Լեհական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել միգրանտների հարցով հանրաքվե անցկացնելու համար Հայաստանի հավաքականը կմասնակցի հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությանը Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի Հյուսիսային Կորեան կրկին աղբով լցված օդապարիկներ է նետել դեպի Հարավային Կորեա 29 տարեկանում մահացել է բալետի պարուհի Միքայելա Դե Պրինսը Երգչուհի Մալենայի նոր լուսանկարները (լուսանկարներ) Չինաստանը ԱՄՆ-ից պահանջում է հրաժարվել ապրանքների մաքսատուրքի բարձրացման ծրագրից Գեղամ ջան դու հայրենասեր մարդ ես, պատրաս՞տ ես արդյոք մտնել քո լռությամբ մի մեղքի տակ, եթե այդ երեխաների մի մասը մի քսան տարուց հոգեկան կամ ֆիզիկական խնդիրներ ունենան. Քոչարյան «Վլադիմիր Պուտինը կստորագրի իր մահվան դատավճիռը». Բոլթոն Վեհափառը ՄՔԴ նախկին դատախազին է ներկայացրել Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրները 

Տարածաշրջանային կապուղիների հակընդդեմ տարբերակները. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինայում ու Գազայի հատվածում ընթացող պատերազմները մեծապես ազդել են համաշխարհային առևտրային ուղիների վրա։ Ու հրատապ է դարձել հաղորդակցության ուղիները դիվերսիֆիկացնելու հարցը։ Բնական է, որ Արևմուտքը, մասնավորապես, Եվրոպան շահագրգռված է, որ գործարկվեն այնպիսի առևտրային ուղիներ, որոնք կշրջանցեն ինչպես պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի, այնպես էլ Իրանի տարածքը։ Մյուս կողմից էլ՝ Եմենի հութիների ակտիվության պայմաններում անվտանգ չէ նաև Սուեզի ջրանցքով անցնող ճանապարհը։ Իսկ Չինաստանը Եվրոպային կապող նոր ճանապարհի հնարավոր տարբերակ դիտարկվում է Ռուսաստանը և Իրանը շրջանցող ցամաքային ուղին, որը Միջին Ասիայով, Հարավային Կովկասով ու Թուրքիայի տարածքով կարող է հասնել Եվրոպա։

Իսկ այս ծրագրի՝ ամբողջ հզորությամբ գործարկման տեսանկյունից կարևորվում է նաև Ադրբեջանով ու Հայաստանով անցնող ուղին։ Դրա համար էլ Թուրքիան ու Ադրբեջանը իրենց հայտարարություններում անընդհատ շեշտում են, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը տնտեսական առումով կարող է ձեռնտու լինել տարածաշրջանի բոլոր երկրներին։ Բայց ամենակարևոր հարցն այստեղ այն է, թե որ կողմը վերահսկի այդ ճանապարհը, նա հսկայական լծակ է ձեռք բերելու։ Ու պատահական չէ, որ թուրքական կողմից հետևողականորեն սուվերեն միջանցքի պահանջն է առաջ մղվում։ Բայց այս հարցում տարաձայնություններ կան Անկարայի ու Բաքվի մոտեցումների միջև։ Բաքուն շտապում է ստանալ այդ ճանապարհը, իսկ Անկարան վնասակար է համարում շտապողականությունը։

Պատահական չէ, որ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարում է, թե Թուրքիան մտադիր է մինչև 2028 թվականը բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Ուշագրավ է, որ փորձագիտական շրջանակներում դիտարկվում է այն հարցը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծից ճանապարհների ապաշրջափակման հարցի դուրսբերման հեղինակը Թուրքիան է։ Խնդիրն այն է, որ Թուրքիայի երկաթգծերի համակարգը Նախիջևանի հետ կապող հատվածը դեռևս պատրաստ չէ։ Ու Թուրքիայում կարծում են, որ մինչև այդ ճանապարհը պատրաստ չլինի, իրենց համար ուղղակի իմաստ չունի բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։

Իսկ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապի խնդիր չկա, քանի որ այն կարող է ապահովվել Իրանի տարածքով անցնող ճանապարհով։ Պարզ է, որ թուրքական կողմի պատկերացմամբ, հենց իրենք պետք է վերահսկեն այդ ճանապարհը, ինչն էլ պետք է իրենց հնարավորություն տա Թուրքիայի ազդեցությունը դեպի արևելք տարածելու և պանթուրքական ծրագրերն իրականացնելու հարցում։ Իսկ եթե այդ ճանապարհը շուտ բացվի նախատեսվածից, ապա կարող է վերահսկվել այլ ուժերի կողմից, օրինակ՝ Ռուսաստանի կամ Արևմուտքի, ինչը հետագայում խնդիրներ կստեղծի Թուրքիայի համար դեպի Ադրբեջան ազատ մուտք ունենալու հարցում։ Կարևոր է նաև այն հարցը, թե ինչ ռեժիմով կգործի ճանապարհը։ Իր հերթին ռուսական կողմը հասկանում է պանթուրքական վտանգի տարածման հնարավորությունը։ Դրա համար էլ ակտիվորեն առաջ է քաշում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման հարցը։

Ու ինչքան էլ տարբեր հարցերում Թուրքիան ու Ռուսաստանը փորձեն համագործակցել ու պայմանավորվածությունների գալ, միևնույնն է, տարածաշրջանային գերակայության հարցում այս երկու տերությունների շահերը բախվում են։ Ի հակադրումն Ռուսաստանի և Իրանի տարածքը շրջանցելու փորձերի, Մոսկվան ու Թեհրանը փորձում են իրագործել ՀյուսիսՀարավ միջանցքի իրենց տարբերակը։ Այդ ճանապարհն անցնելու է Կասպից ծովով դեպի Ադրբեջան, ապա Իրան ու դուրս է գալու Պարսից ծոցով դեպի Հնդկական օվկիանոս։ Իսկ հետագայում, երբ Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները կարգավորվեն, ապա այս միջանցքի աշխարհագրական կարևորությունը կարող է էլ ավելի ընդլայնվել։ Ու պատահական չէ, որ այս ճանապարհի թեման կարևորվեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցի ժամանակ։

Անկարայում միշտ դեմ են արտահայտվում բոլոր այն տարածաշրջանային նախագծերին, որոնք շրջանցում են իրենց երկրի տարածքը, բայց Հյուսիս-Հարավ միջանցքի այս տարբերակը որոշակի վտանգ է պարունակում նաև Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունների համար։ Նախ՝ այդ ճանապարհի գործարկման արդյունքում Ռուսաստանն ու Իրանն իրենց դիրքերն Ադրբեջանում ավելի կուժեղացնեն, քան Թուրքիայի դիրքերն են։ Իսկ հետագայում Ռուսաստանը կկտրի նաև Թուրքիայի ազդեցության արտահանման ճանապարհը դեպի թյուրքախոս մյուս երկրներ՝ Միջին Ասիա։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լեհական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել միգրանտների հարցով հանրաքվե անցկացնելու համարՀայաստանի հավաքականը կմասնակցի հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությանըԱշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկիՀյուսիսային Կորեան կրկին աղբով լցված օդապարիկներ է նետել դեպի Հարավային Կորեա29 տարեկանում մահացել է բալետի պարուհի Միքայելա Դե ՊրինսըԵրգչուհի Մալենայի նոր լուսանկարները (լուսանկարներ)Չինաստանը ԱՄՆ-ից պահանջում է հրաժարվել ապրանքների մաքսատուրքի բարձրացման ծրագրիցԳեղամ ջան դու հայրենասեր մարդ ես, պատրաս՞տ ես արդյոք մտնել քո լռությամբ մի մեղքի տակ, եթե այդ երեխաների մի մասը մի քսան տարուց հոգեկան կամ ֆիզիկական խնդիրներ ունենան. Քոչարյան«Վլադիմիր Պուտինը կստորագրի իր մահվան դատավճիռը». ԲոլթոնՎեհափառը ՄՔԴ նախկին դատախազին է ներկայացրել Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներըՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրըՖրանսիան ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի կողքին լինելու որոշումըՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել․ միայն ԱՆԻՖ-ում 10 միլիարդ դրամից ավելի գումար է վատնվել․ Աննա ԳրիգորյանԵրկարակեցության համար պատասխանատու են առողջության հինգ կարևոր ցուցանիշները. GeroScienceԻրավապաշտպան Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ է արձակվել. փաստաբաններԻրանը հերքել է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու լուրերըՔՊ-ականները բիզնես նախաճաշի ֆորմատով հանդիպել են առևտրային բանկերի ղեկավարների հետԱզատի ջրամբարի ճանապարհին բախվել են Toyota-ն և Mercedes-ը, վերջինը գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ«Եվրոպական ժառանգության օրերը» Հայաստանում մեկնարկել է Արենիում անցկացվող Արհեստների միջազգային փառատոնովՄեկնարկվել է «Իմ հավատամքը. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)Փրկարարները Վանաշեն գյուղի տներից մեկի բակից հեռացրել են մոտ 85 տոննա ջուրՄահը վերափոխվեց կյանքի, Խաչը մահվանից դարձավ կյանքի խորհրդանիշ․ Սուրբ Խաչի տոնԱստծո կամքով հանդիպեցի Ավոյին ու հասկացանք՝ սիրում ենք իրար. Նունե Եսայան (տեսանյութ)Երկրաշարժ՝ Կասպից ծովումԵրևանում տեղացած հորդառատ անձրևի պատճառով կրկին Մաշտոցի պողոտան հայտնվել էր «շրջափակման» մեջՔՊ-ական պատգամավորը ժամկետից ուշ է հայտարարագիր ներկայացրել. ինչ ունեցվածք ունի Էդուարդ Աղաջանյանը. Armlur.amԲրյուսելում տեղի է ունեցել երաժշտական երեկո՝ նվիրված Արցախին ու արցախահայությանըԱյս ֆիլմը բոլորի մասին է. Նազիկ ԱվդալյանԾնունդդ շնորհավոր գեներալ ջան․ ազատությո՛ւն մեր բոլոր գերիներին/ռազմագերիներին․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել ԽալաթյանըՍամի Նասերին բեքսթեյջ կադրեր է հրապարակել «Սուրբը 2» սերիալի նկարահանումներից (լուսանկարներ)Ինչպես 5 տարի պարտվել Իգոր Սարգսյանին և չկարողանալ տղամարդավարի ընդունել դա. Yerkir.amԱրտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում․ծնողների պնդմամբ` դպրոցում երեխայի նկատմամբ ոտնձգություն է կատարվելՄխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներինԵրևանում հորդառատ անձրևի հետևանքով բազմաբնակարանային շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել էԹրամփի դեմ մահափորձի ժամանակ ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատանքում խախտումներ են հայտնաբերվել Սիմոն Զավարյանի շիրիմին ՀՅԴ մեծ ընտանիքը համալրվեց նորագիրներով. Գեղամ Մանուկյան Գազայում երկու օրում իսրայելական հարվածներից 64 մարդ է զոհվել (լուսանկարներ)Հրդեհ է բռնկվել Գավառում հայտնի «Մոդա Լիկա» հագուստի խանութում. shamshyan Աշխարհի երիտասարդ պատգամավորները հավաքվել են Հայաստանում. ԱԺ-ն ամփոփել է գլոբալ համաժողովըՌուսաստանն ու Ուկրաինան «103-ը՝ 103-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են իրականացրելԻնչու է ID քարտ «հանելը» դարձել մեծ խնդիր. մանրամասներ Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Furniture Expo 2024 կահույքի մասնագիտացված ցուցահանդեսը Փաշինյան. Պետությունը հենց դրա համար է, որ ստուգի, արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին «Հանգչիր խաղաղությամբ». Սա է իրենց պատկերացրած խաղաղությունը. Արթուր Խաչատրյան Ավելի քան 20 երկիր հաստատել է իր մասնակցությունը BRICS գագաթնաժողովինԻ՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում․ 168․am Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ. Անժելա Էլիբեգովա Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջшփակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակներում. ՌԴ փոխվարչապետԱրարատյան փողոցում Opel-ը բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին. վարորդը զրկվել է կյանքից
Ամենադիտված