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության որոշ պատգամավորներ ավելի հաջողակ կլինեին, եթե ուրախների ու հնարամիտների ակումբի (ՈՒՀԱ) կուսակցական թիմ ստեղծեին ու ելույթներ ունենային՝ բնականաբար, իրենց թիմի ավագ ունենալով Նիկոլ Վովաևիչին։ Նրանց «հանճարեղ» վերլուծությունները՝ կապված Հայ առաքելական եկեղեցի – ՔՊ հարաբերությունների հետ, որը փորձում են ներկայացնել որպես Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոս – ՔՊ կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան ծիրում, եթե ներկայացվեին ՈՒՀԱ շրջանակներում, ապա անկեղծ ուրախության զգացումներ ու դրական լիցքեր կհաղորդեին հայ հասարակությանը, մանավանդ, եթե այդ ելույթները տեղի ունենային 2018 թվականի նոյեմբերի 8-ին՝ ՈւՀԱ միջազգային օրը:

Բայց քանի որ նման հայտարարություններն արվում են հիմա՝ ցավից ոռնացող Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից ու, կարծես, ամենայն լրջությամբ, ապա այդ ելույթները, բնականաբար, նրբանկատ ու նրբազգաց հայորդու մոտ առնվազն տարակուսանք են առաջացնում հանդեպ ելույթ ունեցողի, նրանց կողմնակիցների ու նրանց ծափահարողների։ Հոգևորականներին հեգնանքով «տերտերներ» անվանելով ու տարբեր թաքնված հնարքներով փորձեր են արվում հեղինակազրկել հոգևորականությանն ու Եկեղեցուն։

Անվիճելի է, որ կան հոգևորականներ, ովքեր իրենց հոգևոր ծառայության ճանապարհին սայթաքումներ ու սխալներ են թույլ տվել, բայց, ի տարբերություն վերը նշված ելույթ ունեցողների, հոգևորականներն անընդհատ ներհայեցողությամբ անդրադառնում ու սրբագրում են իրենց մարդկայնորեն թույլ տրված սխալներն ու մեղքերը, և ոչ միայն իրենց, այլև, Սուրբ Պատարագի խորհրդով, նաև բոլոր քրիստոնյա հայորդիների։ Թերևս այս անգամ նույնպես ձեռնպահ կմնամ ՔՊ կուսակցությանը քաղաքական դիմակով կրոնական աղանդ համարելուց զուտ այն պատճառով, որ ես գոնե մի քանի հոգու անձամբ եմ ճանաչում ու գիտեմ, որ նրանք Հայ Եկեղեցու անկեղծ հետևորդներ են։

Ես եղբայրաբար հորդորում եմ ՔՊ կուսակցության այն ներկայացուցիչներին, ովքեր ճշմարիտ հետևորդներն են Հայ առաքելական սուրբ եկեղեցու, ևս մեկ անգամ հեռատեսորեն խորհեն իրենց ՔՊ կուսակցության անդամ լինելու նպատակահարմարության մասին, ազդել իրենց առաջնորդի ու նրա կույր հետևորդների բարոյահոգեբանական վիճակի վրա՝ փորձելով ուղղել նրանց ընթացքը, կամ եթե դա անհնար են նկատում, ապա իրենք իրենց ՔՊ կուսակցությունից դուրս համարեն, որովհետև այլևս ակնհայտ է, որ ՔՊ կուսակցությունը պատերազմ է հայտարարել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։ Նրանք անընդհատ շեշտադրում են, թե իբր խոսքը չի վերաբերում Եկեղեցուն, այլ միայն «մի խումբ» բարձրաստիճան հոգևորականների, բայց ակնհայտ է, որ այդպես չէ, Քաղաքացիական պայմանագրի պայքարը հենց Հայ առաքելական եկեղեցու դեմ է։

Եթե «մի խումբ» հոգևորականների մասին է խոսքը, որոնց մասին անվանական նույնպես ասել են, ապա, խնդրեմ, թող հայտարարեն նաև մի խումբ այլ բարձրաստիճան հոգևորականների անուններ, որոնց չեն վերաբերում իրենց պիտակավորումները։ Ովքե՞ր են իրենց, ինչպես ասում են, սրտի հոգևորականները։ Չկան այդպիսիները։ Միգուցե և կան որոշ հոգևորականներ, ովքեր որևէ կերպ չեն ցանկանում խառնվել «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հաղթարշավին, բայց դա չի նշանակում, որ այդ հոգևորականները ձեր համախոհներն են կամ օրհնում են ձեր սանձարձակ պահվածքը, իսկ եթե ես սխալվում եմ, ապա թող գեթ մեկ հոգևորական խոսի ու պաշտպանի ձեր կեցվածքը՝ հանդեպ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կամ ընդհանրապես հանդեպ ձեր վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բագրատ Սրբազանը Աբովյան քաղաքում է (տեսանյութ) Բժիշկը քաղցկեղից պաշտպանող համեմունք է նշել Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Ամենասիրուն տունը սիրածդ մարդու աչքերն են. Նազենի Հովհաննիսյան (տեսանյութ) Սուրեն Պապիկյանը շնորհավորանք է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ Լոռիում «DAF» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և խցիկի հատվածով կախվել Դեբեդ գետի ափին Ռուսաստանն այս տարածաշրջանը զոհում է այլ տարածաշրջաններում իր ունեցած շահերին. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Աննա Հակոբյանի «ակնկալիք-պահանջը» մերժած ընկերությունները ենթարկվում են խիստ ճնշումների. «Սրբազան պայքար»Այսօր կկայանա Եվրո-2024-ի եզրափակիչը Նոր կադրեր` հնդկական մեգաշքեղ հարսանիքից ՈւԵՖԱ-ի նախագահի հետ քննարկվել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Խստորեն դատապարտում ենք Դոնալդ Թրամփի վրա հարձակումը․ Փաշինյան Նոր տեսանյութ՝ Թրամփի դեմ մահափորձիցԴիետոլոգը՝ սառեցված բանջարեղենի և մրգերի օգտակարության մասին Սրբազան պայքարը հայ մարդկանց ցանկությունն է մատաղ չլինել այս իշխանության որոշումներին. Արման Աբովյան (տեսանյութ) Մի անգամից 2 երկրաշարժ է գրանցվել ՌԴ տարբեր շրջաններում Վստահ եմ, որ մեր առանձնաշնորհյալ հարաբերությունները կշարունակեն խորանալ գալիք տարիներին. Արարատ Միրզոյան Դիլիջանի ոլորանների մոտակայքում քաղաքացին սայթաքել և ընկել է մոտակա ձորակը Փաշինյանը կնոջ ու դստեր հետ Երևանից հեռանում է ոչ կառավարական օդանավով (տեսանյութ) «Նիկոլ Փաշինյանը մատ թափ տվեց մեր վրա ու ասեց՝ դուք ձեր հալը կտեսնեք». զոհված զինվորի մայրը ապշեցնող դրվագներ է պատմում վարչապետի հետ հանդիպումիցՉեմ հասկանում Հայաստանի իշխանությունները ինչի են այսքան հակաԹրամփ/հակահանրապետական․ Սուրեն Սարգսյան Ով է Թրամփի դեմ մահափորձ անողը Դա զզվելի է. Բայդենն արձագանքել է Թրամփի դեմ մահափորձի մասին լուրերինԲագրատ Սրբազանն այսօր կհանդիպի աբովյանցիներին Փաշինյանի աներորդին հարսանիքին ներկայացել է Loro Piana բրենդի 1000 $ արժեցող կոշիկներով (տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավթաշենում. կան վիրшվորներ Թուրքիայից հիշեցնում են՝ խաղաղությունը ենթադրում է «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում. պատգամավոր Քիմ և Քլոե Քարդաշյանները Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքի աստղերն են (լուսանկար) Ֆիզիկականով շատ պիտի զբաղվենք. ատեստավորումը խթան է, ձգտում ենք լավագույնին. գերազանցիկները ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի հետևողական աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. փոխվարչապետ Դանակահարություն՝ Ջրվեժում. կան վիրավորներ Եվրոն, ռուբլին թանկացել են, դոլարը նվազել. փոխարժեքն այսօր՝ հուլիսի 14-ին Թրամփը մահափորձից հետո ժամանել է Նյու Ջերսի (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել ՄակրոնինՊահանջում էին աղբյուրն ու եկեղեցին. ինչպես են ադրբեջանցիներն առևանգել ՀԽՍՀ պաշտոնյային. Sputnik Արմենիա Այս ասֆալտից թավիշի ձայն է գալիս. սա պետական միջոցների մսխում է. Արթուր Չախոյան (տեսանյութ) Այ Բագրատ սրբազան, հեծոյիս վրա գիտե՞ս ինչ ա կպցրած. հրազդանցի երեխաներ (տեսանյութ) Հուլիսի 14-ի աստղագուշակ Թրամփի վրա կրակողին տեղում սպանել են. կա ևս մեկ զոհ ու վիրավոր. (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԵՎՐՈ-2024-ի եզրափակիչին ընդառաջ․ թվեր, փաստեր, ռեկորդներ Ինչ վիրավորում է ստացել Թրամփը (լուսանկար)Ջուր չի լինիԵղանակը՝ առաջիկա օրերին Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է կատարվել (տեսանյութ)Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականը հաղթել է Մոլդովայի ընտրանունԺիրայր Շաղոյանը տեղափոխվել է հունգարական Դեբրեցեն
Ամենադիտված