Ուշագրավ հակադրություններ
BlogosphereՔազաքագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ԱՄԷ- Իսրայել հարաբերությունների բարելավումից դժգոհ պաղեստինցիների մի մասը Աբու Դաբիին մեղադրում է դավաճանության մեջ, այրում պետության դրոշը, տրորում ղեկավարների նկարները․․․
Պաղեստինցիների մյուս մասն էլ (հատկապես իսրայելաբնակ) ոգևորվում է «արաբական ամենաառաջատար երկիր մեկնելու, գործարար կապեր հաստատելու, Դուբայում հանգստանալու» նոր հնարավորություններից․․․
Վստահաբար, շարքային պաղեստինցիների կարծիքները նույնքան տարբեր են նաև Իսրայելի հետ հաշտվելու հարցի հետ կապված, պարզապես, նրանց հարցնող չկա։
Տասնամյակներ շարունակ պաղեստինյան խնդրի մասին ավելի ականջահաճո, ազդեցիկ և որոշիչ են եղել աշխարհի տարբեր ծայրերից հնչող կարծիքները, բայց ոչ շարքային պաղեստինցիներինը․ սա է անլուծելի թվացող խնդրի առանցքային պատճառը»։