Մոսկվայի երկնքում 2 ԱԹՍ է խոցվել․ ՌԴ ՊՆ
RussiaՌուս զինվորականները երեկ երեկոյան Մոսկվայի մարզում կանխել են Կիևի՝ «անօդաչու սարքերով ահաբեկչություն կազմակերպելու փորձը», ասվում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, գրում է Ռիա Նովոստին։
«ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են երկու անօդաչու թռչող սարք: Խափանված ահաբեկչության հետևանքով զոհեր և ավերածություններ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մոսկվայի երկնքում ՀՕՊ համակարգերի միջոցով երկու մարտական անօդաչու թռչող սարք խոցելու մասին ավելի վաղ հայտնել էր Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Նա պարզաբանել է, որ մեկ սարքը ոչնչացվել է Դոմոդեդովոյի շրջանում, երկրորդը՝ Մինսկի մայրուղու տարածքում։