Բելգորոդի շրջանի վրա երկու ԱԹՍ-ով հարձակման փորձ է կասեցվել. ՌԴ ՊՆ
RussiaԲելգորոդի շրջանի վրա որսացել են երկու անօդաչու թռչող սարքեր: Այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում, գրում է Rambler-ը։
Պաշտպանության գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ անօդաչու թռչող սարքի հարձակման փորձը կասեցվել է։ Պաշտպանության նախարարությունը անօդաչու թռչող սարքի հարձակումը որակել է՝ որպես ահաբեկչություն։
Սեպտեմբերի 1-ի՝ լույս 2-ի գիշերը նույնպես Ուկրաինան փորձել է գրոհել Բելգորոդի շրջանը։ Անօդաչուներից մեկը ոչնչացվել է ժամը 23։00-ի սահմաններում, մյուսը՝ Մոսկվայի ժամանակով 21։15-ի սահմաններում։
Հունիսի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի տարածքում կարող է ստեղծվել «սանիտարական գոտի», որը հետ կմղի Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի սահմանից։ Նա հայտարարել է, որ սահմանային տարածքներին հարվածներով՝ հակառակորդը փորձում է Ռուսաստանին շեղել ռազմական գործողությունների այն տարածքներից, որտեղ Կիևը նախատեսել էր իր «գլխավոր հարվածը»։