Նորվեգիայի պաշտպանության նախարարը 30 մլն դոլար կհատկացնի ՆԱՏՕ-ի հիմնադրամին Ուկրաինայի համար
WorldՆորվեգիան Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի հիմնադրամին կհատկացնի 300 մլն նորվեգական կրոն (30 մլն դոլար): Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը, հաղորդում է երկրի կառավարության պաշտոնական կայքը, գրում է Gazeta-ն։
«Կարևոր է, որ մենք միավորվենք մեր ռազմական և քաղաքացիական աջակցության մեջ՝ Ուկրաինային տրամադրելու այն, ինչ անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Նորվեգիայի ներդրումը նրան կդարձնի Ուկրաինային ՆԱՏՕ-ի աջակցության ծրագրի ամենամեծ մասնակիցը։
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի հիմնադրամը ստեղծվել է հակակոռուպցիոն միջոցառումներին աջակցելու, ինչպես նաև Ուկրաինային բժշկական սարքավորումների, անօդաչու թռչող սարքերի և համազգեստի մատակարարման համար։
Ավելի վաղ Նորվեգիայի խորհրդարանը հավանություն էր տվել Ուկրաինային 3 միլիարդ նոկ (300 միլիոն դոլար) ռազմական օգնության տրամադրմանը, որը ներառում է ինչպես ռազմական տեխնիկայի մատակարարում, այնպես էլ ուկրաինացի զինվորականների ուսուցում։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է «արևմտյան դաշնակիցներից» հակաօդային պաշտպանության համակարգերի նոր մատակարարումների մասին, այդ թվում՝ Նորվեգիայից, Իսպանիայից և ԱՄՆ-ից։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը ստացել են NASAMS և Aspide համակարգերը, որոնք նախատեսված են ռազմավարական օբյեկտները մանևրող ինքնաթիռներից պաշտպանելու համար։