Հնդկաստանը հետազոտական կայան է բաց թողել դեպի Արև
WorldՀնդկաստանը տիեզերք է ուղարկել Aditya-L1 արևային հետազոտական կայանը, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
Առաքելությունը գործարկելու համար օգտագործվել է PSLV բևեռային արբանյակային արձակման մեքենա XL կոնֆիգուրացիայով՝ վեց արտաքին շարժիչներով: Այս կոնֆիգուրացիան առաջին անգամ օգտագործվել է Հնդկաստանի առաջին լուսնային զոնդի՝ Chandrayaan-1-ի արձակման ժամանակ, 2008 թվականի հոկտեմբերին։
PSLV-ը վերջին անգամ XL կոնֆիգուրացիայով տիեզերք է բաց թողնվել է անցած տարվա նոյեմբերին՝ EOS-06 արբանյակը և ութ նանոարբանյակ տեղափոխելով Երկրի ուղեծիր:
Aditya-L1 կայանը Հնդկաստանի առաջին աստղադիտարանի տիպի տիեզերական առաքելությունն էր, որ բաց է թողնվել տիեզերք՝ ուսումնասիրելու Արեգակը: Չորս ամսվա ընթացքում տիեզերանավը 1,5 միլիոն կմ թռչելուց հետո կմտնի հալո-ուղեծիր, որտեղ Երկրի և Արեգակի ձգողականության ուժերը նույն մակարդակի վրա են։