Նավակից ընկած ձկնորսը երկու օր անցկացրել է բաց օվկիանոսում ու ողջ մնացել
OtherԲրազիլացի 43-ամյա ձկնորս Դեյվիդ Սոարեսն ընկել է ձկնորսական նավից, երկու օր անցկացրել բաց օվկիանոսում և փրկվել։ Այս մասին հայտնում է G1 Globo-ն։
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին, երբ տղամարդը ձկնորսություն էր անում Սան Ժոաու դա Բարրա քաղաքի մոտ գտնվող Ատաֆոնա լողափի մոտ։ Ինչ-որ պահի Սոարեսն ընկել է նավից։ Տղամարդը փորձել է հետ մագլցել, սակայն ուժեղ հոսանքի պատճառով չի կարողացել դա անել։
Սոարեսը խուճապի չի մատնվել, հանել է շարժումը սահմանափակող հագուստը և սկսել է լողալ Ատլանտյան օվկիանոսի հոսանքով։ «Ինձնից մոտ չորս ժամ պահանջվեց, որպեսզի հասնեմ բույին, որը նշում էր Ասու նավահանգստի մուտքը», - ասում է նա: Երկու օր շարունակ տղամարդը կառչել է ազդանշանային բույից՝ փորձելով ողջ մնալ: Սոարեսի անհանգստացած ընտանիքը դիմել է տեղի ձկնորսական համայնքին՝ նրան գտնելու հարցում օգնության համար:
Հաջորդ օրը ձկնորսները, որոնց թվում եղել են անհայտ կորածների ընկերները, գտել են նրա դատարկ նավակը։ «Շատ անգամ մտածում էի, որ կսառեմ մինչև օգնությունը», - կիսվել է Սոարեսը իր մտահոգիչ հիշողություններով: Ի վերջո, դեկտեմբերի 27-ի առավոտյան ձկնորսներին հաջողվել է տղամարդուն գտնել։ Ավելի ուշ Սոարեսը տեղական Inter TV RJ-ին խոստովանել է, որ քիչ էր մնում լաց լիներ, երբ տեսավ, թե որքան ուրախ էին իր գործընկերները՝ հայտանաբերելով իրեն:
Տղամարդը բուժօգնություն է ստացել։ Դեպքից ընդամենը մեկ օր անց, հաղթահարելով ջրազրկման հետևանքները, նա վերադարձել է աշխատանքի։ «Ես երկրորդ հնարավորություն ստացա կյանքին այլ աչքերով նայելու և ավելի լավ մարդ դառնալու համար»,- ասում է նա։