Նշվել է այն մթերքը, որը կարող է դանդաղեցնել ծերացումը
OtherԽաղողը «հրաշք» հատապտուղ է, որը կարող է դանդաղեցնել ծերացումը և բարելավել առողջությունը՝ շնորհիվ իր մեջ պարունակվող մեծ քանակությամբ սննդանյութերի: Այս մասին գրում է mk.ru-ն։
Նշվում է, որ այս մթերքի յուրաքանչյուր 100 գրամը պարունակում է մոտ 70 կալորիա, ինչը փոխհատուցվում է նրա մաքրող հատկությամբ: Խաղողի մոտ 80%-ը ջուր է։ Հատապտուղը խթանում է լյարդի և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, օգնում է ինսուլինի արտադրությանը՝ պահպանելով արյան գլիկեմիկ հավասարակշռությունը։ Բացի այդ, այն ունի հակաբորբոքային հատկություններ:
Սև խաղողը պարունակում է մեծ քանակությամբ անտոցիանին և ռեսվերատրոլ, իսկ սպիտակը պարունակում է կվերցետին: Այս հատապտուղները հարուստ են հակաօքսիդանտներով, բջջանյութով և արագ ածխաջրերով, վիտամին C-ով, կալիումով, պղնձով, երկաթով, մագնեզիումով, կալցիումով, ֆոսֆորով, մանգանով, ծծմբով և սելենով: