Ուժեղ քամին վնասներ է հասցրել «Վեոլիա Ջուր» ընկերության համակարգին
Երեկվա ուժեղ քամին վնասներ է հասցրել Վեոլիա Ջուր ընկերության համակարգին, ընկերությունը հայտարարություն է տարածել․
««Լճաշեն» պոմպակայանում տապալվել են հենասյուները,
«Արարատյան» պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով խնդիրներ են առաջացել տրանսֆորմատորի հետ,
Հոսանքազրկվել է նաև «Նուռնուս» պոմպակայանը:
Վեոլիա Ջուր ընկերության մասնագետները դեռ գիշերվանից ընկերության տարբեր ինժեներական կառույցներում վերացնում է արձանագրված խնդիրները՝ բնակավայրերում կայուն ջրամատակարարում ապահովելու համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այժմ աշխատում է պոմպակայանների էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:
Այս պահին արդեն վերականգնված է «Կարբի», «Ագարակ», «Կաթնաղբյուր» պոմպակայանների աշխատանքը»,- ասվում է հայտարարության մեջ։