«Ժողովուրդ». Դատախազի որդուն կանչել են հարցաքննության. նա առերեսվել է
Armenian Press«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննության է հրավիրել Կոտայքի մարզի նախկին դատախազ Ռաֆայել Խաչատրյանի որդուն՝ Ալեքսանդր Խաչատրյանին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս հրավիրել են հարցաքննության 2022թ. ընդդիմության հանրահավաքների ժամանակ ոստիկանության հետ բախման արդյունքում հարուցված քրեական գործի շրջանակներում: Դատախազի որդին առերեսվել է ոստիկանների հետ:
Նկատենք, որ այս գործը արդեն 1,5 տարի է, ինչ քննվում է ՀՀ քննչական կոմիտեում, սակայն մինչ օրս որեւէ քննչական գործողություն չէր եղել, եւ հիմա նախաքննական մարմինը կոնկրետ գործողությունների է գնում: Տեսնենք, թե ինչով կավարտվի այս քրեական գործը: Նկատենք, որ դատախազի որդին ի սկզբանե քրեական գործով ճանաչվել է տուժող, իսկ, ահա, քրեական գործը ոստիկանների կողմից հարուցված է անչափահասին խոշտանգելու հատկանիշներով»: