Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի Հյուսիսային Կորեան կրկին աղբով լցված օդապարիկներ է նետել դեպի Հարավային Կորեա 29 տարեկանում մահացել է բալետի պարուհի Միքայելա Դե Պրինսը Երգչուհի Մալենայի նոր լուսանկարները (լուսանկարներ) Չինաստանը ԱՄՆ-ից պահանջում է հրաժարվել ապրանքների մաքսատուրքի բարձրացման ծրագրից Գեղամ ջան դու հայրենասեր մարդ ես, պատրաս՞տ ես արդյոք մտնել քո լռությամբ մի մեղքի տակ, եթե այդ երեխաների մի մասը մի քսան տարուց հոգեկան կամ ֆիզիկական խնդիրներ ունենան. Քոչարյան «Վլադիմիր Պուտինը կստորագրի իր մահվան դատավճիռը». Բոլթոն Վեհափառը ՄՔԴ նախկին դատախազին է ներկայացրել Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրները ՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրը Ֆրանսիան ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի կողքին լինելու որոշումը 

«ԷՖԵՍ»-ի խոշոր գործարքը. 940 մլն դրամ՝ Երևանի քաղաքապետարանից. «Հետք»

Քաղաքական

Hetq.am-ը գրում է.

Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանին պատկանող, մեկ տարի առաջ գրանցված «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ 940 մլն դրամի (939 627 220  ՀՀ դրամ) պայմանագիր է կնքել։ 

Պայմանագիրը, ըստ Armeps համակարգի, կնքվել է երկու շաբաթ առաջ՝ 2024 թվականի օգոստոսի 1-ին։ 

«ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն 796 մլն դրամի առողջապահական ծառայություններ պետք է մատուցի Երևանի քաղաքապետարանի (ներառյալ՝ Երևանի վարչական շրջանները) և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների աշխատողներին։ Ծառայությունները մատուցվելու են «Առողջապահության ապահովագրության» փաթեթով։

Փաթեթը ձեռք է բերվել հրատապ բաց մրցույթով։ 

Ծառայությունների մատուցումն ու դրանց համար վճարումները պետք է կատարվեն հինգ ամսվա ընթացքում՝ 2024-ի օգոստոս-դեկտեմբերին։ Ապահովագրության այս փաթեթը նախատեսված է 16 534 մարդու համար։ 

Մատուցվող բժշկական ծառայությունների ցանկը մանրամասն թվարկված է՝ տարեկան կանխարգելիչ հետազոտություններից մինչև շտապ և անհետաձգելի բուժօգնություն, ամբուլատոր բուժօգնություն և այլն։ 

Պայմանագրի գնի մնացած՝ 144 մլն դրամի վերաբերյալ մանրամասներ չկան։ Միայն նշված է, որ համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կկնքվի լրացուցիչ համաձայնագիր։ Սա կարող է նշանակել, որ նշված գումարը դեռևս առկա չէ կամ դեռևս չի հաստատվել  քաղաքապետարանի բյուջեով։

 940 մլն դրամը ներառում է նաև հարկերն ու տուրքերը։ 

Armeps-ի պայմանագրերից երևում է, որ Երևանի քաղաքապետարանի հետ նշված 940 մլն դրամի պայմանագիրը «ԷՖԵՍ»-ի առաջին խոշոր գործարքն է պետական մարմնի հետ։  Գրանցումից ի վեր «ԷՖԵՍ»-ը պայմանագրեր է կնքել նաև Ներքին գործերի նախարարության, «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հետ։ Սակայն նրանց պարագայում խոսքն անհամեմատ ավելի փոքր գումարների մասին է։ 

«ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը (ԱՓԲԸ) 2023 թվականի հուլիսին է Հայաստանի ապահովագրական շուկա մտել։ Այն ուղղակիորեն կապված է շուկայի հին և խոշոր խաղացողներից մեկի՝ «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի բաժնետիրոջ և ղեկավարների հետ։ Առանցքային դերը առողջապահության նախկին նախարար (2016-2018), ապահովագրական շուկայի հնաբնակ Լևոն Ալթունյանինն է։

​​«ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի միակ ուղղակի բաժնետերն է Հայաստանում գրանցված «Ինթելլիջենք մենեջմենթ» ՍՊԸ-ն, որն էլ իր հերթին հավասարապես պատկանում է Լևոն Ալթունյանին (50%) և ապահովագրական շուկայում հայտնի մասնագետ Արևշատ Մելիքսեթյանին (50%):

Արևշատ Մելիքսեթյանը նաև «ԷՖԵՍ»-ի գլխավոր գործադիր տնօրենն է։ Տարիներ շարունակ բարձր պաշտոններ է զբաղեցրել նաև «Ինգո Արմենիա»-ում։

 

«ԷՖԵՍ»-ի գլխավոր ռազմավարական ուղղությունը, կարծես, առողջապահության ապահովագրությունն է։ Ալթունյանին փոխկապակցված «Վարդանանց» բժշկական կենտրոնը, որը մինչև «ԷՖԵՍ»-ի բացումը սպասարկում էր «Ինգո Արմենիա»-ում ապահովագրված հաճախորդներին, այժմ նաև «ԷՖԵՍ»-ի հետ է սերտ համագործակցում։

Ինչպես ավելի վաղ նշել ենք, չի բացառվում, որ առաջիկայում շուկան այնպես դասավորվի, որ «ԷՖԵՍ»-ը առողջապահության ապահովագրության ոլորտում փոխարինի «Ինգո Արմենիա»-ին, իսկ «Ինգո Արմենիա»-ի հիմնական գործառույթը շուկայում մնան ապահովագրության մյուս դասերը, այդ թվում՝ ԱՊՊԱ-ն։

Երևանի քաղաքապետարանը նախկինում ևս իր աշխատակիցների համար առողջապահության ապահովագրության պայանագրեր է կնքել ապահովագրական ընկերությունների հետ։ 2022 թվականին «Սիլ ինշուրանս»-ից 460 մլն դրամի առողջապահության ապահովագրության փաթեթ է ձեռք բերել։ 2023-ին 810 մլն դրամի պայմանագիր է կնքել «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկիՀյուսիսային Կորեան կրկին աղբով լցված օդապարիկներ է նետել դեպի Հարավային Կորեա29 տարեկանում մահացել է բալետի պարուհի Միքայելա Դե ՊրինսըԵրգչուհի Մալենայի նոր լուսանկարները (լուսանկարներ)Չինաստանը ԱՄՆ-ից պահանջում է հրաժարվել ապրանքների մաքսատուրքի բարձրացման ծրագրիցԳեղամ ջան դու հայրենասեր մարդ ես, պատրաս՞տ ես արդյոք մտնել քո լռությամբ մի մեղքի տակ, եթե այդ երեխաների մի մասը մի քսան տարուց հոգեկան կամ ֆիզիկական խնդիրներ ունենան. Քոչարյան«Վլադիմիր Պուտինը կստորագրի իր մահվան դատավճիռը». ԲոլթոնՎեհափառը ՄՔԴ նախկին դատախազին է ներկայացրել Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներըՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրըՖրանսիան ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի կողքին լինելու որոշումըՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել․ միայն ԱՆԻՖ-ում 10 միլիարդ դրամից ավելի գումար է վատնվել․ Աննա ԳրիգորյանԵրկարակեցության համար պատասխանատու են առողջության հինգ կարևոր ցուցանիշները. GeroScienceԻրավապաշտպան Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ է արձակվել. փաստաբաններԻրանը հերքել է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու լուրերըՔՊ-ականները բիզնես նախաճաշի ֆորմատով հանդիպել են առևտրային բանկերի ղեկավարների հետԱզատի ջրամբարի ճանապարհին բախվել են Toyota-ն և Mercedes-ը, վերջինը գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ«Եվրոպական ժառանգության օրերը» Հայաստանում մեկնարկել է Արենիում անցկացվող Արհեստների միջազգային փառատոնովՄեկնարկվել է «Իմ հավատամքը. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)Փրկարարները Վանաշեն գյուղի տներից մեկի բակից հեռացրել են մոտ 85 տոննա ջուրՄահը վերափոխվեց կյանքի, Խաչը մահվանից դարձավ կյանքի խորհրդանիշ․ Սուրբ Խաչի տոնԱստծո կամքով հանդիպեցի Ավոյին ու հասկացանք՝ սիրում ենք իրար. Նունե Եսայան (տեսանյութ)Երկրաշարժ՝ Կասպից ծովումԵրևանում տեղացած հորդառատ անձրևի պատճառով կրկին Մաշտոցի պողոտան հայտնվել էր «շրջափակման» մեջՔՊ-ական պատգամավորը ժամկետից ուշ է հայտարարագիր ներկայացրել. ինչ ունեցվածք ունի Էդուարդ Աղաջանյանը. Armlur.amԲրյուսելում տեղի է ունեցել երաժշտական երեկո՝ նվիրված Արցախին ու արցախահայությանըԱյս ֆիլմը բոլորի մասին է. Նազիկ ԱվդալյանԾնունդդ շնորհավոր գեներալ ջան․ ազատությո՛ւն մեր բոլոր գերիներին/ռազմագերիներին․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել ԽալաթյանըՍամի Նասերին բեքսթեյջ կադրեր է հրապարակել «Սուրբը 2» սերիալի նկարահանումներից (լուսանկարներ)Ինչպես 5 տարի պարտվել Իգոր Սարգսյանին և չկարողանալ տղամարդավարի ընդունել դա. Yerkir.amԱրտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում․ծնողների պնդմամբ` դպրոցում երեխայի նկատմամբ ոտնձգություն է կատարվելՄխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներինԵրևանում հորդառատ անձրևի հետևանքով բազմաբնակարանային շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել էԹրամփի դեմ մահափորձի ժամանակ ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատանքում խախտումներ են հայտնաբերվել Սիմոն Զավարյանի շիրիմին ՀՅԴ մեծ ընտանիքը համալրվեց նորագիրներով. Գեղամ Մանուկյան Գազայում երկու օրում իսրայելական հարվածներից 64 մարդ է զոհվել (լուսանկարներ)Հրդեհ է բռնկվել Գավառում հայտնի «Մոդա Լիկա» հագուստի խանութում. shamshyan Աշխարհի երիտասարդ պատգամավորները հավաքվել են Հայաստանում. ԱԺ-ն ամփոփել է գլոբալ համաժողովըՌուսաստանն ու Ուկրաինան «103-ը՝ 103-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են իրականացրելԻնչու է ID քարտ «հանելը» դարձել մեծ խնդիր. մանրամասներ Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Furniture Expo 2024 կահույքի մասնագիտացված ցուցահանդեսը Փաշինյան. Պետությունը հենց դրա համար է, որ ստուգի, արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին «Հանգչիր խաղաղությամբ». Սա է իրենց պատկերացրած խաղաղությունը. Արթուր Խաչատրյան Ավելի քան 20 երկիր հաստատել է իր մասնակցությունը BRICS գագաթնաժողովինԻ՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում․ 168․am Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ. Անժելա Էլիբեգովա Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջшփակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակներում. ՌԴ փոխվարչապետԱրարատյան փողոցում Opel-ը բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին. վարորդը զրկվել է կյանքից Իգոր Սարգսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից Ավտոլվացման կետի աշխատակիցները վիճաբանել են, 27-ամյա երիտասարդը ծակող-կտրող գործիքով հարվածներ է ստացել
Ամենադիտված