Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել ու հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ
Emergency CaseԵրեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 39 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ, 46-ամյա Համլետ Օ․-ն իր վարած ЗИЛ մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել ու հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 17-ամյա Էրիկ Ե․-ն տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, իսկ 21-ամյա Թեմուր Օ․-ն տեղում առաջին բուժօգնությունն է ստացել օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։