Հյուսիսային Կորեան կրկին աղբով լցված օդապարիկներ է նետել դեպի Հարավային Կորեա 29 տարեկանում մահացել է բալետի պարուհի Միքայելա Դե Պրինսը Երգչուհի Մալենայի նոր լուսանկարները (լուսանկարներ) Չինաստանը ԱՄՆ-ից պահանջում է հրաժարվել ապրանքների մաքսատուրքի բարձրացման ծրագրից Գեղամ ջան դու հայրենասեր մարդ ես, պատրաս՞տ ես արդյոք մտնել քո լռությամբ մի մեղքի տակ, եթե այդ երեխաների մի մասը մի քսան տարուց հոգեկան կամ ֆիզիկական խնդիրներ ունենան. Քոչարյան «Վլադիմիր Պուտինը կստորագրի իր մահվան դատավճիռը». Բոլթոն Վեհափառը ՄՔԴ նախկին դատախազին է ներկայացրել Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրները ՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրը Ֆրանսիան ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի կողքին լինելու որոշումը ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել․ միայն ԱՆԻՖ-ում 10 միլիարդ դրամից ավելի գումար է վատնվել․ Աննա Գրիգորյան 

Ո՞ւմ ձեռքում են կուտակվում բանկային հսկայական շահույթները. 168.am

Քաղաքական

168.am-ը գրում է

Հայաստանի բանկային համակարգը շարունակում է աշխատել բարձր շահութաբերությամբ։ Այս տարի բանկերը կրկին բարձր շահույթներ են ստացել։ Ավելի շատ, քան նախկին ռեկորդային շահույթները։

Առաջին կիսամյակում առևտրային բանկերի զուտ շահույթները կազմել են 172 մլրդ դրամ։

Տարադրամով արտահայտած՝ այն համարժեք է ավելի քան 440 մլն դոլարի։

Նախորդ տարվա համեմատ՝ բանկերի շահույթներն ավելացել են 30 մլրդ դրամով կամ գրեթե 77 մլն դոլարով։

Աճն անցնում է 21 տոկոսից։

Մի քանի տարի առաջ բանկերը կերազեին այսպիսի շահույթներ ստանալու մասին։ Իրավիճակը, ինչպես հայտնի է, փոխվեց 2022թ., երբ տարբեր պատճառներով Ռուսաստանից սկսեցին կապիտալի մեծ հոսքեր գալ Հայաստան։ Դրանք սպասարկելու համար բանկերը բարձրացրեցին որոշ ծառայությունների, այդ թվում՝ միջնորդությունների գները

Մի կողմից՝ ավելացավ մատուցվող ծառայությունների ծավալը, մյուս կողմից՝ բարձրացան գները։

Սկզբնական շրջանում դա էլ դարձավ բանկային շահույթների կտրուկ աճի հիմնական գործոնը։ Բայց հետագայում դրան այլ գործոններ ավելացան, նաև բարձր վարկային տոկոսները, որոնց տակ շատերը ճռռում են։

Արդեն 2022թ. առաջին կիսամյակում Հայաստանի բանկային համակարգի շահույթները հասան 111 մլրդ դրամի, ինչը գրեթե 3 անգամով գերազանցում էր նախորդ տարվա ցուցանիշը։

Շահույթների աճը շարունակվեց նաև հաջորդ տարի. 2023թ. առաջին կիսամյակում դրանք կազմեցին 142 մլրդ դրամ։ Այս տարի հասել են 172 միլիարդի։

Մինչ այս զարգացումները Հայաստանի բանկային համակարգը թեև էլի աշխատում էր շահույթով, այնուհանդերձ շահութաբերության մակարդակն անհամեմատ ավելի համեստ էր։

Պատկերացնելու համար ասենք, որ 2021թ. առաջին կիսամյակում բանկային համակարգի շահույթները կազմել էին ընդամենը 40,7 մլրդ դրամ։

Դրանից առաջ էլ՝ 2018թ. առաջին կիսամյակում՝ 36 մլրդ դրամ, 2019թ.՝ 38 մլրդ դրամ։

Վերջին տարիների դրսևորումներից հետո բանկային շահույթները հասել են ռեկորդային ծավալների։ Եթե համեմատում ենք մինչ ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակաշրջանի հետ, բանկային համակարգի շահութաբերությունն անգամներով ավելացել է։

2022թ. բանկային համակարգի շահույթները հասան ռեկորդային 650 միլիոն դոլարի։ Անցած տարի որոշ չափով նվազեցին, բայց գերազանցեցին 586 մլն դոլարը։ Այս տարվա առաջին վեց ամիսներին բանկերն արդեն հասցրել են ավելի քան 440 մլն դոլարի զուտ շահույթ ապահովել։

Եթե հանրագումարի բերենք, կստացվի, որ ընդամենը երկուսուկես տարվա ընթացքում բանկերը ընդհանուր առմամբ գրեթե 1,7 մլրդ դոլարի շահույթներ են ստացել։ Սա հսկայական գումար է հայաստանյան չափանիշներով։

Ո՞ւր են գնացել այդ գումարները, ի՞նչ են արել, հայտնի չէ։ Փոխարենը հայտնի է, թե հատկապես որ բանկերում են դրանք կուտակվել։

Վերջին տարիներին Հայաստանի բանկային համակարգում նկատելի է բանկային կապիտալի, նաև բանկային շահույթների խիստ կենտրոնացում։ Դա ակնհայտ է որոշ բանկերի և հատկապես «Արդշինբանկի» պարագայում։

Այս բանկը միշտ էլ եղել է Հայաստանի բանկային համակարգի առաջատար և խոշոր բանկերից մեկը, բայց դրա աստեղային ժամը սկսվեց հատկապես իշխանափոխությունից հետո։ Դրանից հետո «Արդշինբանկը» դարձավ բանկային համակարգի առաջատարը՝ նաև շահույթների ցուցանիշով։ Մինչ այդ՝ զիջում էր «Ամերիային»։ Իշխանափոխությունից հետո ոչ միայն հետ թողեց, այլև մեծապես առաջ անցավ։

Դժվար է ասել, թե դրա հետ ինչքանո՞վ է կապված Մհեր Գրիգորյանի գործոնը, որը մինչ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում փոխվարչապետի պաշտոն ստանալը, հանդիսանում էր «Արդշինբանկի» վարչության նախագահը, նաև բաժնեմաս ուներ։ Իհարկե, 2022թ. վաճառեց այդ բաժնեմասը, բայց անցած տարի ավելի քան կես միլիոն դոլարի պարտատոմսեր ձեռք բերեց։

Մհեր Գրիգորյանի կառավարություն տեղափոխվելուց հետո, տպավորություն է, որ «Արդշինբանկի» համար սկսվում է նոր դարաշրջան։ Բանկը գնալով հզորանում ու խոշորանում է՝ կլանելով նաև նոր բանկեր։

Վերջին գործարքը, ինչպես հայտնի է, եղավ այս տարվա սկզբին, երբ հայտարարվեց «Արդշինբանկի« կողմից հայտնի «Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկը» գնելու մասին։ Ճիշտ է, գործարքը դեռ չի ավարտվել, բայց հավանաբար շուտով կավարտվի։

Առանց «Էյչ Էս Բի Սի»-ի էլ «Արդշինբանկը» վերջին տարիներին դարձել է բանկային համակարգի ամենաշատ շահույթներ ստացող բանկը՝ էապես գերազանցելով շահութաբերությամբ երբեմնի առաջատար «Ամերիաբանկին»։

Նախորդ երկուսուկես տարում «Արդշինբանկը» հսկայական շահույթներ է ստացել՝ գրեթե 450 մլն դոլար։

Սա բանկային համակարգում այդ ժամանակահատվածում ստացված շահույթի գրեթե 26-27 տոկոսն է։

Որևէ այլ բանկ նույնիսկ դրան մոտ շահույթներ չի ստացել։ Երկրորդ ամենաշատ շահույթներ ստացած բանկը եղել է «Ամերիաբանկը», որը վերջին երկուսուկես տարում գրեթե 301 մլն դոլարի զուտ շահույթ է ստացել։

Այս երկու բանկերը միասին ստացել են բանկային համակարգի շահույթների գրեթե 45 տոկոսը՝ շուրջ 751 մլն դոլարը։

Հետաքրքիր է, որ վերջին շրջանում հատկապես այդ բանկերի հետ կապված որոշակի գործընթացներ տեղի ունեցան։ «Արդշինբանկը» հայտարարեց՝ ընդլայնվելու, իսկ «Ամերիաբանկը»՝ սեփականատերերի փոփոխության մասին։

Անկախ նրանից, թե դա ինչով էր պայմանավորված, ակնհայտ է, որ այս բանկերում է կենտրոնացած եղել վերջին տարիներին բանկային համակարգում արձանագրված շահույթների զգալի մասը։

Էլի կան բանկեր, որոնք այս ընթացքում բարձր շահույթներ են ստացել։ Բայց դրանց շահույթներն անգամներով ավելի քիչ են եղել, քան առաջատարներինը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հյուսիսային Կորեան կրկին աղբով լցված օդապարիկներ է նետել դեպի Հարավային Կորեա29 տարեկանում մահացել է բալետի պարուհի Միքայելա Դե ՊրինսըԵրգչուհի Մալենայի նոր լուսանկարները (լուսանկարներ)Չինաստանը ԱՄՆ-ից պահանջում է հրաժարվել ապրանքների մաքսատուրքի բարձրացման ծրագրիցԳեղամ ջան դու հայրենասեր մարդ ես, պատրաս՞տ ես արդյոք մտնել քո լռությամբ մի մեղքի տակ, եթե այդ երեխաների մի մասը մի քսան տարուց հոգեկան կամ ֆիզիկական խնդիրներ ունենան. Քոչարյան«Վլադիմիր Պուտինը կստորագրի իր մահվան դատավճիռը». ԲոլթոնՎեհափառը ՄՔԴ նախկին դատախազին է ներկայացրել Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներըՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրըՖրանսիան ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի կողքին լինելու որոշումըՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել․ միայն ԱՆԻՖ-ում 10 միլիարդ դրամից ավելի գումար է վատնվել․ Աննա ԳրիգորյանԵրկարակեցության համար պատասխանատու են առողջության հինգ կարևոր ցուցանիշները. GeroScienceԻրավապաշտպան Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ է արձակվել. փաստաբաններԻրանը հերքել է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու լուրերըՔՊ-ականները բիզնես նախաճաշի ֆորմատով հանդիպել են առևտրային բանկերի ղեկավարների հետԱզատի ջրամբարի ճանապարհին բախվել են Toyota-ն և Mercedes-ը, վերջինը գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ«Եվրոպական ժառանգության օրերը» Հայաստանում մեկնարկել է Արենիում անցկացվող Արհեստների միջազգային փառատոնովՄեկնարկվել է «Իմ հավատամքը. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)Փրկարարները Վանաշեն գյուղի տներից մեկի բակից հեռացրել են մոտ 85 տոննա ջուրՄահը վերափոխվեց կյանքի, Խաչը մահվանից դարձավ կյանքի խորհրդանիշ․ Սուրբ Խաչի տոնԱստծո կամքով հանդիպեցի Ավոյին ու հասկացանք՝ սիրում ենք իրար. Նունե Եսայան (տեսանյութ)Երկրաշարժ՝ Կասպից ծովումԵրևանում տեղացած հորդառատ անձրևի պատճառով կրկին Մաշտոցի պողոտան հայտնվել էր «շրջափակման» մեջՔՊ-ական պատգամավորը ժամկետից ուշ է հայտարարագիր ներկայացրել. ինչ ունեցվածք ունի Էդուարդ Աղաջանյանը. Armlur.amԲրյուսելում տեղի է ունեցել երաժշտական երեկո՝ նվիրված Արցախին ու արցախահայությանըԱյս ֆիլմը բոլորի մասին է. Նազիկ ԱվդալյանԾնունդդ շնորհավոր գեներալ ջան․ ազատությո՛ւն մեր բոլոր գերիներին/ռազմագերիներին․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել ԽալաթյանըՍամի Նասերին բեքսթեյջ կադրեր է հրապարակել «Սուրբը 2» սերիալի նկարահանումներից (լուսանկարներ)Ինչպես 5 տարի պարտվել Իգոր Սարգսյանին և չկարողանալ տղամարդավարի ընդունել դա. Yerkir.amԱրտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում․ծնողների պնդմամբ` դպրոցում երեխայի նկատմամբ ոտնձգություն է կատարվելՄխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներինԵրևանում հորդառատ անձրևի հետևանքով բազմաբնակարանային շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել էԹրամփի դեմ մահափորձի ժամանակ ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատանքում խախտումներ են հայտնաբերվել Սիմոն Զավարյանի շիրիմին ՀՅԴ մեծ ընտանիքը համալրվեց նորագիրներով. Գեղամ Մանուկյան Գազայում երկու օրում իսրայելական հարվածներից 64 մարդ է զոհվել (լուսանկարներ)Հրդեհ է բռնկվել Գավառում հայտնի «Մոդա Լիկա» հագուստի խանութում. shamshyan Աշխարհի երիտասարդ պատգամավորները հավաքվել են Հայաստանում. ԱԺ-ն ամփոփել է գլոբալ համաժողովըՌուսաստանն ու Ուկրաինան «103-ը՝ 103-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են իրականացրելԻնչու է ID քարտ «հանելը» դարձել մեծ խնդիր. մանրամասներ Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Furniture Expo 2024 կահույքի մասնագիտացված ցուցահանդեսը Փաշինյան. Պետությունը հենց դրա համար է, որ ստուգի, արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին «Հանգչիր խաղաղությամբ». Սա է իրենց պատկերացրած խաղաղությունը. Արթուր Խաչատրյան Ավելի քան 20 երկիր հաստատել է իր մասնակցությունը BRICS գագաթնաժողովինԻ՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում․ 168․am Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ. Անժելա Էլիբեգովա Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջшփակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակներում. ՌԴ փոխվարչապետԱրարատյան փողոցում Opel-ը բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին. վարորդը զրկվել է կյանքից Իգոր Սարգսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից Ավտոլվացման կետի աշխատակիցները վիճաբանել են, 27-ամյա երիտասարդը ծակող-կտրող գործիքով հարվածներ է ստացել ՔՊ խմբակցության պատգամավորները կգործուղվեն Նիկոսիա. ովքեր կլինեն պատվիրակության կազմում
Ամենադիտված