Կիևի կենտրոնում պայթյուններ են որոտացել. Կլիչկո
World PressԿիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
«Մի քանի պայթյուն է որոտացել մայրաքաղաքում»,- ասել է Կլիչկոն։
Կիևի քաղաքապետը նաև զգուշացրել է հոսանքազրկման հնարավորության մասին՝ քաղաքացիներին խորհուրդ տալով լիցքավորել հեռախոսներն ու այլ սարքերը, ինչպես նաև ջուր կուտակել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են նկատվել Կիևում և Օդեսայի մարզում։
Ինչպես գրել է ուկրաինական Strana.ua հրատարակությունը, Կիևում և Կիևի մարզում գործել է հակաօդային պաշտպանության համակարգ (ՀՕՊ):