«Հրապարակ». Անգամ Լուլուն է Ավինյանին քննդատում «Հրապարակ». Դա երկու դեպքում է հնարավոր. եթե ինքը սահմանադրագետ է կամ՝ եթե ուղղորդելու է ՍԴ-ին «Հրապարակ». Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում «Փաստ». Փոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում «Փաստ». Մայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը «Հրապարակ». Ինչպե՞ս կդասավորվի Փարսյանի ճակատագիրը «Հրապարակ». Ռեկտորը եւ եւս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են «Փաստ». Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է ՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնությունից Որքանո՞վ է արդյունավետ պաշտպանիչ շերտով ակնոցը համակարգչով աշխատելիս Աֆրիկայում շիմպանզեն կնոջ գրկից խլել է երեխային ու սպանել նրան Դեկտեմբերին Հայաստանը կազմակերպելու է Ցեղասպանության հանցանքի դեմ Գլոբալ ֆորում․ Վահան Կոստանյան 

4,4 մլրդ. դրամ, 12000 տուժող, 31 մեղադրյալ. ավարտվել է ֆինանսական բուրգի վարույթի նախաքննությունը

Քաղաքական

Ավարտվել է ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու, ղեկավարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ 31 մեղադրյալի մասով նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել է, որ Լիտվայի Հանրապետության քաղաքացին դեռևս 2013թ. Միացյալ Թագավորությունում հաշվառվել է «Vodanet British LTD» անվանումը կրող ընկերությունը և համացանցում գործարկվել է «Voda.net» կայքը, որի կիրառմամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում իրականացվել է հակաօրինական գործունեություն: Դրա վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԻԻՀ իրավասու մարմինների կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել կազմակերպությունը համակարգող անձանց նկատմամբ։

Խուսափելով քրեական պատասխանատվությունից՝ նշված հանցավոր խմբի կազմում ներգրաված ԻԻՀ երեք քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան և, 2016թ. հիմնելով «Vodanet British LTD» անվանումով կազմակերպության մասնաճյուղ և հանցավոր համաձայնության գալով ազգությամբ հայ մի շարք քաղաքացիների հետ, օրենքով արգելված եղանակով և առանց իրական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի, ձեռնամուխ են եղել արդեն իսկ ստեղծված ֆինանսական սխեմաների միջոցով նոր գույքային միջոցների ներգրավմանը և վերաբաշխմանը։ Այդ նպատակով Երևան քաղաքում և ՀՀ բազմաթիվ բնակավայրերում հիմնել են «Voda» ապրանքանիշով տարածքային գրասենյակներ։

Պարզվել է, որ 2017 թվականից ՀՀ մի շարք քաղաքացիներ, տեղեկանալով «Vodanet British LTD» ընկերության գործունության մասին, ներգրավվել են ֆինանսական բուրգի համակարգում և, նրանցից որոշները ծանոթանալով «Vodanet British LTD» ընկերության անվան ներքո գործող ֆինանսական բուրգի իրական գործունեության բովանդակությանը, հանցավոր համաձայնության են եկել կազմակերպության համակարգողների հետ՝ համատեղ ջանքերով գործելու և հանրորեն վտանգավոր եղանակով գործող կազմակերպությանը շահադիտական նպատակներով իրենց նպաստը բերելու հարցում։

Նշված անձինք, ծանոթանալով ֆինանսական բուրգի համակարգում խաբեության եղանակով գույքային միջոցների կուտակման և վերաբաշխման հմտություններին, դրա գործածմամբ փուլային դասընթացների պատրվակով տեղեկատվական մշակման են ենթարկել բազմաթիվ քաղաքացիների՝ դրդելով նրանց ներդրումներ կատարել կազմակերպության կողմից իրացվող հյուրանոցային փաթեթներում, ստանալ «անկախ բիզնեսի սեփականատիրոջ» կարգավիճակ և դրանով իրավունք ստանալ «արտասահմանյան հեղինակավոր ընկերության» համակարգում շահավետ եղանակով իրականացնել տուրիստական փաթեթների վաճառք՝ այդպիսի թվացյալ առավելության նախապայման ներկայացնելով տուրիստական փաթեթ գնելը, այսինքն` որոշակի չափով գույքի ներդրում կատարելը։ Իսկ գումար աշխատելու միակ հնարավոր եղանակը պայմանավորված է եղել նոր ներդրողների ներգրավմամբ և նրանց կողմից կատարված գնումների հաշվին որոշակի տոկոսների ստացմամբ։

«Voda» կազմակերպությունում համակարգողի՝ «լիդերի» կարգավիճակ ձեռք բերելու համար նոր մասնակիցները նախաձեռնել են ֆինանսական բուրգում իրենց «թևերի» և «ճյուղերի», այսինքն՝ հետևորդների ներգրավմանը, որոնց հետ տարել են նախապատրաստական աշխատանքներ: Այնուհետև հավանական ներդրողները հրավիրվել են ընկերության գրասենյակ, որտեղ հանցավոր կազմակերպության առավել բարձր աստիճանակարգում գտնվող մասնակիցների կողմից փուլային պրեզենտացիաների միջոցով, խեղաթյուրված եղանակով, ներկայացվել է գործունեության բնույթը, նոր մասնակիցներին ներշնչել են իրենց կողմից իրականացվող բիզնես գործունեության անդառնալի հաջողության և մեծ գումարներ աշխատելու անխուսափելի հնարավորության ազդակներ՝ կիրառելով մանիպուլյատիվ ազդեցության տեղեկատվական և գովազդային ագրեսիվ արշավներ։

Փուլային «դասընթացներն» անցնելուց հետո անձին առաջարկել են գնել հյուրանոցային փաթեթներից որևէ մեկը՝ հորդորելով նախապատվություն տալ ավելի բարձր արժեք ունեցող և ավելի բարենպաստ պայմաններից բիզնես գործունեություն սկսելու հնարավորություն ապահովող միավորներով 450-13.000 ԱՄՆ դոլարի արժեքով փաթեթներին։ Իսկ փաթեթներ գնելու համար անհրաժեշտ գումար չունենալու դեպքում կազմակերպված խմբի համակարգողները ներդրողին առաջարկել են գրավադնել ոսկեղեն, վաճառել անձնական գույք, վերցնել վարկեր՝ պատճառաբանելով, որ առաջարկվող բիզնեսը հնարավորություն է ընձեռում կարճ ժամանակահատվածում մարել վարկի գումարը և հարստություն կուտակել։

Ֆինանսական բուրգը համակարգող «լիդերների» կողմից սկզբնական շրջանում հյուրանոցային փաթեթների ամրագրման պատրվակով փոխանցումներն իրականացվել են ինչպես բանկային փոխանցումների, այնպես էլ՝ ՀՀ գործիքակազմի վերահսկողությունից դուրս գտնվող կրիպտոարժույթի և էլեկտրոնային դրամապանակների միջոցով։ Իսկ հետագայում գործընթացի նկատմամբ հնարավոր վերահսկողությունից խուսափելու և հափշտակված գույքի իրական չափը թաքցնելու նպատակով պահանջել են ներդրումները կատարել բացառապես կանխիկ եղանակով, կրիպտոարժույթով, և ֆինանսական սխեմայում գործարկված «e…» էլեկտրոնային միավորներով։

Քննությամբ հիմնավորվել է, որ կազմակերպության անդամների կողմից խեղաթյուրվել է նաև հյուրանոցային փաթեթների ամրագրման և իրացման գործընթացը, ձեռնարկվել են արհեստական խոչընդոտներ՝ գնորդին զրկելով իր գույքը՝ տվյալ դեպքում հյուրանոցային փաթեթը, լիարժեք տնօրինելու իրավունքից:

Մասնավորապես՝ թվացյալ հյուրանոցային փաթեթների ամրագրման գումարը փոխանցվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից վերահսկվող հաշիվներին, իսկ հյուրանոցներում իրական ամրագրումը կատարվել է գնորդի կողմից հանգստի մեկնելու ցանկություն հայտնելուց հետո միայն, որի համար փաթեթ ձեռք բերող անձը պարտավորվել է մեկնելուց առնվազն մեկ ամիս առաջ հայտնել այդ մասին։ Դրանից հետո ստացվել է սահմանափակ թվով հյուրանոցային կացարանների առաջարկ, որոնցից էլ ընտրություն է կատարվել։

Բացի այդ, թեև անձի կողմից ներդրման ձևով վճարվել է հյուրանոցային փաթեթի ամբողջական գումարը, սակայն վերջինս զրկված է եղել գնված փաթեթի ամբողջական օրերը միևնույն տարում սպառելու հնարավորությունից, քանի որ այն բաժանված է եղել մի քանի տարիների միջև։

Խեղաթյուրվել են նաև իրացման ենթակա թվացյալ ապրանքի որակի, գտնվելու վայրի և մատուցվող ծառայությունների մասին տեղեկությունները՝ հյուրանոցային կացարանները ներկայացնելով որպես տուրիստական, հանգստի բարձրակարգ հյուրանոցների փաթեթներ, նախապես չհայտնելով, որ դրանցում ներառված չեն մեկնման և վերադարձի տոմսերի, մուտքի արտոնագրի, սննդի և այլ հավելյալ ծախսեր։

Այդպիսի արհեստական խոչընդոտներ առաջացնելով՝ հանցավոր խմբավորման անդամները նպատակ են հետապնդել հնարավորինս բացառելու գնորդի կողմից ծառայությունից օգտվելու հավանականությունը՝ խթանելով նրանց կողմից նոր մասնակիցների ներգրավմանը, վերջիններին հյուրանոցային փաթեթներ վաճառելուն և վաճառվող փաթեթներից տոկոսներ ստանալուն։ Արդյունքում՝ կազմակերպված հանցավոր խմբի անդամների կողմից «Vodanet British LTD» անվան ներքո գործող ֆինանսական բուրգի կազմում ներգրավվել է առնվազն 7.500 քաղաքացի։

2018 թվականից ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված քրեական հետապնդումների արդյունքում «Vodanet British LTD» ընկերության գործունեությունը կասեցվել, իսկ նրա անվան ներքո գործող «voda.net» կայքի գործունեությունը դադարեցվել է, ինչի պատճառով ֆինանսական բուրգ հանդիսացող համակարգը տարրալուծվել և բաժանվել է երկու խմբավորումների միջև։ ԻԻՀ քաղաքացիների մի մասը մեկնել է Թուրքիա՝ նմանատիպ գործունեություն նախաձեռնելով նշված երկրի տարածքում, իսկ մյուսները մնացել են Հայաստանի Հանրապետությունում։

Հայաստանի, ԻԻՀ և Կանադայի քաղաքացիները, հանցավոր համաձայնությամբ, Կանադայում «Vodanet British LTD»-ի փոխարեն հաշվառել են «Onyxum» անվանումով ընկերությունը, համացանցում գործարկելով համանուն «onyxum.com» կայքը և վերախմբավորելով «Vodanet British LTD» անվան ներքո գործող կազմակերպված հանցավոր խմբավորման հիմնական համակարգողներին: Արդեն ներգրավված մարդկային ռեսուրսներին վերատիրանալու դիտավորությամբ ստանձնելով հանրորեն վտանգավոր եղանակով գործող կազմակերպության իրավահաջորդությունը՝ ՀՀ տարածքում, արդեն մշակված և կատարելագործված մեթոդիկայով, նրանք շարունակել են նոր ներդնողների ներգրավումից գույքային շահույթ ստանալուն ուղղված ֆինանսական բուրգի շարունակական համալրումը։ 2021թ. սեպտեմբերի դրությամբ դրանում ներգրավվել են շուրջ 12.000 քաղաքացի և 9.188.590 ԱՄՆ դոլարին համարժեք 4 484 031 920 ՀՀ դրամի գույքային և դրամական միջոցներ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԻԻՀ, Կանադայի և ՀՀ 34 քաղաքացիների մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 189.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Նրանցից երեքին վերագրվել է նաև ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով արգելված արարքի կատարում։

Երեք անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտարարվել հետախուզում։

Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել են 100-ից ավելի քաղաքացիներ, որոնցից 30-ը ունեն տուժողի դատավարական կարգավիճակ։ Տուժող է ճանաչվել է նաև Հայաստանի Հանրապետությունը։

Նախաքննությունը, 31 մեղադրյալների մասով, ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին կրկին հորդորում է ձեռնպահ մնալ նշված և նմանատիպ սխեմաներով գործող կազմակերպությունների անունից հանդես եկողների հետ հարաբերությունների մեջ մտնելուց, ներդրում իրականացնելուց, որևէ եղանակով նրանց օժանդակություն ցուցաբերելուց։ Իսկ այդպիսի կազմակերպությունների գործունեությունից արդեն իսկ տուժած լինելու պարագայում խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե կամ իրավապահ այլ կառույցներ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Անգամ Լուլուն է Ավինյանին քննդատում«Հրապարակ». Դա երկու դեպքում է հնարավոր. եթե ինքը սահմանադրագետ է կամ՝ եթե ուղղորդելու է ՍԴ-ին«Հրապարակ». Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում«Փաստ». Փոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում«Փաստ». Մայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը«Հրապարակ». Ինչպե՞ս կդասավորվի Փարսյանի ճակատագիրը«Հրապարակ». Ռեկտորը եւ եւս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են«Փաստ». Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ էՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնությունիցՈրքանո՞վ է արդյունավետ պաշտպանիչ շերտով ակնոցը համակարգչով աշխատելիսԱֆրիկայում շիմպանզեն կնոջ գրկից խլել է երեխային ու սպանել նրանԴեկտեմբերին Հայաստանը կազմակերպելու է Ցեղասպանության հանցանքի դեմ Գլոբալ ֆորում․ Վահան ԿոստանյանՌուբենի «միակ մեղքը» իր անմնացորդ նվիրումն է հայրենիքին, իր՝ հայ լինելու բացառիկ գիտակցումըԲագրատ Սրբազանն ուղիղ եթեր է մտել վանքիցԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3226 անձ ստացել է ՀՀ քաղաքացիությունՓաշինյանը ոչ միայն ՀՀ տարածքի օկուպացիայից չխոսեց,այլև ՄԱԿ-ի ամբիոնից հակառակը պնդեց․ ՇարմազանովՀետևողական ջանքեր պետք է գործադրել արցախցիների վերադարձի, գերիների ազատ արձակման համար․ ՎեհափառՄետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվելԵղել ենք, կանք ու կլինենք. Պլեխանովի անվան համալսարանում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին նվիրված միջոցառումըՀեռու չէ այն օրը, երբ ժամանակավոր պարտությունը կփոխարինենք հաստատուն հաղթանակով. Առուշ ԱռուշանյանԾնողը պնդում է՝ դպրոցում որդու գլխին համադասարանցին հարվածներ է հասցրել, երեխան ստացել է «սալջարդ»Մայր Աթոռը պետք է չեղարկի Ալեն Սիմոնյանին ուղարկած հրավերը․ Էդգար ՂազարյանԷլինա Ավանեսյանը WTA-1000 կարգի մրցաշարում հաջողությամբ հաղթահարել է 2-րդ շրջանը«Արցախը չի կորսվել, Արցախը դավաճանվել ու հանձնվել է «հայի» ձեռքով. Վլադիմիր ՄարտիրոսյանՀայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակՄԱԿ-ում հայտարարել են՝ Լիբանանում աղետ էՍկանդալ ԱՄՆ-ում. Նյու Յորքի քաղաքապետը մեղադրվում է թուրքական իշխանությունների հետ կոռուպցիոն կապերի համարԿարծիքս չեմ փոխել՝ պատերազմում պարտության մեղավորի մասին բազմիցս խոսել եմ. Մովսես ՀակոբյանԵրևանում կգործի էլեկտրական սկուտեր վարելու արագության առավելագույն սահմանաչափԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել է վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանԵրևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՓաստն եմ արձանագրել, դիմացիս անձի «կեցվածքին» ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում. Մետաքսե ՀակոբյանԱՄՆ ափերին հզոր փոթորիկ է մոլեգնումԱլեն Սիմոնյանը «ՔՊ»-ականներին Սյունիք է գործուղում«Բավարար աշխատանք չի արվում Բաքվի բանտերում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների տունդարձի համար». ՂուլյանՈղբերգական դեպք. Սևանում հայտնի «Մարիա» հանգստյան տանը, տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմինՆախագահը և Փանոսյանը մտքեր են փոխանակել ռազմարդյունաբերության արդյունավետության բարձրացման մասինԹեմատիկ պլանները նախընտրելի է լրացնել մեկ կիսամյակի համար. փոփոխություններ ուսուցիչների համարՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվել ՆԳՆ-ն 67 թանկարժեք մեքենա է գնելԱնձնական օգտագործման ի՞նչ ապրանքներ և որքա՞ն կարող եք ներմուծել Հայաստան առանց մաքսային վճարների. (տեսանյութ) Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Պեկինում ընթացող մրցաշարի երրորդ շրջան 23-ամյա երիտասարդը խոստովանել է, որ ինքն է Երևանում մեքենաներ հրկիզել, նա ձերբակալված էՁևավորվել է ԼՂ բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ. փոխքաղաքապետՀՀ նախագահը կմասնակցի Էջմիածնի Մայր տաճարի վերաօծմանը Ուղիղ. Միասնական աղոթք՝ Բաքվում պահվող գերիների տունդարձի համարԵրեք ոսկե մեդալ` մեկ Աստղագիտության միջազգային օլիմպիադայիցԿարեն Խաչանովը դուրս է եկել Պեկինի մրցաշարի երկրորդ շրջան Բացահայտվել է պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված միջոցառման նախարարական ընդունելությանը
Ամենադիտված