Ասացին հարցազրույցը սեպտեմբեր 27-ին կլինի, բայց այդ օրը եղավ պատերազմ. Գեղամ Մանուկյան
ՔաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ճիշտ այս ժամերին, 4 տարի առաջ Հ1 եթերում պետք է լիներ Ալիեւի դեմ եւ Ադրբեջանի ներքաղաքական կյանքը ցնցել սպառնացող Նիկոլի խոստացած այս հարցազրույցը: Հետո, անհասկանալի պատճառով այն չհեռարձակվեց: Պատճառաբանեցին՝ տեխնիկական խնդիրներ կան... Սեպտեմբեր 27-ին կլինի: Բայց այդ օրը եղավ ՊԱՏԵՐԱԶՄ... ինչի՞ մասին էր հարցազրույցը, մինչ այժմ անհայտ է»: