ՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնությունից Որքանո՞վ է արդյունավետ պաշտպանիչ շերտով ակնոցը համակարգչով աշխատելիս Աֆրիկայում շիմպանզեն կնոջ գրկից խլել է երեխային ու սպանել նրան Դեկտեմբերին Հայաստանը կազմակերպելու է Ցեղասպանության հանցանքի դեմ Գլոբալ ֆորում․ Վահան Կոստանյան Ռուբենի «միակ մեղքը» իր անմնացորդ նվիրումն է հայրենիքին, իր՝ հայ լինելու բացառիկ գիտակցումը Բագրատ Սրբազանն ուղիղ եթեր է մտել վանքից ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3226 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն Փաշինյանը ոչ միայն ՀՀ տարածքի օկուպացիայից չխոսեց,այլև ՄԱԿ-ի ամբիոնից հակառակը պնդեց․ Շարմազանով Հետևողական ջանքեր պետք է գործադրել արցախցիների վերադարձի, գերիների ազատ արձակման համար․ Վեհափառ Մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Եղել ենք, կանք ու կլինենք. Պլեխանովի անվան համալսարանում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին նվիրված միջոցառումը Հեռու չէ այն օրը, երբ ժամանակավոր պարտությունը կփոխարինենք հաստատուն հաղթանակով. Առուշ Առուշանյան 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Հասարակություն

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությունն այցելել է մի շարք կրթական և մշակութային հաստատություններ:

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն այցի ընթացքում քննարկվել է ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ներառումը կրթական գործընթացում հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագիրը։

ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում ՀՄԿ-ի և ՏՄԱԿ-ների իրականացրած աշխատանքները, անդրադարձել ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ մշակված «Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը /MHPSS/ կրթության ոլորտում» ոլորտային ուղեցույցին՝ կարևորելով համակարգային մոտեցման ապահովումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների՝ կրթության մեջ ներառման գործում: Նա խոսել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների հետ աշխատող ուսուցիչների և մասնագետների կարիքների գնահատման, դրա արդյունքներով ՀՄԿ-ի կողմից մշակված դասընթացի մոդուլով իրականացված վերապատրաստումների, մշտադիտարկումների, ինչպես նաև 2024 թ․ սեպտեմբերից նախատեսվող աշխատանքների մասին։

Ստեֆանիա Ջաննինին շնորհակալություն է հայտնել իրականացված աշխատանքների համար՝ կարևորելով Հայաստանում տեղի ունեցող կրթական գործընթացների արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը վստահություն է հայտնել, որ կողմերի միջև համագործակցությունը կլինի շարունակական՝ կարևորելով իրականացվող ծրագրի արդյունավետությունը և՛ պետական, և՛ միջպետական մակարդակում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է նաև Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ, ծանոթացել ուսումնական հաստատության գործունեությանը, իրականացվող կրթական ծրագրերին: Կողմերը քննարկել են համատեղ ծրագրեր իրականացնելու, նոր գաղափարների աջակցելու հնարավորությունները:

Հաջորդ այցը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարան էր: Տնօրեն Արա Խզմալյանի հետ հյուրերը շրջայց են կատարել թանգարանի սրահներում, ծանոթացել «1 տարվա հավերժություն. Մատենադարանի ձեռքբերումները» ցուցադրության նախապատրաստական աշխատանքներին, մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին, հայերեն և այլալեզու ձեռագրերի նմուշներին, ինչպես նաև այցելել ձեռագրապահոց, հին ձեռագրերի վերականգնման բաժին, նորաստեղծ կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիա։

Շրջայցին հաջորդած առանձնազրույցի ընթացքում Արա Խզմալյանը կարևորել է միջազգային կառույցի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարը, մշակութային ժառանգության պաշտպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգործուն ջանքերը։

Աշխատանքային հաջորդ կանգառը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն էր: Պատվիրակությանը ներկայացվել են կենտրոնի գործունեությունը, ուղղությունները, ուսուցման փուլերը: Նշվել է, որ նախատեսվում է Թումո կենտրոններ բացել նաև Լոս Անջելես և Բեյրութ քաղաքներում:

Պատվիրակությունն այցելել է նաև Փարաջանովի թանգարան, ծանոթացել մեծ արվեստագետի ժառանգությանը: Նշենք, որ անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2024-2025 թվականների օրացույցում: Այդ շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում այս տարվա գարնանը կազմակերպվել են լուսանկարչական ցուցահանդես և «Կինոյի տաճար» ինստալյացիան:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնությունիցՈրքանո՞վ է արդյունավետ պաշտպանիչ շերտով ակնոցը համակարգչով աշխատելիսԱֆրիկայում շիմպանզեն կնոջ գրկից խլել է երեխային ու սպանել նրանԴեկտեմբերին Հայաստանը կազմակերպելու է Ցեղասպանության հանցանքի դեմ Գլոբալ ֆորում․ Վահան ԿոստանյանՌուբենի «միակ մեղքը» իր անմնացորդ նվիրումն է հայրենիքին, իր՝ հայ լինելու բացառիկ գիտակցումըԲագրատ Սրբազանն ուղիղ եթեր է մտել վանքիցԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3226 անձ ստացել է ՀՀ քաղաքացիությունՓաշինյանը ոչ միայն ՀՀ տարածքի օկուպացիայից չխոսեց,այլև ՄԱԿ-ի ամբիոնից հակառակը պնդեց․ ՇարմազանովՀետևողական ջանքեր պետք է գործադրել արցախցիների վերադարձի, գերիների ազատ արձակման համար․ ՎեհափառՄետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվելԵղել ենք, կանք ու կլինենք. Պլեխանովի անվան համալսարանում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին նվիրված միջոցառումըՀեռու չէ այն օրը, երբ ժամանակավոր պարտությունը կփոխարինենք հաստատուն հաղթանակով. Առուշ ԱռուշանյանԾնողը պնդում է՝ դպրոցում որդու գլխին համադասարանցին հարվածներ է հասցրել, երեխան ստացել է «սալջարդ»Մայր Աթոռը պետք է չեղարկի Ալեն Սիմոնյանին ուղարկած հրավերը․ Էդգար ՂազարյանԷլինա Ավանեսյանը WTA-1000 կարգի մրցաշարում հաջողությամբ հաղթահարել է 2-րդ շրջանը«Արցախը չի կորսվել, Արցախը դավաճանվել ու հանձնվել է «հայի» ձեռքով. Վլադիմիր ՄարտիրոսյանՀայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակՄԱԿ-ում հայտարարել են՝ Լիբանանում աղետ էՍկանդալ ԱՄՆ-ում. Նյու Յորքի քաղաքապետը մեղադրվում է թուրքական իշխանությունների հետ կոռուպցիոն կապերի համարԿարծիքս չեմ փոխել՝ պատերազմում պարտության մեղավորի մասին բազմիցս խոսել եմ. Մովսես ՀակոբյանԵրևանում կգործի էլեկտրական սկուտեր վարելու արագության առավելագույն սահմանաչափԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել է վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանԵրևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՓաստն եմ արձանագրել, դիմացիս անձի «կեցվածքին» ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում. Մետաքսե ՀակոբյանԱՄՆ ափերին հզոր փոթորիկ է մոլեգնումԱլեն Սիմոնյանը «ՔՊ»-ականներին Սյունիք է գործուղում«Բավարար աշխատանք չի արվում Բաքվի բանտերում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների տունդարձի համար». ՂուլյանՈղբերգական դեպք. Սևանում հայտնի «Մարիա» հանգստյան տանը, տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմինՆախագահը և Փանոսյանը մտքեր են փոխանակել ռազմարդյունաբերության արդյունավետության բարձրացման մասինԹեմատիկ պլանները նախընտրելի է լրացնել մեկ կիսամյակի համար. փոփոխություններ ուսուցիչների համարՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվել ՆԳՆ-ն 67 թանկարժեք մեքենա է գնելԱնձնական օգտագործման ի՞նչ ապրանքներ և որքա՞ն կարող եք ներմուծել Հայաստան առանց մաքսային վճարների. (տեսանյութ) Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Պեկինում ընթացող մրցաշարի երրորդ շրջան 23-ամյա երիտասարդը խոստովանել է, որ ինքն է Երևանում մեքենաներ հրկիզել, նա ձերբակալված էՁևավորվել է ԼՂ բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ. փոխքաղաքապետՀՀ նախագահը կմասնակցի Էջմիածնի Մայր տաճարի վերաօծմանը Ուղիղ. Միասնական աղոթք՝ Բաքվում պահվող գերիների տունդարձի համարԵրեք ոսկե մեդալ` մեկ Աստղագիտության միջազգային օլիմպիադայիցԿարեն Խաչանովը դուրս է եկել Պեկինի մրցաշարի երկրորդ շրջան Բացահայտվել է պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված միջոցառման նախարարական ընդունելությանը Էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 454 հատ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 78 դեպք Ասացին հարցազրույցը սեպտեմբեր 27-ին կլինի, բայց այդ օրը եղավ պատերազմ. Գեղամ Մանուկյան Գրիգոր Մինասյանը թող Սահմադրություն կարդա․ ես նրա նշանակումից դժգոհ եմ․ Քոչարյան (տեսանյութ) «Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ». ԵՄ պաշտոնյա Խոշոր ավտովթար՝ Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են «BMW»-ն ու ոստիկանական համարանիշերով «ԳԱԶ 66»Արուճի ամրոցի տարածքում առկա է փլուզման և քարաթափման վտանգ Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի տնօրենի ժ/պ-ն իրավապահների ստուգումների ժամանակ ազատված է եղել աշխատանքից․ մանրամասներ
Ամենադիտված