Խնդրում ենք միջազգային հանրությանը անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին․ Նիկոլա Ազնավուր
«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը կոչ է արել միջազգային հանրությանը, գործընկեր երկրներին և նրանց ղեկավարներին՝ անհապաղ արձագանքել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմամբ ստեղծված իրավիճակին:
Այս մասին տեղեկանում ենք «Ազնավուր» հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջից:
«Հայաստանի Հանրապետության՝ ինքնիշխան պետության սահմանները հարձակման են ենթարկվում Ադրբեջանի կողմից: Թիրախում են քաղաքացիական ենթակառուցվածքներ և բնակելի տարածքներ: Խնդրում ենք միջազգային հանրությանը, մեր գործընկեր երկրներին և նրանց ղեկավարներին անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին։ Սիրելի հայրենակիցներ, ամուր մնացեք»,-նշված է հայտարարությունում: