ԱՄՆ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի միջև առաջընթացը․ Պետդեպը՝ Փաշինյան-Բլինկեն հեռախոսազրույցի մասին ԱՄՆ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի միջև առաջընթացը․ Պետդեպը՝ Փաշինյան-Բլինկեն հեռախոսազրույցի մասին ՌԴ-ից Օվերչուկի կամ Գալուզինի՝ ՀՀ որևէ այցից առաջ, Բլինկենը զանգում է նիկոլոսին, ինստրուկտաժ անում. Ալեն Ղևոնդյան Գագիկ Խաչատրյանի քրգործը 4 տարի անց` զրոյից վերսկսվեց Ախալցխացի աշխարհահռչակ հայի մասին. Yerkir.am «Մոտենում ենք Սրբազան պայքարի շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին» Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մաhացած տղամարդ Եվրոպան վերացնի վիզային ռեժիմը Հայաստանի հետ, ստեղ վայ թեմ կմնանք ես ու Բենիամին կատուս. Արգիշտի Կիվիրյան Օվերչուկը գնացքով շարժվում է Ալավերդի, նրան ուղեկցում են դեսպան Կոպիրկինը և ՀՀ ՏԿԵ փոխնախարարը Դուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան 

Կառավարությունը լուծարում է ԱՆԻՖ-ը՝ պետական բյուջեից ընկերությանը տված 1.7 մլրդ դրամի միջոցներով

Քաղաքական

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում որոշում ընդունեց լուծարել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ԱՆԻՖ-ը)։

Հիմնավորման մեջ ասվում է. «Նախագծի մշակման հիմք է հանդիսացել 2024 թվականի մարտի 14-ին ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության հաշվետվության N Վ/35-2024 արձանագրության 3-րդ կետի պահանջները՝ Ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան քայլերի ձեռնարկման համար։

Ընկերության կուտակված պարտավորությունների մարման նպատակով 2024 թվականի հունիսի 27-ին ընդունվել է ««Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ու լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1002-Ն որոշումը, որի հիման վրա 2024 թվականի հուլիսի 29-ին Կոմիտեի և Ընկերության միջև կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» N ԱՆԻՖ-1 պայմանագիրը, արդյունքում Ընկերությանը տրամադրվել է 1,700,000,000 ՀՀ դրամ գումար։

Նշված գումարով 08.08.2024թ. դրութամբ մարվել է 1,277,980,059.10 ՀՀ դրամ գումարի պարտավորություն, որոնք իրենցից ներկայացնում են վարկի մարումներ, վարկային տոկոսավճարներ և տույժեր, աշխատակիցների աշխատավարձ, վերջնահաշվարկներ, արձակման նպաստներ, վարձավճար և այլ վճարներ։

Գումարի մնացորդը կազմում է 422,019,940.86 ՀՀ դրամ։

Ընկերության ակտիվները հաշվապահական հաշվառման տվյալների համաձայն իրենցից ներկայացնում են՝

հիմնական միջոցներ, որից

-հողամասեր՝ թվով 25 միավոր, 547.3109 հա մակերեսով,

-այլ հիմնական միջոցներ (գրասենյակային գույք, համակարգչային տեխնիկա, սարքավորումներ և այլն)՝ 337 հատ, 21,615,000 ՀՀ դրամ, 

-ոչ նյութական ակտիվներ՝ 226,701,000 ՀՀ դրամ,

-բաժնեմասնակցության և սկզբնական արժեքի մեթոդներով հաշվարկվող  ներդրումներ՝ 7,310,757,000 ՀՀ դրամ,

-պաշարներ՝ 708,000 ՀՀ դրամ,

-դեբիտորական պարտքեր՝ 8,681,786.87 ՀՀ դրամ։

Պարտավորություններ՝ շուրջ 110,000,000 ՀՀ դրամ, որից 100,000,000 ՀՀ դրամը հանդիսանում է «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված փոխառությունը։
Որոշման նախագծով նախատեսվում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող «Մասդար Հայաստան 1», «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ»  և «Հարավային տերմինալ» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը և Ընկերությանը սեփականության իրավուքով պատկանող հողամասերը նվիրատվությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետությանը։
Նվիրատվության արդյունքում «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները վերապահել, իսկ հողամասերն ամրացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ»  և «Հարավային տերմինալ» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին։

Հավելված 2-ում առկա Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ոչ նյութական ակտիվները նախատեսվում են անհատույց նվիրաբերել «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը որ նշված ոչ նյութական ակտիվները հանդիսանում են «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության ծրագրային ապահովումներ և ձեռք են բերվել Ընկերության կողմից մինչև «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրումը։

Նշված աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է լուծարել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը։

Լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո, լուծարման գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողովի կողմից նախատեսվում է իրավական աջակցության ծառայությունների ձեռք բերում՝ մասնագիտական կազմակերպության ներգրավման ճանապարհով։
Վերը նշված գործընթացի ֆինանսական միջոցների աղբյուր է հանդիսանալու Որոշման հիման վրա Ընկերության կողմից ստացված 1,700,000,000 ՀՀ դրամ գումարի մնացորդը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ճապոնիայում 5,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ջրանջատում՝ Երևանում և մարզերում. հասցեներ Երևանում «կրիստալ» տեսակի թմրամիջոցի մոտ 30 փաթեթ են հայտնաբերել. կան բերման ենթարկվածներ Գրիգորյան-Օվերչուկ հանդիպումը մոտ 5 ժամ է տևել Wildberries-ի աշխատանքում զանգվածային խափանումներ ենՀայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում Կնոջ առևանգման վարույթի շրջանակներում կալանավորվել է 4 անձ, ևս մեկին որոնում են Մեր նմանների վրա թքած ունի այս իշխանությունը. ՄարտիրոսյանԼյոկա․ «Լաց մի ինիլ»․ նոր տեսահոլովակ Լյոկա․ «Լաց մի ինիլ»․ նոր տեսահոլովակ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ ԱՄՆ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի միջև առաջընթացը․ Պետդեպը՝ Փաշինյան-Բլինկեն հեռախոսազրույցի մասինԱՄՆ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի միջև առաջընթացը․ Պետդեպը՝ Փաշինյան-Բլինկեն հեռախոսազրույցի մասինՋերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով ՌԴ-ից Օվերչուկի կամ Գալուզինի՝ ՀՀ որևէ այցից առաջ, Բլինկենը զանգում է նիկոլոսին, ինստրուկտաժ անում. Ալեն Ղևոնդյան«30-ից հետո բոլորը հարցնում էին՝ ե՞րբ ես ամուսնանալու, 40-ում հասկացան, որ այլևս պետք չէ այդ հարցը տալ». Անի Լուպե Գագիկ Խաչատրյանի քրգործը 4 տարի անց` զրոյից վերսկսվեց«Opel»-ը բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին, վարորդը մահացել է Ախալցխացի աշխարհահռչակ հայի մասին. Yerkir.am«Մոտենում ենք Սրբազան պայքարի շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին» Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մաhացած տղամարդԵվրոպան վերացնի վիզային ռեժիմը Հայաստանի հետ, ստեղ վայ թեմ կմնանք ես ու Բենիամին կատուս. Արգիշտի ԿիվիրյանՕվերչուկը գնացքով շարժվում է Ալավերդի, նրան ուղեկցում են դեսպան Կոպիրկինը և ՀՀ ՏԿԵ փոխնախարարըԴուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան«Իմ քայլը» և «Soong Ching Ling» հիմնադրամները գործակցության հուշագիր են կնքել. մանրամասներ (տեսանյութ)Երգչուհի Արմինկան նոր լուսանկարներ է հրապարակելՀՀ իշխանությունը Արցախի բլոկադայից հետո ժամանակ ուներ կանխել Ադրբեջանի ագրեսիան, բայց ոչինչ չարվեց. Տիգրան Աբրահամյան2 օր առաջ պաշտոնին վերականգնված Իգոր Սարգսյանն ազատվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԲայրամովն ու Քըլըչը քննարկել են Բաքվի ու Երևանի միջև բանակցություններըՊատերազմից անցել է 2 տարի. կյանքից զրկվածների ցուցակ իշխանությունները չեն հրապարակել․ «Ժողովուրդ»Վերնախավերի կամքն է վճռում քաղաքակրթության ապագան, ոչ թե «ապագա» գոռալով գոյություն քարշ տալը. Վարդան ՈսկանյանՍպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ․ հասցեներըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է Հայաստանը «Ապագա կա»-ի ճիրաններում 3. Ռուբեն ՀակոբյանՆման աղետ մեկ էլ երկրաշարժն էր. ՀԿԵ-ի ներկայացուցիչը՝ ջրհեղեղի մասին (տեսանյութ)Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 1436 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու անհետացման գործը ուղարկվում է դատարան․ «Ժողովուրդ»Հրայր Թովմասյանի կարևոր հայտարարությունը և մյուսների տարօրինակ լռությունը. Սուրեն Սուրենյանց«Մե՛րս, չնեղվես, չվախենաս, շատ հեռու եմ, երրորդ գիծ եմ». Գորիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում. «Փաստ»«Նիկոլը գործում է հետևյալ կերպ՝ ավելի լավ է կործանեմ Հայաստանի Հանրապետությունը, քան կորցնեմ վարչապետի աթոռը». «Փաստ»Իշխանությունը կրթությունը, «որբի գլուխ» համարելով, խուզում է՝ ոնց ուզում է. «Փաստ»Հարգանքի տուրք չմատուցեցին․ «Հրապարակ»Քաղաքացիները շարունակում են խաբվել. ի՞նչ պետք է անի պետությունը. «Փաստ»Քրեական գործերի «տարափ» է սպասվում որոշ նախկին զինվորականների մասով․ «Հրապարակ»Իսկ ո՞վ հասցրեց նրան, որ Հայաստանն այլոց համար «մանրադրամ» է դարձել. «Փաստ»ՊՆ-ն E-notify համակարգի միջոցով ծանուցումներ կուղարկի քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայր ներկայանալու համար. «Փաստ»Փաստորեն, լսելու իմաստ չկա՞. «Փաստ»Վիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են․ «Ժողովուրդ»Հայաստանում ռուսերենի մասնագետ չկա՞, որ դասագիրք կազմի. «Փաստ»Ինչու են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները․ «Հրապարակ»USAID-ը ՀՀ-ում «deep state» է ձևավորո՞ւմ. «Փաստ»
Ամենադիտված