«Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ քեզ կողքիս»․ Բեն Ավետիսյանի սիրո խոստովանությունը կնոջը (լուսանկար)
PhotosԴերասան Բեն Ավետիսյանն ընտանեկան ջերմ հրապարակում է արել, որում պատկերված է կնոջ՝ դիմահարդար Դիանա Տոնոյանի հետ։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրում զույգը ջերմ գրկախառնված է։ Դիանան գլուխը դրել է ամուսնու ուսին։ «Այսօր լրանում է մեր ամուսնության 1 ամյակը։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ քեզ կողքիս, ցանկանում եմ մեզ եւս հարյուր երջանիկ տարիներ, թող մեր ընտանիքում լինի սեր, հարգանք եւ երջանկություն ... Սիրում եմ քեզ, պուճուրս», - հրապարակմանը կից գրել է դերասանը։