Վանաձորում դանակահարել են «Վայֆայի Արո» մականվամբ՝ «Վենեցիա» սրճարանի տնօրենին
Emergency CaseԵրեկ՝ մայիսի 22-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կոնքի շրջանի և ծնկան շրջանի կտրած-ծակած» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։