Վարորդի մատնանշած վայրում հայտնաբերվել է պայթուցիչով նռնակ
Իրավունք![Վարորդի մատնանշած վայրում հայտնաբերվել է պայթուցիչով նռնակ](/timthumb.php?src=disc/01-04-24/a162e145eb14fe5b01a1b80a210ad590.jpg&w=780)
Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկությունները ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների հետ իրացնելով, մարտի 25-ին Արագածավան գյուղի վարչական տարածքում հայտնաբերել և Թալինի բաժին են տարել Երևանի բնակիչ 26 և 36 տարեկան երկու երիտասարդի՝ օբսիդիան տեսակի հանքաքարով բեռնված «ԳԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ:
Բացատրական աշխատանքի արդյունքում 36-ամյա վարորդը խոստովանել է, որ ճանապարհին նետել է մեքենայի թափքում գտնվող մարտական նռնակը՝ իր պայթուցիչով: Նրա մատնանշած վայրում՝ Դաշտադեմ-Քարակերտ ճանապարհի 2-րդ կմ հատվածում, հայտնաբերվել է «Ֆ-1» տիպի մարտական նռնակ` պայթուցիչով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
![](banners/armflix.jpg)