ՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնությունից
ՍպորտՖԻՖԱ-ն նախատեսում էր հաջորդ ամառ անցկացնել ակումբային աշխարհի առաջնությունը ընդլայնված ձևաչափով՝ 32 մասնակիցներով։
Բայց, ըստ տեղեկությունների, մրցաշարը կարող է չեղարկվել, և դա կապված է մի շարք հանգամանքների հետ, որոնցից մեկը ֆուտբոլիստների գերհոգնածությունն է։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, ՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել ակումբային աշխարհի առաջնությունից մի քանի պատճառներով։
Առաջին․ ՖԻՖԱ-ն դեռ չի ստացել առաջարկներ հեռուստահեռարձակողների կողմից, ինչը թույլ չի տալիս ապահովել մասնակիցների համար մեծ եկամուտներ։
Երկրորդ․ ԱՄՆ-ն դեռ չի հաստատել ակումբային աշխարհի առաջնության անցկացումը սեփական երկրում։
Երրորդ․ մրցաշարը նախատեսվում է անցկացնել հունիս-հուլիս ամիսներին, ինչը հակասում է այն խաղացողների պայմանագրերին, որոնց ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին։ Սա ստեղծում է իրավաբանական խնդիր։
Չորրորդ․ որոշ ակումբներ դեմ են ընդլայնված ակումբային աշխարհի առաջնության անցկացմանը։