Ռոբերտ Արզումանյանը՝ Հայաստանի հավաքականի մասին
SportՀայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանն Աշխարհի 2018թ-ի առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան խաղից առաջ խոսել է Հայաստանի ընտրանու մասին.
«Շատ լավ գիտեմ ղազախ ֆուտբոլիստներին, շատերի դեմ խաղացել եմ, ոմանց հետ էլ միևնույն թիմում ենք հանդես եկել: Հայտնի է, որ Ղազախստանի հավաքականը միշտ էլ տնային խաղերում լավ է հանդես գալիս, հազվադեպ է պարտվում «Աստանա Արենա»-ում: Սա բարդ խաղ է լինելու Հայաստանի համար: Կարևորության առումով չէի ասի, որ այս խաղը մեծ նշանակություն ունի, թիմերից ոչ մեկն չի կարող դուրս գալ խմբից, սակայն պարզ է, որ երկուսն էլ պայքարելու են մինչև վերջ»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է kazfootball.kz-ը:
Այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի հավաքականը ներկայում նման տեսք ունի, ֆուտբոլիստն ասել է.
«Գիտեմ, բայց չեմ ցանկանում խոսել ներկայիս խնդիրների մասին, թող դա մարզիչները որոշեն, բայց այն, որ չկա նախկին խաղը, բոլորին է հասկանալի: Յուրաքանչյուր հավաքական պետք է թիմային խաղ ցույց տա, Հայաստանի հավաքականի մոտ վերջին ժամանակներս դա մասամբ է ստացվում՝ 30 րոպե, մեկ խաղակես»:
Իսկ այն հարցին՝ եթե Հայաստանը պարտվի Ղազախստանից, արդյո՞ք դա ողբերգություն կլինի, Արզումանյանը ասել է.
«Ներկա պահին մենք լավը չենք Դանիայից, Լեհաստանից, Մոտենեգրոյից և Ռումինիայից, այդ պատճառով էլ տեղը նշանակություն չունի: Եթե, օրինակ, աշխարհի առաջնություն դուրս գալու նպատակ լիներ և դա անել չհաջողվեր, արդեն ձախողում կլիներ:
Երկրպագուների համար յուրաքանչյուր պարտություն ձախողում է, բայց պետք է իրատես լինել: Գլխավորը՝ հասկանալ, որ թիմն արեց իր ուժերի համար առավելագույնը, եւ ուտբոլիստներն ընտրական փուլից հետո իրենք իրենց ասեն ,- «Արեցի այն ամենը, ինչ իմ հնարավորության սահմանում էր»:
Եթե մենք պարտվենք Ղազախստանին, չեմ կարծում, որ դա ողբերգություն պետք է ընկալվի, քանի որ Ղազախստանի առաջնությունը ավելի լավն է, քան Հայաստանինը, և Ղազախստանը ֆուտբոլիստների ընտրության ավելի մեծ հնարավորություն ունի, քան մենք»: