Իջևանի ակումբներից մեկում 34 և 30 տարեկան երիտասարդներ են դանակահարվել
RightՕգոստոսի 21-ին՝ ժամը 06.40-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 34 և 30 տարեկան երկու երիտասարդ:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 02.00-ի սահմաններում Իջևանի Երևանյան փողոցի ակումբներից մեկում նրանց դանակահարել են: Բացատրական աշխատանքի շնորհիվ մեղայականով բաժին է ներկայացել իջևանցի 33-ամյա մի երիտասարդ և խոստովանել արարքը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: