Իրականության զգացողությունը բթացնելը համակարգվում է մեկ թշնամական կենտրոնից. Քրիստինե Վարդանյան
BlogosphereԻրականության զգացողությունը բթացնելը համակարգվում է մեկ թշնամական կենտրոնից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Քրիստինե Վարդանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. ««Հաղթում ենք»
«Ջերմուկի հաղթական պատերազմ»
«Սոթքում կերած ապտակից ուշքի չի գալիս թշնամին»
Նիկոլ Փաշինյանի ռեժիմը հայերիս դեմ օգտագործում են նույն գործիքակազմը, ինչ Ադրբեջանը մեր դեմ միջազգային հարթակներում:
Ձեռագիրը միշտ նույնն է. 180 աստիճան իրականությունից տարբերվող ինֆորմացիան` հիմնված կոնտեքստից կտրված մեկ լուսանկարի\գրառման\որևէ կերպ չապացուցվող փաստի վրա, որպես սեփական պրոպագանդիստական թեզի ապացույց ներկայացնելը:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի ներկայացուցչի` ձմերուկով ու սեխով սարքած տորթով պաշարված Արցախում ծննդյան օրը հիշատակելը որպես շրջափակման բացակայություն ներկայացնելը և սեփական ժողովրդին perfecttv-ով, հայ պաշտոնյաներով ու պրոպագանգիստներով տեղեկատվական ահաբեկչության ենթարկելն ու իրականության զգացողությունը բթացնելը համակարգվում է մեկ թշնամական կենտրոնից»։