«Նա զոհվեց անկախ Արցախի համար». զոհված սպայի մայրը շնորհակալություն է հայտնում
Արցախում հերոսաբար զոհված սպայի` Կիրակոսյան Գևորգի մայրը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ցավոտ է, շատ ցավոտ է և դժվար է հիմա գրելը: Բայց որպես մայր իսկական սպայի, ով պաշտպանել է իր հայրենիքը 13 օր և զոհվել անկախ Արցախի համար` Կիրակոսյան Գևորգ Դավիթի, բարձր գլխով ցանկանում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր իմ որդուն նվիրված իրենց հոդվածներով, բանաստեղծություններով նրան անմահացրեցին: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս դժվար պահին աջակցեցին մեզ իրենց ջերմ խոսքերով և հաճոյախոսություններով:
Բոլորին խաղաղություն եմ ցանկանում: Թող այսուհետ որևէ մայր չարտասվի:
Հաղթելու ենք»: