Բողոքի ակցիա՝ Երևանում․ այրել են անվադողեր
Emergency CaseԱյսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել Երևանում։ Ֆուչիկի 6/1 նոր կառուցվող բազմաբնակարանային շենքի մոտ նշված շենքում շնարարական աշխատանքներ կատարող մի քանի աշխատակիցներ ի նշան բողոքի՝ ակցիա են իրականացրել, այրելով նաև անվադողեր։
Բողոքի ակցիայի մասնակիցների համբերության բաժակը լցվել է, քանի որ կառուցապատողը տեևական ժամանակ է այդ մարդկանց կատարած աշխատանքի դիմաց վարձատրություն չի կատարում։
Այս պահին բողոքի ակցիան դադարեցվել է, և մասնակիցները Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ուղեկցությամբ գնացել են Ոստիկանության Մաշտոցի բաժին՝ խնդրին տեղում լուծում տալու համար։