Նորվեգիայի թագավորը հայտնվել է հիվանդանոցում
WorldՆորվեգիայի թագավոր Հարալդ V-ը հոսպիտալացվել է ջերմությամբ։ Այս մասին հայտնում է թագավորական արքունիքի մամուլի ծառայությունը։
85-ամյա միապետը գտնվում է Օսլոյի Ազգային հիվանդանոցում։ Նշվում է, որ նրա վիճակը կայուն է, սակայն մամուլի ծառայությունը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչով է հիվանդ Հարալդը։
Մարտին հաղորդվեց, որ թագավորը վարակվել է կորոնավիրուսով։ Միապետը թեթև ախտանիշներ էր ցույց տալիս, և նրա պարտականությունները ժամանակավորապես կատարեց թագաժառանգ Հաակոնը: