Apple-ը հրաժարվել է վերամշակել iPhone-ի հայտնի մոդելը
OtherApple-ի աշխատակիցներն արտադրական ցանցում ծանուցում են ստացել iPhone SE 4-ի մշակումը չեղարկելու մասին։ Այս մասին, վկայակոչելով աղբյուրներին, հայտնում է TF International Securities-ը։
Apple-ն ի սկզբանե նախատեսում էր թողարկել iPhone SE 4-ը և դրա վրա փորձարկել բջջային ազդանշանի մշակման իր սեփական չիպը՝ տեսնելու, թե արդյո՞ք այն պետք է օգտագործվի iPhone 16-ում: Այնուամենայնիվ, Apple-ը կասկածներ ուներ, որ իրենց սեփական կապի մոդուլը կարող է համապատասխան էներգիա մատակարարել։
TF International Securities-ի վերլուծաբանը կարծում է, որ Qualcomm-ը հիմնականում կշահի այս իրավիճակից, քանի որ Apple-ը ստիպված կլինի փնտրել հաղորդակցման մոդուլների երրորդ կողմի մատակարարներ։ Ամենայն հավանականությամբ, Qualcomm-ը կդառնա այս երրորդ կողմի արտադրողը:
Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի, Apple-ը չի ցանկանում օգտագործել Qualcomm չիպերը iPhone SE 4-ում: Այսինքն, ամենայն հավանականությամբ, Apple-ը սկզբունքորեն հրաժարվել է այս մոդելի մշակումից առնվազն մինչև 2025 թվականը: