Իրինա Շեյքին ու Բրեդլի Կուպերին լուսանկարել են միասին զբոսնելիս
PhotosՌուս սուպերմոդել Իրինա Շեյքին և ամերիկացի դերասան Բրեդլի Կուպերին լուսանկարել են իրենց դստեր՝ 5-ամյա Լիայի հետ զբոսնելիս՝ վերամիավորման մասին լուրերից հետո, գրում է Daily Mail-ը։
Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը շարունակում են «տաքացնել» վերամիավորման մասին լուրերը. օգոստոսին նախկին սիրահարները միասին հանգստացան Բահամյան կղզիներում, իսկ սեպտեմբերին Page Six-ը, վկայակոչելով ինսայդերին, հայտնեց, որ սուպերմոդելը և դերասանը ցանկանում են ևս մեկ երեխա ունենալ:
Անցած հինգշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, Շեյքն ու Կուպերն իրենց դստեր հետ Նյու Յորքում զբոսնելիս՝ հայտնվեցին պապարացիների օբյեկտիվներում։
Իրինա Շեյքի և Բրեդլի Կուպերի հարաբերությունների մասին հայտնի դարձավ 2015 թվականի գարնանը։ Սիրավեպի մեկնարկից երկու տարի անց՝ 2017 թվականի մարտի 21-ին, սուպերմոդելն ու դերասանը դուստր ունեցան, ում անվանեցին Լիա։ Զույգը նշանվեց և, դատելով ինսայդերների տեղեկություններից, պատրաստվում էր ամուսնանալ, սակայն բաժանվեց 2019 թվականի գարնանը։
Բաժանվելուց հետո Իրինա Շեյքին կասկածում էին Քանյե Ուեսթի հետ հարաբերություններ ունենալու մեջ, իսկ Բրեդլի Կուպերին վերագրվում էր սիրավեպ «Աստղը ծնվում է» ֆիլմում իր գործընկերոջ՝ Լեդի Գագայի հետ: Հուլիսին տեղեկություններ հայտնվեցին, որ դերասանը հանդիպում է Հիլարի Քլինթոնի օգնական Հումա Աբեդինի հետ։