«Իմ քայլի» պատգամավորը նկատողություն է արել Նաիրա Զոհրաբյանին՝ ղեկին ամրագոտի չկապելու համար
PoliticalԻնչպես արդեն հայտնել ենք, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը միացել է վարորդների ավտոերթին՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտած վարորդական բալային համակարգը համարելով «ծուղակ վարորդների համար»:
ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկել է օրենքի հեղինակ «Իմ քայլի» գործընկերներին՝ միասին վերանայել այս համակարգը:
Հրապարակմանն անդրադարձել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը, ով արձանագրել է Զոհրաբյանի կողմից երթևեկության կանոնների խախտում:
«Տիկին Զոհրաբյան ջան, ողջունում եմ Ձեր բարձր քաղաքացիական գիտակցությունը, բայց ղեկին պետք է ամրակապվել»,- գրել է Ավետիսյանը լուսանկարի մեկնաբանությունում, ինչին ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանը նշել է. «Համաձայն եմ։ Մեղավոր եմ։ Պատրաստ եմ տուգանվել»: