«Հրապարակ». Ինչպե՞ս կդասավորվի Փարսյանի ճակատագիրը «Հրապարակ». Ռեկտորը եւ եւս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են «Փաստ». Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է ՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնությունից Որքանո՞վ է արդյունավետ պաշտպանիչ շերտով ակնոցը համակարգչով աշխատելիս Աֆրիկայում շիմպանզեն կնոջ գրկից խլել է երեխային ու սպանել նրան Դեկտեմբերին Հայաստանը կազմակերպելու է Ցեղասպանության հանցանքի դեմ Գլոբալ ֆորում․ Վահան Կոստանյան Ռուբենի «միակ մեղքը» իր անմնացորդ նվիրումն է հայրենիքին, իր՝ հայ լինելու բացառիկ գիտակցումը Բագրատ Սրբազանն ուղիղ եթեր է մտել վանքից ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3226 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն Փաշինյանը ոչ միայն ՀՀ տարածքի օկուպացիայից չխոսեց,այլև ՄԱԿ-ի ամբիոնից հակառակը պնդեց․ Շարմազանով Հետևողական ջանքեր պետք է գործադրել արցախցիների վերադարձի, գերիների ազատ արձակման համար․ Վեհափառ 

ԿԿՀ անդամ Փաշինյանի դիրքորոշման շնորհիվ Պապիկյանի կինը վարչական պատասխանատվության չի ենթարկվել. Հետք

Իրան

«Հետք»-ը գրում է․

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (ԿԿՀ) այդպես էլ չի կարողացել որոշում կայացնել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կնոջ՝ Արմինե Մուրադյանի վերաբերյալ, որը չէր հայտարարագրել հարսանիքի ժամանակ ստացած մեծ գումարները իր եկամուտների շարքում: 

Պապիկյանի կինը «ջրից չոր է դուրս եկել» հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի դիրքորոշման արդյունքում:2021-ի նոյեմբերին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնած Ս. Պապիկյանն ամուսնացել է 2022 թ. հունվարին, եւ նրա կինը՝ Արմինե Մուրադյանը, որպես պաշտոնատար անձի ընտանիքի անդամ, պարտավոր է գույքի, եկամուտների եւ ծախսերի հայտարարագիր ներկայացնել (2019-2021 թթ. էլ Մուրադյանը հայտարարատու անձ է եղել, քանի որ զբաղեցնում էր ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը, իսկ ՏԿԵ նախարարն այդ ժամանակ հենց Ս. Պապիկյանն էր):

2023-ի մայիսին Ա. Մուրադյանը ԿԿՀ-ին է ներկայացրել 2022 թ. տարեկան հայտարարագիր, որտեղ, սակայն, «եկամուտներ» բաժնում չի նշել հարսանիքի ժամանակ կանխիկ գումարի տեսքով ստացած նվիրատվությունները:

Ամուսիններն իրենց տարեկան հայտարարագրերը ներկայացրել են նույն օրը, բայց ի տարբերություն կնոջ՝ Ս. Պապիկյանը որպես եկամուտ ներկայացրել է գումարի տեսքով ստացած նվերները՝ 13.400 եվրո, 22.000 դոլար եւ 19.750.000 դրամ։

Պապիկյանի ստացած խոշոր նվերների մասին 2023-ի ամռանը գրել էր yerkir.am-ը: ԿԿՀ-ն էլ լրատվամիջոցի հարցմանը պատասխանել էր, որ նախարարի ստացած «դրամական միջոցները հանդիսանում են վերջինիս հարսանեկան արարողության ընթացքում ստացված նվիրատվություններ»: Հանձնաժողովը նաեւ նկատել էր, որ «նվիրատվության կարգով ստացված գույքը եւ դրամական միջոցները հանդիսանում են օրինական եկամուտ»:

Yerkir.am-ն իր հերթին ուշադրություն էր հրավիրել նրա վրա, որ 1 մլն դրամը գերազանցող միանվագ նվիրատվությունը պետք է ընդունվի անկախնիկ ձեւով, այլապես համարվում է անօրինական եկամուտ. «Կուզենայինք իմանալ՝ արդյո՞ք դա արվել է Պապիկյանի հարսանիքի դեպքում, եթե այո, ապա ինչպե՞ս: Օրինակ՝ թամադան բոլոր հյուրերին հայտարարել է հաշվեհամար եւ կոչ արել բոլորին, ում նվիրատվությունը 1 մլն դրամից ավելին է, փոխանցի հաշվեհամարի՞ն»: Բացի դրանից՝ լրատվամիջոցը շեշտել էր օրենքի պահանջը, ըստ որի՝ 2 մլն դրամը գերազանցող ծախսերը ենթակա են հայտարարագրման, բայց, ինչպես տեսնում ենք Պապիկյանի հայտարարագրում, նա չի ներկայացրել 2022 թ. իր հարսանիքի ծախսերը: Մեր կողմից հավելենք, որ 2022 թ. 2 մլն դրամը գերազանցող որեւէ ծախս չի հայտարարագրել Արմինե Մուրադյանը: Հաջորդ հոդվածում yerkir.am-ը ներկայացրել էր ԿԿՀ այն ժամանակվա նախագահ Հայկուհի Հարությունյանի պատասխանն առ այն, որ բարձրացված հարցերին հանձնաժողովը կարող է պատասխանել օրենքով սահմանված ստուգում եւ վերլուծություն իրականացնելուց հետո:

Լրատվամիջոցի այս հրապարակումների հիման վրա ԿԿՀ-ն իրականացրել է Արմինե Մուրադյանի 2022 թ. տարեկան հայտարարագրի վերլուծություն ու պարզել, որ նա որպես եկամուտ չի ներկայացրել հարսանեկան միջոցառումից ստացած հետեւյալ գումարները՝ 2.100.000 դրամ, 17.700 դոլար, 2.000 եվրո: Դրանից հետո հանձնաժողովը Մուրադյանի կողմից առերեւույթ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը սահմանում է, որ եթե վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում ԿԿՀ-ն գալիս է հետեւության, որ կատարված արարքում առկա են հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու առերեւույթ հատկանիշներ, ապա վարույթի նյութերն ուղարկում է Գլխավոր դատախազություն: Բայց ԿԿՀ-ն գտել է, որ Ս. Պապիկյանի կինը հարսանիքի ժամանակ ստացած իր եկամուտները չի թաքցրել (այսինքն՝ չհայտարարագրելու փաստը չի պայմանավորել թաքցնելու միտում ունենալով), ու գործը շարունակել է քննել վարչական իրավախախտման տիրույթում:

Վարույթի շրջանակներում Ա. Մուրադյանը ներկայացրել է պարզաբանում: Դրան կից նախարարի կինը ներկայացրել է իր բանկային հաշիվների քաղվածքները, որոնց համաձայն՝ 2022-ի դեկտեմբերին (հարսանիքից 11 ամիս անց) նա իր հաշիվներին փոխանցել է 2.100.000 դրամ եւ 17.700 դոլար, այսինքն՝ հարսանիքին ստացած նվեր-գումարների մի մասը: Մուրադյանը բանկին ներկայացրել է այդ գումարների ծագման աղբյուրի մասին ինֆորմացիա, ըստ որի՝ մուտքագրվող ֆինանսական միջոցները ստացել է իր հարսանիքին մասնակից 490 հյուրերից, եւ մեկ հոգու կողմից տրված կանխիկ գումարի չափը չի գերազանցել 150.000 դրամը:

2022 թ. հայտարարագրում Արմինե Մուրադյանը այս գումարները չի ներկայացրել որպես եկամուտ, բայց բանկում ունեցած դրամական միջոցների ենթաբաժնում երեւում է, որ նախարարի կնոջ անկանխիկ գումարները տարեսկզբի համեմատ տարեվերջին աճել են հարսանիքին ստացած նվերների չափով կամ մի փոքր ավելի:

Ինչ վերաբերում է 2.000 եվրո նվերին, ապա Մուրադյանն այն հայտարարագրել է որպես կանխիկ գումար: Այլ կերպ ասած՝ Պապիկյանի կնոջ հայտարարագրի «դրամական միջոցներ» բաժնում երեւում են հարսանիքին ստացած գումարները, սակայն եկամուտների մեջ այդ տվյալները բացակայում են:

ԿԿՀ-ն, սակայն, արձանագրել է, որ «եկամուտներ» բաժնում պարտադիր հայտարարագրման ենթակա են հաշվետու տարվա ընթացքում ստացված բոլոր եկամուտների տվյալները՝ անկախ այն հանգամանքից, որ դրանք հայտարարագրված են մեկ այլ բաժնում: Հանձնաժողովը նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված է վարչական պատասխանատվություն այն դեպքում, երբ հայտարարատու անձը անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ է ներկայացրել:

Մուրադյանի ներկայացուցիչը ԿԿՀ-ին հայտնել է, թե նա ընդունում է, որ եկամուտների մեջ տվյալները լրացված չեն, բայց հավելել է, թե հանձնաժողովի ծանուցումն ու վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը անակնկալ են եղել նախարարի կնոջ համար, քանի որ վերջինս վստահ է եղել, որ եկամուտները լրացրել է ամբողջությամբ, իսկ լրացված չլինելը (չպահպանվելը) զուտ տեխնիկական խնդրի հետեւանք է: Ներկայացուցիչն առաջարկել է Ա. Մուրադյանի վարչական պատասխանատվության հարցը քննարկելիս հաշվի առնել նրա մեղքի բացակայության վերաբերյալ պնդումները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Ինչպե՞ս կդասավորվի Փարսյանի ճակատագիրը«Հրապարակ». Ռեկտորը եւ եւս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են«Փաստ». Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ էՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնությունիցՈրքանո՞վ է արդյունավետ պաշտպանիչ շերտով ակնոցը համակարգչով աշխատելիսԱֆրիկայում շիմպանզեն կնոջ գրկից խլել է երեխային ու սպանել նրանԴեկտեմբերին Հայաստանը կազմակերպելու է Ցեղասպանության հանցանքի դեմ Գլոբալ ֆորում․ Վահան ԿոստանյանՌուբենի «միակ մեղքը» իր անմնացորդ նվիրումն է հայրենիքին, իր՝ հայ լինելու բացառիկ գիտակցումըԲագրատ Սրբազանն ուղիղ եթեր է մտել վանքիցԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3226 անձ ստացել է ՀՀ քաղաքացիությունՓաշինյանը ոչ միայն ՀՀ տարածքի օկուպացիայից չխոսեց,այլև ՄԱԿ-ի ամբիոնից հակառակը պնդեց․ ՇարմազանովՀետևողական ջանքեր պետք է գործադրել արցախցիների վերադարձի, գերիների ազատ արձակման համար․ ՎեհափառՄետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվելԵղել ենք, կանք ու կլինենք. Պլեխանովի անվան համալսարանում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին նվիրված միջոցառումըՀեռու չէ այն օրը, երբ ժամանակավոր պարտությունը կփոխարինենք հաստատուն հաղթանակով. Առուշ ԱռուշանյանԾնողը պնդում է՝ դպրոցում որդու գլխին համադասարանցին հարվածներ է հասցրել, երեխան ստացել է «սալջարդ»Մայր Աթոռը պետք է չեղարկի Ալեն Սիմոնյանին ուղարկած հրավերը․ Էդգար ՂազարյանԷլինա Ավանեսյանը WTA-1000 կարգի մրցաշարում հաջողությամբ հաղթահարել է 2-րդ շրջանը«Արցախը չի կորսվել, Արցախը դավաճանվել ու հանձնվել է «հայի» ձեռքով. Վլադիմիր ՄարտիրոսյանՀայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակՄԱԿ-ում հայտարարել են՝ Լիբանանում աղետ էՍկանդալ ԱՄՆ-ում. Նյու Յորքի քաղաքապետը մեղադրվում է թուրքական իշխանությունների հետ կոռուպցիոն կապերի համարԿարծիքս չեմ փոխել՝ պատերազմում պարտության մեղավորի մասին բազմիցս խոսել եմ. Մովսես ՀակոբյանԵրևանում կգործի էլեկտրական սկուտեր վարելու արագության առավելագույն սահմանաչափԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել է վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանԵրևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՓաստն եմ արձանագրել, դիմացիս անձի «կեցվածքին» ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում. Մետաքսե ՀակոբյանԱՄՆ ափերին հզոր փոթորիկ է մոլեգնումԱլեն Սիմոնյանը «ՔՊ»-ականներին Սյունիք է գործուղում«Բավարար աշխատանք չի արվում Բաքվի բանտերում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների տունդարձի համար». ՂուլյանՈղբերգական դեպք. Սևանում հայտնի «Մարիա» հանգստյան տանը, տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմինՆախագահը և Փանոսյանը մտքեր են փոխանակել ռազմարդյունաբերության արդյունավետության բարձրացման մասինԹեմատիկ պլանները նախընտրելի է լրացնել մեկ կիսամյակի համար. փոփոխություններ ուսուցիչների համարՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվել ՆԳՆ-ն 67 թանկարժեք մեքենա է գնելԱնձնական օգտագործման ի՞նչ ապրանքներ և որքա՞ն կարող եք ներմուծել Հայաստան առանց մաքսային վճարների. (տեսանյութ) Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Պեկինում ընթացող մրցաշարի երրորդ շրջան 23-ամյա երիտասարդը խոստովանել է, որ ինքն է Երևանում մեքենաներ հրկիզել, նա ձերբակալված էՁևավորվել է ԼՂ բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ. փոխքաղաքապետՀՀ նախագահը կմասնակցի Էջմիածնի Մայր տաճարի վերաօծմանը Ուղիղ. Միասնական աղոթք՝ Բաքվում պահվող գերիների տունդարձի համարԵրեք ոսկե մեդալ` մեկ Աստղագիտության միջազգային օլիմպիադայիցԿարեն Խաչանովը դուրս է եկել Պեկինի մրցաշարի երկրորդ շրջան Բացահայտվել է պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված միջոցառման նախարարական ընդունելությանը Էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 454 հատ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 78 դեպք Ասացին հարցազրույցը սեպտեմբեր 27-ին կլինի, բայց այդ օրը եղավ պատերազմ. Գեղամ Մանուկյան Գրիգոր Մինասյանը թող Սահմադրություն կարդա․ ես նրա նշանակումից դժգոհ եմ․ Քոչարյան (տեսանյութ) «Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ». ԵՄ պաշտոնյա
Ամենադիտված