Ռուբենի «միակ մեղքը» իր անմնացորդ նվիրումն է հայրենիքին, իր՝ հայ լինելու բացառիկ գիտակցումը
Բլոգոսֆերա«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․
«Ռուբեն Վարդանյանը մեկ տարի է ապօրինի գտնվում է Բաքվի բանտում։
Ռուբենի «միակ մեղքը» իր անմնացորդ նվիրումն է հայրենիքին, իր՝ հայ լինելու բացառիկ գիտակցումն է։
Ռուբենը, թերևս Հայաստանի Հանրապետության մեր ժամանակների ամենաուժեղ քաղաքացին է։
Համոզված եմ՝ գիտես, որ միշտ մեր մտքերում և գործողություններում ես»։