ԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ
Աշխարհ![ԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ](/timthumb.php?src=disc/19-04-24/56810eea9e95166a9ec70b23bc330f32.jpg&w=780)
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի քաղաքացիների և երկու իսրայելական կազմակերպությունների նկատմամբ՝ կապված Հորդանան գետի արևմտյան ափին տիրող իրավիճակի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Հայտնի է դարձել նաև, որ Եվրամիությունն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել իսրայելցի վեց վերաբնակիչների նկատմամբ՝ պաղեստինցիների իրավունքները խախտելու համար։ Փաստաթղթում նշվում են մի քանի անհատների և կազմակերպությունների անուններ, որոնք մեղադրվում են պաղեստինցիների համար անտանելի կենսապայմաններ ստեղծելու մեջ։ Խոսքը, մասնավորապես, խաղաղ բնակչության վրա հարձակումների, ունեցվածքի ոչնչացման, նրանց արժանապատվության նվաստացման, խտրականության և խոշտանգումների մասին է։
![](banners/armflix.jpg)