«Լուսավոր Հայաստան» կուսակցության դրամահավաք-միջոցառման ընթացքում հավաքվել է ավելի քան 10 մլն դրամ
PoliticalՕգոստոսի 10-ին տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության դրամահավաք-միջոցառումը, որը նվիրված էր Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Դավիթ Խաժակյանի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական քարոզարշավին։
Այս մասին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից։
«Դրամահավաքին մասնակցել է շուրջ 120 համակիր, իսկ հավաքված գումարը կազմել է 10.350.000 ՀՀ դրամ, ինչպես նաև` 2.320.000-ի չափով դրամական խոստում։ Հավաքագրված գումարով կիրականացվեն ընտրագրավի վճարումը և քարոզչական ծախսերը։
Շնորհակալություն ենք հայտնում դրամահավաքի մասնակիցներին, ովքեր անշահախնդիր կերպով իրենց ներդրումն ունեցան առաջիկա քաղաքային ընտրություններում պատշաճ հանդես գալու և հաջողելու գործում», - ասված է կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության մեջ: