Տղամարդը հետ է ստացել շշի մեջ իր նամակը, որն ուղարկել էր գրեթե 23 տարի առաջ
OtherՀյուսիսիռլանդացի Սթիվեն Քոլֆիլդի կողմից ենթադրյալ սիրելիին ուղարկված նամակով շիշը հասել է Դանդրամ գյուղ՝ մեկնման կետից 29 կիլոմետր հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է Belfast Telegraph թերթը։
1999 թվականի հունվարի 5-ին 22-ամյա Քոլֆիլդն իր փոստային հասցեով նամակ է գրել մեկի համար, ով կարող էր դառնալ իր սրտի տիկինը, և, հույսը դնելով ճակատագրի վրա, մտցրել է այն շշի մեջ և Ռոստրեվոր գյուղում նետել օվկիանոսը։
«Ես 22 տարեկան եմ։ Եթե աղջիկ ես, գրիր ինձ այս հասցեով։ Շնորհակալություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Այնուամենայնիվ, շիշը հեռու չի լողացել, և 22 տարի անց այն հայտնաբերվել է թերակղզու մյուս կողմում, որից հետո Twitter-ում սկսվել են հաղորդագրություն ուղարկողի որոնումները։
Նշվում է, որ այժմ ամուսնացած և երկու երեխա մեծացնող Քոլֆիլդը խոստովանել է, որ այն ժամանակ հույս է ունեցել, թե շիշը 29 կիլոմետրից էլ մի փոքր այն կողմ կլողա, սակայն այս լուրն, այնուամենայնիվ, զվարճացրել է իր ընտանիքի անդամներին։