Անահիտ Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում` Փարիզի Մոնմարտր թաղամասում Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե Հակոբյան Ձեռքս էր վնասվել քաշքշուքի ժամանակ, բայց արդեն գրեթե անցել է. Արսեն Գրիգորյան Սրբազանը ասեց, որ մտնելու է գյուղ ու մտավ: Ասեց` արեց. Մհեր Մկրտչյան Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է հետաքննել նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները 

Փաշինյանի թիմակիցների մանիպուլյացիաները. Տավրոս Սափեյան

Վերլուծական

Շարունակելով ընթերցողի ուշադրությանը ներկայացնել այն պաշտոնյաներին, ովքեր, մեղմ ասած, անկեղծ չեն գտնվել հանրության հետ, փորձել են դիմել մանիպուլյատիվ հնարքների, խմբագրել սեփական հայտարարություններն ու քայլերը՝ այսօր կանդրադառնանք Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանին:

Դեկտեմբերյան խժդժություններից հետո Թալինում կրկին ընտրություններ անցկացվեցին՝ նախորդ տարվա սեպտեմբերին և կրկին ականատես չենք լինում տված խոստումների իրականացմանը: Համայնքապետարանի պաշտոնական կայքէջն էլ որևէ կերպ չի վկայում տրված խոստումների կատարման մասին: Սափեյանն աշխատանքային այցեր է կատարել տարբեր բնակավայրեր, հանրային քննարկումներ է անցկացրել, ասֆալտապատվել է մեկ փողոց, մեկ ավտոբուս է համայնքը նվեր ստացել, մի շարք շենքերի բակերում ապամոնտաժման աշխատանքներ են տարվել, մանկապարտեզին խաղալիքներ են նվիրվել համայնքապետի անունից: Իհարկե, ինչպես ասում էին՝ կարող էին նաև այս ամենը չանել, սակայն, համաձայնեք, որ բազմապիսի խոստումներ շռայլելուց հետո ավտոբուս նվեր ստանալը և մանկապարտեզին խաղալիք նվիրելն այն տիտանական աշխատանքը չէ, որի համար թալինցին իր քվեն տվել էր ՔՊ-ն ներկայացնող Սափեյանին։
 
Ամիսներ առաջ մամուլը գրել էր, որ Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքում բունտ է հասունանում՝ Փաշինյանի երբեմնի աջակիցները դեմ են նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած համայնքապետի թեկնածուին՝ Տավրոս Սափեյանին։ «Տավրոս Սափեյանը չի վայելում ո՛չ Թալին քաղաքի, ո՛չ էլ համայնքում ընդգրկված մյուս գյուղերի բնակիչների հարգանքը։  Մենք ատում ենք իրենց, իրենց բեսպրեդել վիճակը։ Ամբողջ Թալինն իրենով է արել, Քարակերտի Ջրային կոմիտեն իրենով է արել, հորեղբոր տղուն՝ Անդրանիկ Սափեյանին, հայտնի միջադեպով՝ կրակոցներով, նշանակեց ջրայինի պետ․․․ Մի խոսքով՝ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ինքը չլինի մեր համայնքապետը»,-նշում էին թալինցիները։  Չնայած այս հանգամանքին՝ Սափեյանը հայտարարում էր, որ վայելում է բնակիչների և թիմի վստահությունը:
 
Նկատենք, որ Սափեյանի անունը շոշափվել է 2019 թվականի նոյեմբերի 7-ին Քարակերտ գյուղի «Թալին» ՋՕԸ-ում տեղի ունեցած կրակոցների գործով, որով ներգրավվել էր որպես կասկածյալ։ Բանն այն է, որ ՀԱԿ-ի Սափեյան եղբայրներն իրենց որդիներով ու զենքի սպառնալիքով մուտք էին գործել ՋՕԸ և փորձել իրենց կրտսեր որդուն՝ Տավրոս Սափեյանին նշանակել պետի տեղակալ: 

Ընդամենը վերջերս էլ հայտնի դարձավ, որ  Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը նախորդ տարի երկու պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող գազալցակայանի հետ։ Երկու պայմանագրերի հանրագումարը կազմում է 15 մլն 714 000 դրամ։ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն այս տարի երեք անգամ մասնակցել է Թալինի համայնքապետարանի համար հեղուկ և սեղմված բնական գազ ձեռք բերելու նպատակով հայտարարված գնումներին, որից երկուսում հաղթող է ճանաչվել։ Ընդ որում, այդ երկու մրցույթների ժամանակ նա միակ հայտատուն է եղել։  Տավրոս Սափեյանը հորեղբոր՝ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ–ի գործադիր տնօրեն Ժորա Սափեյանի հետ պայմանագրերից մեկը կնքել է 2023թ․ հունվարի 3-ին, մյուսը՝ այս տարվա ապրիլի 5–ին։ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ–ն պետական ռեգիստրում գրանցվել է 1999թ․–ին։ Ընկերությունում հավասար բաժեմասեր ունեն Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հայրը՝ Էդիկ Սափեյանը, և հորեղբայրը՝ Ժորա Սափեյանը։  Ինչպես տեսնում ենք, Հայաստանում տեղական ինքնակառավարման մակարդակում շահերի բախումը դրսեւորվում է, հիմնականում, ձեռնարկատիրական ոլորտում: Համայնքներում, որպես կանոն, խանութը, բենզալցակայնը, գազալցակայանը եւ այլ կարեւոր ձեռնարկատիրական օբյեկտներ համայնքի ղեկավարի, նաև՝ ավագանու անդամների սեփականությունն են:

 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գազ չի լինիԱնահիտ Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանըԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբՇառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում` Փարիզի Մոնմարտր թաղամասումԻրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվըԱրտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ըՀայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջՆայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե ՀակոբյանՁեռքս էր վնասվել քաշքշուքի ժամանակ, բայց արդեն գրեթե անցել է. Արսեն ԳրիգորյանՍրբազանը ասեց, որ մտնելու է գյուղ ու մտավ: Ասեց` արեց. Մհեր ՄկրտչյանԻրանի ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է հետաքննել նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները«Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփվեց միջազգային մրցաշարըԳոհ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի» առաջմղումից․ ԷրդողանՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքըՍպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնումՌուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանից ժամանած պատվիրակությանըԻրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվումՈւժը ջրի շշի վրա է պատում. Անդրանիկ Քոչարյանի նյարդերը տեղի են տվել. MediaHubՄի հատ դրանց վասմիկանեչնիկ դեմքերին նայեք. Ռուբեն ՄխիթարյանՌայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՆոյեմբերյանի բաժնում գտնվող 14 քաղաքացիներն ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում էԿիրանցի ճանապարհին բռնության է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն ԹամրազյանըՈ՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարըՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակըՔննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցըՎրաստանի խորհրդարանը մտադիր է հաղթահարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի դրած վետոն Մի գեղեցիկ օր Ադրբեջանի հայասպանները ևս կարող են ՄՔԴ կանչվել. Արմեն ԱյվազյանՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներՄանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ․ «Հրապարակ»Կիրանց մուտք գործելու սահմանափակումների նպատակը քաղաքական է. սա նահանջ է՝ տարածքներ հանձնելով. Հովհաննես Խուդոյան Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին․ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ևս երեք պաշտպանական կոնցեռնների նկատմամբ Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի․ Մեդվեդև Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ կան Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըՀայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը. Միրզոյանը` «Ձևավորելով ապագան» համաժողովինԱնի Գևորգյանի և բնակիչների ահազանգից հետո Կիրանց սկսել են մթերք ուղարկել (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները Կիրանցի ժողովուրդը մեզ ասում է՝ ձեր մեջքին կանգնած ենք. իրենք են մեզ ասում մի բան էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ընդունելի մատաղ լինի», «Սրանից ավելի լավ ծնունդ չէր կարող լինել». հյուրասիրություն` Սրբազանին Զորակցություն եմ հայտնում տղերքին, անհասկանալի հարձակվել են նրանց վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Գնել Սանոսյանը ցավակցել է իրանցի գործընկերներին Իրանի նախագահի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով «Էսքան չի կարելի չհարգել էս ուսադիրը», «Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի»
Ամենադիտված