Ջոնի Դեպը մեղադրվում է բռնաբարության և բռնություն կիրառելու մեջ
LeisureՆախօրեին Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը և նրա նախկին կինը երկար դադարից հետո կրկին ներկայացել էին դատարան պարզելու դերասանուհու կողմից հնչեցված այն մեղադրանքները, թե նախկին ամուսինը նրան ծեծել է։ Դերասանը հայտնել էր, որ 50 միլիոն դոլար է վճարել իր փաստբաններին իր անունը մաքրելու համար, սակայն դատարանում մեկ այլ հարց առաջ եկավ։
Նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի փաստաբանը դատարանում նշել էր, որ Ջոնի Դեպը նրանց ամուսնությունից հետո երեք օր անց, դեպի Ավտրիա ուղևորվելիս կնոջը ծեծի է ենթարկել ապա բռնաբարել, նրա վրա նետել ապակե շշեր, այնուհետև քարշ տվել կոտրված ապակիների վրայով։
Ջոնի Դեպի փաստաբանները համոզված են, որ սա նախկին կնոջ կողմից մշակված լավ ծրագիր է դերասանի կարիերան փչացնելու համար, միաժամանակ Էմբերը իր սոցիալական հարթակում դեռ հաղորդել էր այն մասին, որ անկախ ամեն ինչից նա սիրում է իր նախկին ամուսնուն։