Օվկիանոսագետները նկարահանել են ծաղկի նմանվող կենդանու (տեսանյութ)
VideoԳիտնականները նկարահանել են շոշափուկներով անսովոր ստորջրյա կենդանու: Այս մասին հայտնում է Live Science-ը։
Գիտնականների թիմը նկատել է տարօրինակ կենդանուն՝ օգտագործելով ինքնավար ստորջրյա մեքենա` գտնվելով E/V Nautilus հետազոտական նավի վրա, որը շահագործվում է Ocean Exploration Trust-ի՝ ոչ առևտրային խորը ծովերի հետազոտական կազմակերպության կողմից: Տեսանյութում երևում է, որ հետազոտողները շատ են զարմացել նրան տեսնելով։ «Իմ ուղեղը պայթեց հենց հիմա», - ասում է նրանցից մեկը:
Էակի «ցողունի» երկարությունը հասնում է մոտ երկու մետրի, իսկ շոշափուկները՝ մոտ 40 սանտիմետրի։ Դատելով տպավորիչ չափերից՝ արարածը բավականին ծեր է, սակայն ստույգ տարիքը հեռակա կարգով հնարավոր չէ որոշել։ Այն գտնվում է մոտ չորս կիլոմետր խորության վրա՝ Հավայան կղզիներից դեպի արևմուտք գտնվող ծովային լեռան մոտ։ Սկզբում գիտնականները կարծում էին, որ գործ ունեն ծովային փեստուրի` Solumbellula monocephalus-ի հետ, որն ազգակից է մեդուզաներին և կորալների հետ: Մինչ այժմ, սակայն, ծովի փետուրները հայտնաբերվել են միայն Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներում, ուստի հնարավոր է, որ տեսանյութը անհայտ տեսակից է: